1.Ներկայացնել օրգանիզմների անհատական զարգացումը`սաղմնային և հետսաղմնային զարգացում։
Սաղմնային զարգացում`տեղի է ունենում բեղմնավորումից մինչև ծնունդ։ Այս ընթացքում ձևավորվում են սաղմնային շերտերը և օրգանները։
Հետսաղմնային զարգացում`սկսվում է ծնունդից հետո և շարունակվում մինչև կյանքի վերջը։ Այս փուլում օրգանիզմը աճում է, զարգանում և հասունանում։

2. Լրիվ և թերի կերպարանափոխություն։
Լրիվ կերպարանափոխություն
ձու → թրթուր → բոժոժ → հասուն միջատ
Թրթուրը շատ է տարբերվում հասուն միջատից։
Թերի կերպարանափոխություն
ձու → թրթուր (նիմֆա) → հասուն միջատ
Թրթուրը նման է հասունին, բայց փոքր է և առանց թևերի։

3. Գենետիկայի հիմնական հասկացությունները, ժառանգականություն և փոփոխականություն։
Գենը`ժառանգականության միավորն է։
Քրոմոսոմ`բջջի կառուցվածք, որի մեջ գտնվում են գեները։
ԴՆԹ` նյութ, որը կրում է ժառանգական տեղեկությունը։
Գենոտիպ`օրգանիզմի արտաքին և ներքին արտահայտված հատկանիշները։
Ֆենոտիպ`օրգանիզմի արտաքին և ներքին արտահայտված հատկանիշները։
Ժառանգականություն`օրգանիզմների հատկությունն է ծնողներից սերունդներին փոխանցելու իրենց հատկանիշները։
Օրինակ՝ մազերի գույն, աչքերի գույն։
Փոփոխականություն`օրգանիզմների հատկությունն է տարբերվելու միմյանցից և իրենց ծնողներից։
Օրինակ՝ եղբայրները կարող են տարբեր լինել արտաքինով։

4. Օրգանիզմների բազմացման եղանակաները` սեռական և անսեռ եղանակներ դրանց կենսաբանական նշանակությունը։
Անսեռը տեղի է ունենում մեկ ծնող օրգանիզմից, առանց սեռական բջիջների միացման։ Սերունդները լինում են գրեթե նույնը, ինչ ծնողը։
Սեռականը տեղի է ունենում արական և իգական սեռական բջիջների բեղմնավորում։ Սերունդը ստանում է հատկանիշներ երկու ծնողներից։

5. Մենդելի առաջին օրենք։
Եթե խաչասերվում են երկու հոմոզիգոտ ծնողներ, որոնք տարբերվում են մեկ հատկանիշով, ապա
առաջին սերունդը լինում է միատեսակ և դրսևորում է միայն գերիշխող հատկանիշը։
6. Մենդելի երկրորդ օրենք։
Երբ առաջին սերնդի հիբրիդները խաչասերվում են միմյանց հետ, ապա երկրորդ սերնդում հատկանիշները բաժանվում են որոշակի հարաբերությամբ։

7. Ներկայացնել փետրվար ամսվա բլոգային աշխատանքները։
