«Տուն» ֆիլմի վերլուծություն

Առաջադրանք 1․ Գրիր հոդված կամ ազատ պատում՝ պատասխանելով հետևյալ հիմնական հարցին.

«Ի՞նչ է ուզում ասել «Home» ֆիլմը մարդուն, և ես ի՞նչ հասկացա ես այդ ուղերձից»։

Աշխատանքում անդրադարձիր առնվազն 3 ուղղության՝

  • մարդու և բնության փոխհարաբերություններին,
  • մարդու տնտեսական գործունեության ազդեցությանը Երկիր մոլորակի վրա,
  • բնական ռեսուրսների օգտագործման և սպառման խնդիրներին,
  • կլիմայի և շրջակա միջավայրի փոփոխություններին,
  • մարդու պատասխանատվությանը ներկայի և ապագայի նկատմամբ,
  • ֆիլմում ներկայացված որևէ խնդրի, որը նաև այսօր խիստ արդիական է։

Տուն ֆիլմի հիմնական ասելիքը կայանում է նրանում, որ երկիր մոլորակը միակ տունն է, որտեղ ամեն ինչ փոխկապակցված է, և մենք սպառում ենք այդ տան հիմքերը սեփական ձեռքերով: Ֆիլմը նայելիս ես հասկացա, որ մարդիկ շատ կարճ ժամանակում փչացրել են այն, ինչ բնությունը ստեղծել է միլիոնավոր տարիների ընթացքում:

Առաջադրանք 2․ «Եթե «Home» ֆիլմը այսօր նկարահանվեր Հայաստանի մասին, ի՞նչ տեսարաններ, վայրեր կամ խնդիրներ կցանկանայիք տեսնել ֆիլմում»։

Կանաչ Սևանը. Ամռանը լիճը կապույտ չէ, այն ամբողջությամբ կանաչում է: Դա նրանից է, որ մարդիկ շատ ջուր են վերցնում լճից: Նաև հյուրանոցների կեղտոտ ջրերն են լցվում Սևան: Լիճը կարծես հիվանդ է և օգնություն է խնդրում:

Քանդված սարերը (Հանքերը). Ֆիլմը ցույց կտար մեր բարձր սարերը: Մարդիկ սարերի մեջ մեծ փոսեր են փորել: Նրանք քանդում են բնությունը, որպեսզի ոսկի և պղինձ հանեն հողի տակից: Սարերի կողքին կերևային նաև թունավոր ջրերով լճերը:

Արարատյան դաշտի ջրերը. կերևային հազարավոր ձկնաբուծարաններ: Դրանք հողի տակից անդադար մաքուր ջուր են հանում: Դրա պատճառով ջուրը պակասում է: Գյուղացիների հորերը չորանում են, և նրանք չեն կարողանում ջրել իրենց այգիները:

Կտրված անտառները. Տեսախցիկը կթռչեր Տավուշի ու Լոռվա անտառների վրայով: Սիրուն, կանաչ ծառերի մեջ կերևային մեծ ու դատարկ տեղեր: Մարդիկ կտրում են դարավոր ծառերը՝ փայտը վաճառելու համար: Առանց ծառերի սարերի հողը սկսում է քանդվել:

Փոշոտ Երևանը. Վերջում ֆիլմը ցույց կտար մեր մայրաքաղաքը: Երևանը վերևից ծածկված է փոշով և մեքենաների ծխով: Մարդիկ մաքուր օդ չունեն շնչելու: Ծառերը քիչ են, իսկ քարե շենքերը՝ շատ:

Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы