Categories
Մայրենի

Կատարում ենք նախորդ շաբաթվա առաջադրանքների ամփոփում։ ( Շաբաթվա ամփոփում) ։ ( Հրապարակում բլոգում) ։

Այս շաբաթը ևս նվիրում ենք սիրելի բանաստեղծ՝ Վահան Տերյանին։

« ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ»

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծ.աղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

1908

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«ՄԹՆՇԱՂԻ ԱՆՈՒՐՋՆԵՐ» — Վ, Տերյանի բանաստեղծությունների անդրանիկ գրքույկը։
Ներկա հրատարակությամբ* լույս է տեսնում 6-րդ անգամ. առաջին անգամ՝ 1908 թվականին, առանձին գրքով, ապա՝ 1912-ին «Բանաստեղծություններ» ժողովածուում, 1923-ին «Երկերի ժողովածուի» առաջին հատորում, 1940-ին «Բանաստեղծություններ» ժողովածուում, 1950-ին «Երկերի ժողովածուի» I հատորում։

1.Սովորիր բանաստեղծությունը։

2.Գտիր բառակապակցությունները։ Տխուր անտառ, նոր սեր, նոր կյանք, պայծառ աչքեր

3.Գտիր փոխաբերական իմաստով արտահայտված բառերը և անծանոթ բառերը։ Ժպտում են նորից անտառ ու ձորակ, Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով, Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

4.Փորձի՛ր ինքնդ գտնել տեղեկություններ Վահան Տերյանի մասին և ներկայացնել վեց-յոթ նախադասությամբ։

Վահան Տերյանի նախնին համարվում է թոքատցի Ղազարոսը, որն ամուսնացած է եղել էրզրումցի Վարդուհու հետ և եղել է Էրզրումի (Կարինի) Կարճնկոց գյուղի քահանան[2]։ 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմից և 1929 թվականի սեպտեմբերի 14-ին Ադրիանապոլսի հաշտության պայմանագրի կնքումից հետո՝ 1930 թվականի մայիս-հունիս ամիսներին Վահան Տերյանի նախնիները ևս գաղթել են և բնակություն հաստատել Ջավախքի Դիլիսկա գյուղում, իսկ Էրզրումում մնացած մյուս Տեր-Գրիգորյանները, ըստ Արամ Տեր-Գրիգորյանի, կոտորվել են թուրքերի կողմից․ «Մեր ցեղի անունը եղել է «Նալբանդենք», որովհետև այդ ընտանիքի մի քանի եղբայրները եղել են արհեստավոր-նալբանդներ և միաժամանակ հայտնի անասնաբույժներ Էրզրումի դաշտում։ 

Categories
Պատմություն

Հայկազունի Երվանդունիների թագավորությունը

Հարցեր

  • Ո՞վ է Պարույր Հայկազունին։ Ներկայացրեք նրա գործունեությունը։ Պարույր Հայակզունին հզորացրել է իշխանությունը։ Նա տիրում էր Վանա լճից մինչև Եփրատ գետը։
  • Ի՞նչ անուն է ստացել Հայկազունիների նոր ճյուղը։ Ինչու՞։ Երվանդունի, այն այդպես է կոչվել Երվանդ 1 Սակավակյացը օրոք։
  • Նկարագրեք Երվանդ Սակավակյացի թագավորությունը։ Նա ուներ 40 000 հետևակ և 8000 հեծյալ, նաշատ ուժեղ էր։

Աղբյուրներ

Դասագիրք, էջ 60-63

տեսաֆիլմ

Categories
Մայրենի

Շաբաթվա ամփոփում Մայրենի

Երկուշաբթի
Երեքշաբթի
Չորեքշաբթի
Հինգշաբթի
Ուրբաթ

Categories
Մայրենի

Մայրենի հինգշաբթի 02․02․2023

Շարունակում ենք ծանոթանալ՝ Վահան Տերյան բանաստեղծին ( նա գրել է գեղեցիկի և սիրո մասին, ԻՆՉՊԻՍԻՆ ԴՈՒՔ ԵՔ) ։

Գիտե՞ք, նա առաջինն է , ով գրել է բանաստեղծական շարքերով, կատարելության հասցրել գրական լեզուն, սկզբնավորել ազգային տաղաչափության վանկաշեշտային համակարգը:Տերյանը սեր է․․․նրա ներկայացրած սերն ուրիշ է։

  • Փորձեք ներկայացնել Տերյանին որպես բանաստեղծ։

Տերյանը գրում է շատ գեղեցիկ և խոր իմաստ ունեցող բանաստեղծություններ:

  • Եթե ծանոթացաք, փորձեք ձեր բառերով բնութագրել նրան որպես մարդ ու որպես բանաստեղծ։

Տերյանը շատ էր սիրում երաժշտություն: Նույնիսկ պատմում են, որ երբ գյուղում, փոքր տարիքում, լսում էր երաժշտական գործիքի ձայն, վերանում էր ամբողջությամբ:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ։ Տիգրան Մանսուրյանը Վահան Տերյաին մասին։

« Ես միշտ վախեցել եմ Տերյան երգելուց, որովհետև ինքը թաթախուն է երաժշտության մեջ, և այնտեղ սեփական արահետը գտնել, սեփական ելևէջների ուղղությամբ գնալ, սեփական ռիթմը գտնել` դժվար է: Նրա ռիթմին եթե ենթարկվում ես` աշակերտական ընթերցանություն է դառնում ընդամենը: Եթե իր ռիթմը վերցնում, դարձնում ես քո երաժշտության ռիթմը` տխուր բան է ստացվում. «Սահուն քայլերով, աննշմա՛ր, որպես քնքուշ մութի թև…»: Եթե այդպես ես կարդալու, ավելի լավ է հեռու մնաս: ՈՒրեմն պետք է անվերջ հաղթահարվի և ստեղծագործաբար յուրացվի, երգե՛ս այսինքն, դո՛ւ երգես: Եվ երբեմն պատահում է, որ երջանիկ պահ է լինում հազվադեպ, երբ տեսնում ես, թե ինչպես` բանաստեղծությունն իբրև մարմին, ամբողջություն, առաջին տողից մինչև 6, 7, 8, 9, ա՛յ էսպես բառ առ բառ երաժշտությունը ճիշտ նույն օրենքով հյուսվում ու դառնում է նույնքան մարմին, ինչպես այդ բանաստեղծությունն է` ճշգրիտ նրան համապատասխանող, իրար վրա եկող մարմին: Այսինքն՝ ոչ թե միայն երգել, այլև նրա շարժման օրենքներով շարժվող երաժշտական մարմին ստեղծել: Դա երջանկություն է երաժշտի համար, այդպիսի համընկնումը` բառային շեշտերի, տրամաբանության, զգացողական ելևէջների, երբ որ դրանք, մեկ էլ տեսնում ես, ճիշտ կտոր են քո երաժշտության: Դրանք գերագույն հաճույքներ են ինձ համար, որովհետև ես պաշտում եմ հայոց լեզուն և հայոց լեզվի արքաներին, որոնցից մեկը, անշուշտ, Վահան Տերյանն է` իր փոքրաքանակ, երկու հատորով, բանաստեղծությունների երկու հատորով:

Հայտնի է, որ Տերյանը երաժշտության նկատմամբ շատ մեծ սեր է ունեցել, շատ մեծ: Նույնիսկ պատմում են, որ երբ գյուղում, փոքր տարիքում, լսում էր երաժշտական գործիքի ձայն, վերանում էր ամբողջությամբ, վերանում էր: Բնական է, որ էդ լեզվի, էդ երաժշտականության ներկայությունը իր բանաստեղծության մեջ` անշուշտ երաժիշտ մարդու, երաժիշտ հոգու արտահայտություն է: Եվ հանճարեղ Ռոմանոս Մելիքյանը, որ Տերյանի ընկերն ու մտերիմն էր, Պետերբուրգի կոնսերվատորիայում սովորելու տարիներին ստեղծեց տերյանական շարք` «Աշնան տողեր»: Անկախ Ռոմանոս Մելիքյանի տերյանական երգերից, երբ ուզում ես Տերյան երգել` պետք է ուշադիր լինել Ռոմանոս Մելիքյանի նկատմամբ: Դա կլինի Ռոմանոս Մելիքյանը` Տերյանի հետ, թե ոչ Տերյանի հետ, միևնույն է, էնտեղ է, Տերյանի մերձավոր երաժիշտ-ընկերն է նա: Ռոմանոս Մելիքյանն անկրկնելի մի երևույթ է, իմ կարծիքով՝ առայսօր ամբողջությամբ չգնահատված: Ինչո՞ւ, որովհետև նախ իր ամբողջ եռանդը, տարիները նվիրեց երաժշտական հանրային կյանքի կայացմանը Հայաստանում, կոնսերվատորիա հիմնեց, մասնակցեց Երևանի օպերային թատրոնի հիմնադրմանը և ապա` մշակեց մի շարք ժողովրդական երգեր, գրեց ռոմանսներ և այլն: Նա չափազանց մեծ պատասխանատվություն ուներ ամեն մի փոքր գործի նկատմամբ, մանավանդ նրա էն նորարարական ոգին, որ ուղղակիորեն գալիս-մտնում էր 20-րդ դարի ամենաարդիական պրոբլեմների տարածք, երբեմն: Զարմանում ես, թե Ռոմանոս Մելիքյանը ինչպես է կարողացել ճշգրտության հասնելու, գունային անսովոր համադրություններ ստեղծելու, հնչյունի և բառի կապը կայացնելու միջոցով` աներևակայելի բարձունքների հասցնել հայ երգը, տերյանականը` մասնավորաբար: ՈՒրեմն, որտեղի՞ց է օգտվել Ռոմանոս Մելիքյանը: Տերյանին նվիրված աշխատություններում մասնագետները նշում են, որ, մի կողմից, եղել է իր համար քաղաքային երգը, մյուս կողմից` աշուղական արվեստը: Բայց սա մի ակունքն է միայն էս մտավոր զարգացումի, մյուսը էլի առեղծված է, որ ինքն է ստեղծել: Երբ Ռոմանոս Մելիքյանի փոքր ռոմանսը վերցնում ես ու տեսնում երկու ակորդ իրար կողքի, անսովոր, գեղեցիկ, նուրբ, և հանկարծ տեսնում ես, թե ինչպես էդ նույնը, նույն մեղեդիական ծալքեր բացահայտելիս` Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտի երրորդ մասում է ներկայանում, նույնությամբ, զարմանում ես, ապշելու բան է: Այնպես որ փոքր գործերի մեջ ստեղծել է սաղմեր` մեծ գործ ծնելու, ինքը մնալով էդ ձևերի, չափերի մեջ: Ինչպես ասացի, Ռոմանոս Մելիքյանը Տերյանի մերձավորագույն երաժիշտ-ընկերն էր: Կապը կա, նրանց նամակագրությունը կա: Ռոմանոս Մելիքյանի գրած երաժշտությանը Տերյանը տեղյակ էր, սպասում էր, թե ե՞րբ պիտի գա, որ լսի նրա երաժշտությունը: Նույնիսկ նոտաներն էր խնդրում, որ կազմակերպի երգիչ-երգչուհիների կատարմամբ, դաշնամուրի նվագակցությամբ իր բանաստեղծությունները լսի Ռոմանոս Մելիքյանի երաժշտությամբ» ։

Categories
Լրացուցիչ կրթություն

Մայրենի ուրբաթ 03․02․2023

1.Խաղող, հաղարջ, քաղաք բառերում  ի՞նչ մաս կա, առանց որի մեր ճաշը  համ չի ունենա:

աղ

2.Ըստ ձևաիմաստային դասակարգման՝ ի՞նչ տեսակ բառեր կան հետևյալ նախադասության մեջ. «Գնա  հորթ  ասա՝  հորթ  անձրևից  հորթը  թրջվեց»:

հորթ-կենդանի, հորթ-ուժեղ
3.Ունկնդիր, ունկավոր, ունկնախից բառերից ո՞րը  «չի լսում»:

ունկնախից

4.Մոգ, արատ, սաթ, ասա, ների աղտ, կերոն բառաշարքը հակառակ ուղղությամբ կարդալ որպես նախադասություն:

Նորեկ տղա իրեն ասա թաս տարա գոմ
5.Ո՞ր բառն է ավելորդ  շարքում՝  տաբատ, քաղաք, դարակ, կատակ, պարապ:

դարակ

6.Շուշան, Հասմիկ, Մանուշակ, Անթառամ, Նվարդ, Նունուֆար . որը նաև ծաղիկ չէ:

Նվարդ

7.Առաջին մասս պարիսպ է, երկրորդս` ավերված քաղաք, միասին` մարդու հասակ:

Պատանի

  1. Ո՞ր մրգի առաջին տառը հանենք, որ դառնա մարմին բառի հոմանիշը:

Ծիրան

9..Ի՞նչ բնակավայր է, որի առաջին բաղաձայնը հանենք, կդառնա ուտելիք:

Գյուղ

  1. Պատանի, սնդիկ, անօրեն, թախտ, բառարան, նյարդ, բերք բառերի առաջին տառերը փոխելով ստացիր նոր բառեր:

մատանի, գնդիկ, տնօրեն, բախտ, վառարան, լյարդ,  վերք

« ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ»

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

1908

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԹՆՇԱՂԻ ԱՆՈՒՐՋՆԵՐ — Վ, Տերյանի բանաստեղծությունների անդրանիկ գրքույկը։
Ներկա հրատարակությամբ* լույս է տեսնում 6-րդ անգամ. առաջին անգամ՝ 1908 թվականին, առանձին գրքով, ապա՝ 1912-ին «Բանաստեղծություններ» ժողովածուում, 1923-ին «Երկերի ժողովածուի» առաջին հատորում, 1940-ին «Բանաստեղծություններ» ժողովածուում, 1950-ին «Երկերի ժողովածուի» I հատորում։

1.Սովորիր բանաստեղծությունը։

2.Գտիր բառակապակցությունները։

հրեղեն խաղ, զվարթ ծիծաղ, նոր կյանք, նոր սեր, մենության բանտ, պայծառ աչքեր, ուրիշ երգեր,

3.Գտիր փոխաբերական իմաստով արտահայտված կապացությունները։

4.Փորձի՜ր ինքնդ գտնել տեղեկություններ Վահան Տերյաի մասին և ներկայացնել վեց,յոթ նախադասությամբ։

Բառաշարքերում գտնել և առանձնացնել հոմանիշների 6 զույգ:

1.Կեղտ, գութ, եղեգնուտ, խիղճ, ավար, թախիծ, կարծիք, օրրան, մորմոք, թալան, իմաստ, հայրենիք, տեսակետ, աղտ:

կեղտ աղտ, օրրան հայրենիք, խիղճ գութ, ավար թալան, տեսակետ կարծիք, մորմոք թախիծ

2.Ձու, նեցուկ, ճաճանչ, պայտ, թարթիչ, վիհ, աշտանակ, արտևանունք,  օշարակ, ճրագակալ, անդունդ ,ճառագայթ, հավկիթ, հենարան:

Ձու հավկիթ,  ճաճանչ ճառագայթ, թարթիչ արտևանունք, վիհ անդունդ, նեցուկ հենարան, ճրագակալ աշտանակ

3.Աքցան,տաղտուկ, խուճապ, գինարբուք, մորմոք, խրախճանք, արգելք, ահ, գուրգուրանք, երկյուղ, խոչնդոտ, գորով, տագնապ, ձանձրույթ:

Խուճապ տագնապ, երկյուղ ահ, գուրգուրանք գորով, տաղաուկ ձանձրույթ, արգելք խոչնդոտ, գինարբուք խրախճանք

Սյունակներից ընտրել համապատասխան արմատները և կազմել 6 բարդ բառ:

1.Բնություն                                  թղթե

վայրկյան                                  որսալ

շեկլիկ                                       հերակալ

ձուկ                                           ուղտ

խաղալ                                      չափում

ինձ                                             նկարել

Բնանկար, խաղաթուղթ, վարկյանաչափ, ձկնորս, ընձուղտ, շիկահեր

2. Ձյուն                                   պատճառ

մուկ                                           ոսկոր

այտ                                            դեղ

միշտ                                          կսկծալ

դառը                                           դալար

սկիզբ                                          ծաղիկ

մշտադալար, այտոսկոր, դարռնակսկիծ, մկնդեղ, ձնծաղիկ, սկզբնապատճառ

Categories
Մաթեմատիկա 6

Գրաֆիկներ կոորդինատային հարթության վրա

719. Շաքարավազի 1 կիլոգրամը արժե 280 դրամ։ Քանի՞ դրամ է վճարվել 2 կգ, 3 կգ, 4 կգ, 5 կգ, 6 կգ, 7 կգ շաքարավազի համար։ Կազմե՛ք շաքարավազի գնված քանակության և վճարված գումարի կախման աղյուսակը։ Կառուցե՛ք այդ կախման գրաֆիկը։ Ի՞նչ գիծ է այդ գրաֆիկը։

720. Իմանալով, որ x և y մեծությունները ուղիղ համեմատական են, լրացրե՛ք հետևյալ աղյուսակը. Կառուցե՛ք համապատասխան գրաֆիկը։

722. Հետևյալ աղյուսակում ներկայացված են օրվա ընթացքում օդի ջերմաստիճանի փոփոխության տվյալները.

Կառուցե՛ք համապատասխան գրաֆիկը և պատասխանե՛ք հետևյալ հարցերին. ա) Ժամը քանիսի՞ն է օդի ջերմաստիճանը եղել 0OC։ 9 բ) Ժամը քանիսի՞ն է օդի ջերմաստիճանը եղել ամենացածրը (ամենաբարձրը)։ 18 գ) Ո՞ր ժամանակահատվածում է օդի ջերմաստիճանը եղել 0O-ից ցածր (բարձր)։ 0 3 12 15 18 21 24 դ) Քանի՞ աստիճանով է փոխվել օդի ջերմաստիճանը ժամը 6–15-ը։ 10 723. Ստորև բերված է օդի ջերմաստիճանի փոփոխության գրաֆիկը (նկ. 81).

Պատասխանեք 722-րդ խնդրում առաջադրված հարցերին։724. Աղյուսակում բերված են մեքենայի ընթացքի տվյալները.

ա) Ժամը քանիսի՞ն է մեքենան մեկնել քաղաքից։ 1 բ) Ինչի՞ է հավասար մեքենայի անցած ճանապարհի երկարությունը։ 260 գ) Քաղաքից ի՞նչ հեռավորության վրա էր մեքենան մեկնումից 2, 3, 6 ժամ անց։ 140, 210, 420 դ) Ժամը քանիսի՞ն էր ավտոմեքենան գտնվում քաղաքից 210 կմ հեռավորության վրա։ 2 ե) Ինչի՞ է հավասար ավտոմեքենայի արագությունը։ 70կմ/ժ զ) Ինչքա՞ն ճանապարհ է անցել ավտոմեքենան ընթացքի երրորդ ժամից սկսած մինչև ընթացքի ավարտը։ 210, 280, 350, 420 726. Նկարում տրված են մեքենայի և ավտոբուսի շարժման գրաֆիկները (տե՛ս նկ. 83)։

Պատասխանե՛ք 724-րդ խնդրի հարցերին մեքենայի և ավտոբուսի համար, ինչպես նաև հետևյալ հարցերին. ա) Քանի՞ ժամում մեքենան կհասնի ավտոբուսին։ 1 բ) Քաղաքից ի՞նչ հեռավորության վրա մեքենան կհասնի ավտոբուսին։ 300

Categories
Ռուսերեն

Урок 23

Найдите в тексте ответы на вопросы и прочитайте их.

  1. Сколько человек живёт в Москве? более десяти миллионов человек.
  2. Когда в Москве начало
    работать метро? Первая линия московского метро начала работать в 1935 году, а сейчас линии метро связывают все районы города.
  3. Сколько в Москве высших учебных заведений?
  4. Более 200 высших учебных заведений – университетов, академий, институтов.
  5. В каком здании располагается посольство Республики Армения? Армянская колония возникла в Москве ещё в XY веке в районе Армянского переулка. Именно здесь богатой армянской семьёй Лазаревых был основан Лазаревский институт восточных языков. Сейчас в этом здании располагается посольство Республики Армения.
  1. Молодые люди из разных городов, сёл и деревень приезжают в
    Москву учиться. 2. Москва много раз объединяла россиян в борьбе за независимость. 3. Первые трамваи, троллейбусы вышли из улицы; люди спешат на работу. 4. Есть города, о которых пишут в газетах, говорят
    по радио и в телевизионных передачах.
Categories
Մայրենի

Մայրենի

Երեքշաբթի ( 31.01.2023)

Կարդում ենք Տերյան…

Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:

Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։

Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում,
Նարից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ Հոգում։

Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…

Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին,
Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է և հին։
Որպես լեռն է մեր պայծառ տեսել հազար ձյուն,
Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն։
Բաբելոնն է եղել մեր ախոյանը, տես –
Անհետ կորել, անցել է – չար մշուշի պես։
Ասորիքն է եղել մեր թշնամին –ահա
Դաշտ է տեղը հիմա, և չկա քար քարի վրա։
Ամրակուռ է մեր հոգին – դարերի զավակ՝
Շատ է տեսել մեր սիրտը ավեր ու կրակ։
Շատ է տեսել երկիրն իմ ցավ ու արհավիրք,-
Լաց է այնտեղ ամեն երգ և ողբ – ամեն գիրք։
Գերված ենք մենք,–ոչ ստրուկ– գերված մի արծիվ,
Չարության դեմ վեհսիրտ, վատի դեմ ազնիվ։
Բարբարոսներ շատ կգան ու կանցնեն անհետ,
Արքայական խոսքը մեր կմնա հավետ։
Չի հասկանա ձեր հոգին և ծույլ, և օտար,
Տաճար է մեր երկիրը, սուրբ է ամեն քար։
Եգիպտական բուրգերը փոշի կդառնան,
Արևի պես, երկիր իմ, կվառվես վառման։
Որպես փյունիկ կրակից կելնես, կելնես նոր
Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր։
Արիացիր, սիրտ իմ, ել հավատով տոկուն,
Կանգնիր հպարտ, որպես լույս, լեռն է մեր կանգուն։

❤️💙🧡բանաստեղծությունները սովորում ենք անգիր ( բերանացի) ։

Categories
Ռուսերեն

Розовый сад

И снова лучи восходящего солнца щедро заиграли своими ласковыми прядами, покоряя своим взглядом все то, что утопает в горизонте. И снова проснулась она с первыми лучами солнца։ подняла по-царски свою шелковистую голову, изящно красующуюся на стройной, невообразимо длинной ножке, убранной изумрудно-нифритовым колье. Все в ней было настолько гармонично, настолько невообразимо, что даже казалось, не может она быть делом рук человека, делом рук простого садовника. И только зеленоватые локоны ее, кокетничая играли с утренним ветерком, намекая, что ей становится скучно, и нет ей больше отрады, как слушать вечно повторяющиеся, иногда даже приевшиеся слова восхищения в свой адрес от этих вечных и неизменных ухажеров — ветра, да садовника.

Она была уверена в том, что нет ей равных нигде, и ничто не могло превзойти ее совершенную, безыскусную красоту. Согласитесь, все кто был в подобной ей ситуации не могли бы и думать иначе. Будь вы на ее месте, и если бы вам каждый день твердили, что нет на свете краше вас, нет стройнее, изящнее, породистее… вы не поверите словам этого человека?! Ей же не оставалось ничего, как принять эти слова за чистую монету. Так она и поступала… Так поступали и все они, все розы в этом дивном саду, взращенные старым садовником, чьи руки создали произведение искусства, а ласки солнца и слова восхищения ветра внедрили в них веру в то, что нет на свете лучше розы, чем та, которой они дарят свою бесконечную любовь․

Вопросы к тексту։

Какую силу, по-вашему мнению, имеют слова, произнесенные с любовью и заботой?

Самоуверенность

Как слова и мысли человека могут поменять его судьбу?

Потому что он станет верить в это

Верите ли вы в то — что сеешь, то и жнешь?

Да

Какими словами вы можете описать розу в саду? Чем она отличалась от всех других роз?

Она была самоуверенной, гордыней, но была красивой

Она отличалась тем что думала что она самая красивая и смотрела на всех роз из высока

Как гордыня влияет на человека? Что она делает с ним?

Она смотрела на всех из высока

Какова была роль садовника, ветра и солнца? Что они дарили и что они получали взамен?

Они заботились о розе а роза в замен ничего не давала им

Всегда ли мы получаем благодарность за то, что мы делали?

Не всегда

Задания для выполнения։

Просклоняйте словосочетания по падежам։ розовый сад, гордая роза, заботливый садовник, первые лучи, утренний ветер․

розовый сад

Именительный падеж розовый сад

родительный падеж розового сада

винительный падеж розовый сад

творительный падеж розовым садом

предложный падеж о розовом саде

гордая роза

Именительный падеж гордая роза

родительный падеж гордой розы

винительный падеж гордую розу

творительный падеж гордой розой

предложный падеж о гордой розе

заботливый садовник

Именительный падеж заботливый садовник

родительный падеж заботливого садовника

винительный падеж заботливого садовника

творительный падеж заботливым садовником

предложный падеж о заботливом садовнике

Именительный падеж первые лучи

родительный падеж первых лучей

винительный падеж первые лучи

творительный падеж первыми лучами

предложный падеж о первых лучей

Подберите прилагательные к следующим существительным։

Роза — красивая

Солнце — тёплое

Ветер — сильный

Красота — небесная

Categories
Անգլերեն

English

 b 1. There’s a wonderful Science Museum in London. 2. There aren’t any bus tickets left for the 2 o’clock. 3. There isn’t a model of mein Madame Tussauds! 4. There are some delicious drinks at the Hard. 5. There is a good cafe in the Tate modern. 6. There aren’t a lot of pepole in Covent Garden today. 7. There aren’t seats in the cafe at the moment.