Իսահակյան
Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամուրջին,
Հորդ մազերը – գետ գիշերվա,
Եվ հակինթներ` ականջին:
Աչքերը սև — արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ:
Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխըս կախեցի.
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական կանացի:
Միամիտ չեմ` հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի. –
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի …
1. Ըստ բանաստեղծության նկարագրի՛ր աղջկան։
Ըստ բանաստեղծության աղջիկը միամիտ չէր, կանացի էր և մրահոն։
2. Մեկնաբանի՛ր ,,առեղծվածային ժպիտ,, արտահայտությունը։
Շատ տպավորվող, գեղեցիկ, որի մեջ կա գաղտնիք կամ անհասկանալի մի բան։
3. Մեկնաբանի՛ր բանաստեղծությունը։
Այս բանաստեղծությունը աղջկա մասին է, և նրա պատճառով կոտրված սրտի։
Ռավեննայում
Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:
Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:
Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:
Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցիր…
1. Ինչպե՞ս է ներկայացվում ժամանակի անցողիկությունը։
Ժամանակը ներկայացվում է որպես շատ արագ անցնող բան։ Բանաստեղծը ցույց է տալիս, որ նույնիսկ դարերը անցնում են մի վայրկյանի պես։ Ամեն ինչ գալիս է, անցնում է և չի մնում։
2. Ի՞նչ է խորհրդանշում Արարտը։
Արարատ լեռ խորհրդանշում է հավերժություն, ամրություն և հայրենիք։ Այն մնում է անփոփոխ, անկախ նրանից, թե որքան ժամանակ է անցնում։
3. Ի՞նչ ուղերձ է փոխանցում բանաստեղծությունը։
Բանաստեղծությունն ասում է, որ կյանքը կարճ է, և մարդը պետք է արժանի ապրի իր ժամանակը։ Մենք էլ ենք անցողիկ, բայց պետք է թողնենք մեր հետքը։
4. Գրել էսսե ,,Մարդը ժամանակի հոսքի մեջ,, վերնագրով։
Մարդը ապրում է ժամանակի մեջ, որը անընդհատ շարժվում է առաջ։ Ժամանակը երբեք չի կանգնում, և մարդը չի կարող այն հետ բերել։ Ամեն օր, ամեն պահ անցնում է և դառնում անցյալ։
Մարդիկ գալիս են ու գնում, բայց կյանքը շարունակվում է։ Յուրաքանչյուր սերունդ իր հերթն ունի՝ ապրելու, ստեղծելու և իր հետքը թողնելու։ Ինչպես բանաստեղծության մեջ, հերթը գալիս է յուրաքանչյուրիս, և մենք պետք է ճիշտ օգտագործենք այդ պահը։
Կարևոր է ապրել այնպես, որ մեր կյանքը իմաստ ունենա։ Պետք է գնահատել ժամանակը, որովհետև այն ամենաթանկ բաներից մեկն է, որ մարդն ունի։
Վերջում մարդը անցնում է, բայց նրա գործերը կարող են մնալ։ Այդ պատճառով պետք է ապրել արժանապատիվ և օգտակար կյանք։
Оставить комментарий