Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Նախնադարյան հասարակության պատմության ժամանակագրական սահմանները։
Մոտ 2,5 միլիոն տարի առաջ, երբ առաջին մարդը պատրաստեց առաջին քարե գործիքը: Մ.թ.ա. 4-րդ հազարամյակ, երբ ձևավորվեցին առաջին քաղաքակրթություններն ու պետությունները:
2. Որո՞նք էին յուրացնող տնտեսության առանձնահատկությունները։
Մարդը միայն վերցնում էր պատրաստին բնությունից, այն ոչ թե ստեղծում կամ բազմացնում է: Որսորդություն, հավաքչություն և ձկնորսություն: Արդյունքը լիովին կախված էր շրջակա միջավայրի պատահականություններից ու եղանակից։ Մարդիկ հաճախ ստիպված էին տեղափոխվել սննդի որոնումներով:
3․ Պարզաբանե՛ք «Նեոլիթյան հեղափոխության» նշանակությունը մարդկության պատմության մեջ:
Մարդը հավաքչությունից ու որսորդությունից անցավ երկրագործության և անասնապահության: Առաջացան մշտական բնակավայրեր, գյուղեր և տոհմական համայնքներ: Ստեղծվեց ավելցուկային արտադրանք, զարգացան արհեստները (խեցեգործություն, մանածագործություն), և հիմք դրվեց մարդու կողմից բնության ակտիվ վերափոխմանը։
