Ցեղասպանությունից հետո հայ ժողովուրդը հայտնվեց շատ ծանր վիճակում։ Շատ մարդիկ կորցրին իրենց տները, ընտանիքները և դարձան գաղթական։ Նրանք ապրում էին սոված, առանց հագուստի և առանց նորմալ պայմանների։ Շատ երեխաներ մնացել էին որբ և անպաշտպան։ Պետությունը փորձում էր օգնել, բայց դա շատ դժվար էր, որովհետև մարդկանց թիվը մեծ էր, իսկ հնարավորությունները՝ քիչ։
Նույնիսկ ամենածանր պայմաններում մարդը կարող է պահպանել իր ուժը և հաղթահարել դժվարությունները, եթե ունի կամք, հավատ և բարություն։
Գուրգեն Մահարու «Էջմիածնում» հատվածում ևս պարզ երևում է այդ ծանր կյանքը։ Էջմիածինը, որը պետք է գեղեցիկ ու սուրբ վայր լիներ, դարձել էր տխուր և կեղտոտ տեղ։ Ամենուր գաղթականներ էին, մարդիկ ապրում էին դժվար պայմաններում։ Երեխաները կորցրել էին իրենց շորերը և ստիպված էին հարմարվել այդ իրավիճակին։ Սակայն այս ամենի մեջ երևում է նաև մարդկային լավ կողմը․ Կուշոն օգնում է Գուրգենին և դառնում նրա ընկերը, ինչը ցույց է տալիս, որ մարդիկ նույնիսկ ամենադժվար պահերին կարող են լինել բարի։
Այսպիսով, հայ ժողովուրդը շատ դժվարությունների միջով է անցել, բայց չի հանձնվել և շարունակել է ապրել ու պայքարել։
Оставить комментарий