1. Ինչու՞ է անհրաժեշտ պահպանել անվտանգության կանոնները նյութերի հետ աշխատելիս, նաև կենցաղում
Անվտանգության կանոնները անհրաժեշտ է պահպանել, որպեսզի կանխվեն նյութերի օգտագործման հետևանքով առաջացող վնասները, թունավորումները, այրվածքները և հրդեհները։
2. Նյութերի ինչպիսի՞ հատկություններ գիտեք
Նյութերի հատկությունները լինում են ֆիզիկական և քիմիական։
Գույնը, հոտը, խտությունը ֆիզիկական հատկություններ են, իսկ այրվելը և ժանգոտվելը՝ քիմիական հատկություններ։
3. Ինչպիսի՞ երևույթներ գիտեք
Երևույթները լինում են ֆիզիկական և քիմիական։
Սառույցի հալվելը ֆիզիկական, իսկ փայտի այրվելը՝ քիմիական երևույթ է։
4. Ինչպիսի՞ արտաքին հատկանիշներով եք համոզվում, որ տեղի է ունեցել քիմիական փոխարկում`ռեակցիա
Քիմիական փոխարկման մասին կարող են վկայել գույնի փոփոխությունը, գազի առաջացումը, նստվածքի առաջացումը, հոտի փոփոխությունը, ջերմության կամ լույսի անջատումը։
Եթե երկու նյութ խառնելուց գազ է անջատվում, դա կարող է վկայել քիմիական ռեակցիայի մասին։
5. Խառնուրդներից մաքուր նյութերի ստացման ինչպիսի՞ բաժանման եղանակներ գիտեք
Խառնուրդները կարելի է բաժանել զտման, գոլորշիացման, թորման, բյուրեղացման, նստեցման և մագնիսով բաժանման եղանակներով։
6. Ո՞րն է համարվում մաքուր նյութ:
Մաքուր նյութ է համարվում այն նյութը, որը կազմված է միևնույն տեսակի մասնիկներից և ունի հաստատուն բաղադրություն։
7. Ի՞նչ է քիմիական երևույթը. ինչո՞վ է այն տարբերվում ֆիզիկական երևույթից
Քիմիական երևույթը այն երևույթն է, որի ընթացքում առաջանում են նոր նյութեր։ Ֆիզիկական երևույթի ժամանակ նոր նյութեր չեն առաջանում։\
Փայտի այրվելը քիմիական երևույթ է, իսկ սառույցի հալվելը՝ ֆիզիկական։
8. Ինչպիսի՞ երևույթ է այրումը`ֆիզիկական, թե՞ քիմիական
Այրումը քիմիական երևույթ է, քանի որ այրման ընթացքում առաջանում են նոր նյութեր։
Փայտի այրման ժամանակ առաջանում են մոխիր, ածխաթթու գազ և այլ նյութեր։
9. Այրելիս նյութը անհետանու՞մ է
Ո՛չ, այրելիս նյութը չի անհետանում, այլ փոխարկվում է այլ նյութերի։
10. Ինչու՞ դիտարկված այրվող նյութերի բոցի պայծառությունը տարբեր է
Բոցի պայծառությունը տարբեր է, որովհետև տարբեր նյութեր այրվելիս տարբեր քանակությամբ ջերմություն և լույս են անջատում։
11. Ինչու՞ է ջրածինը այրվում պայթյունով
Ջրածինը թթվածնի հետ փոխազդում է շատ արագ, մեծ քանակությամբ ջերմություն է անջատվում, և այդ պատճառով կարող է առաջանալ պայթյուն։
12. Որո՞նք են քիմիական ռեակցիաների ընթանալու պայմանները և արտաքին հատկանիշները
Քիմիական ռեակցիայի ընթանալու պայմաններ են նյութերի շփումը, տաքացումը, լուսավորումը, երբեմն՝ կատալիզատորի առկայությունը։ Արտաքին հատկանիշներն են՝ գույնի փոփոխությունը, գազի կամ նստվածքի առաջացումը, ջերմության և լույսի անջատումը։
13. Ինչպե՞ս կհիմնավորեք ձեր ստացած նյութի մաքրությունը
Ստացված նյութի մաքրությունը կարելի է հիմնավորել՝ ուսումնասիրելով նրա բնորոշ հատկությունները և համեմատելով մաքուր նյութի հատկությունների հետ։
