1․ Ի՞նչ նյութեր են ձգվում մագնիսից։
Մագնիսից ձգվում են երկաթը, պողպատը, նիկելը և կոբալտը։
2․ Ո՞ր մարմիններն են կոչվում հաստատուն մագնիսներ։
Հաստատուն մագնիսներ են այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները և կարող են ձգել մագնիսական նյութեր։
3․ Մագնիսի ո՞ր մասերն են կոչվում մագնիսի բևեռներ։
Մագնիսի ծայրամասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն ամենաուժեղն է, կոչվում են մագնիսի բևեռներ։
4․ Ինչպե՞ս են փոխազդում մագնիսների բևեռները։
ա) Նույնանուն բևեռները իրար վանում են։
բ) Տարանուն բևեռները իրար ձգում են։
5․ Ինչպե՞ս կարելի է որոշել մագնիսի բևեռները, եթե դրանք նշված չեն։
Մագնիսը կախում են թելից․ այն ուղղվում է հյուսիս-հարավ ուղղությամբ։ Հյուսիս ցույց տվող ծայրը հյուսիսային բևեռն է, մյուսը՝ հարավային։
6․ Ինչպե՞ս տարբերել մագնիսացված չորսունը։
Չորսուններից մեկի ծայրը մոտեցնում են մյուսի միջին մասին։ Եթե ձգում լինի, ապա առաջինը մագնիսացված է, իսկ եթե ոչ՝ ապա երկրորդը։
Оставить комментарий