1. Սահմանում․ Մաքուր նյութ
Մաքուր նյութը այն նյութն է, որը կազմված է միատեսակ մասնիկներից և ունի հաստատուն բաղադրություն։
Օրինակներ՝ Fe, O₂, H₂O, CO₂, Au։
2. Սահմանում․ Խառնուրդ
Խառնուրդը երկու կամ ավելի նյութերի համակցությունն է, որոնց բաղադրությունը կարող է փոփոխվել, և որոնք պահպանում են իրենց բնորոշ հատկությունները։
Օրինակներ՝ օդ (N₂, O₂, CO₂), աղաջուր (H₂O + NaCl), ծովի ջուր (H₂O + NaCl), հող։
3. Սահմանում. Համասեռ խառնուրդ
Համասեռ խառնուրդը այն խառնուրդն է, որի բաղադրիչները հավասարաչափ բաշխված են, և խառնուրդի տարբեր մասերում բաղադրությունը նույնն է։
Օրինակներ՝ աղաջուր (H₂O + NaCl), շաքարաջուր (H₂O + C₁₂H₂₂O₁₁), օդ (N₂ + O₂ + CO₂), սպիրտի և ջրի խառնուրդ (C₂H₅OH + H₂O)։
4. Սահմանում. Անհամասեռ խառնուրդ
Անհամասեռ խառնուրդը այն խառնուրդն է, որի բաղադրիչները հավասարաչափ բաշխված չեն, և խառնուրդի տարբեր մասերում բաղադրությունը տարբեր է։
Օրինակներ՝ ավազ և ջուր (SiO₂ + H₂O), յուղ և ջուր, կավ և ջուր, գրանիտ (SiO₂)։
Բաժանման եղանակներ`
Համասեռ և անհամասեռ խառնուրդներից կարելի է ստանալ մաքուր նյութեր` տարբեր բաժանման եղանակների կիրառմամբ՝ պարզեցման, ֆիլտրման, մագնիսի օգնությամբ, թորման, շոգիացումով, ցենտրիֆուգման օգնությամբ:
