Րաֆֆի «Խենթը» և զանգվածային անգրագիտության վերացումը

Կրթությունը հասարակության զարգացման ամենակարևոր հիմքերից մեկն է։ Այն ձևավորում է գիտակից, զարգացած և պատասխանատու մարդ։

Առանց կրթության անհնար է պատկերացնել ոչ միայն անհատի, այլև ամբողջ ժողովրդի առաջընթացը։

Տարբեր ժամանակաշրջաններում կրթությանը միշտ մեծ դեր է տրվել։ Հայաստանում մեծ խնդիր էր անգրագիտությունը, հատկապես գյուղերում մարդիկ չէին կարողանում կարդալ և գրել։ Պետությունը հասկացավ, որ առանց կրթության չի կարող զարգանալ երկիրը, և սկսեց մեծ աշխատանքներ անել։ Բացվեցին մոտ 1100 դպրոցներ, կազմակերպվեցին դասեր նաև մեծահասակների համար, որպեսզի բոլորը կարողանան կրթվել։ Արդյունքում շատ կարճ ժամանակում մարդկանց մեծ մասը դարձավ գրագետ։ Սա շատ կարևոր էր, որովհետև կրթված մարդիկ կարողանում էին աշխատել, ստեղծել, մասնակցել երկրի զարգացմանը և ավելի լավ ապրել։

Բացի դա, կրթությունը օգնում է մարդուն հասկանալ աշխարհը, տարբերել ճիշտը սխալից և ունենալ սեփական կարծիք։ Կրթված մարդը ավելի վստահ է, կարողանում է լուծել խնդիրներ և օգտակար լինել հասարակությանը։ Հենց դրա համար բոլոր ժամանակներում կրթությունը համարվել է առաջընթացի հիմնական ճանապարհ։

Գեղարվեստական հատվածում՝ Րաֆֆու «Խենթը» վեպում, մենք տեսնում ենք մի դպրոց, որը շատ տարբեր է սովորականից։ Այնտեղ երեխաները ոչ միայն գրքերով էին սովորում, այլ նաև աշխատում էին հողի վրա, ուսումնասիրում էին բույսերը, զբաղվում էին մարմնամարզությամբ։ Այսինքն՝ նրանք սովորում էին ոչ միայն տեսական գիտելիք, այլ նաև իրական կյանքում պետք եկող հմտություններ։ Վարդանը զարմացած էր, որովհետև երեխաները ուրախ էին գնում դպրոց և հաճույքով էին սովորում։ Սա ցույց է տալիս, որ ճիշտ կազմակերպված դպրոցը կարող է երեխաների համար դառնալ սիրելի վայր, որտեղ նրանք զարգանում են ամբողջությամբ։

Ըստ ինձ ապագայի դպրոցը պետք է լինի հետաքրքիր և ժամանակակից։ Այն պետք է ոչ միայն գիտելիք տա, այլ նաև ազատ արտահայտել կարծիք, ստեղծագործել և ինքնուրույն որոշումներ կայացնել։ Բացի այդ, դպրոցները պետք է լինեն այնպիսի վայր, որտեղ երեխաները հաճույքով են գնում, ոչ թե վախենալով և չուզենալով։

Եզրափակելով՝ կարող ենք ասել, որ կրթությունը եղել և մնում է հասարակության զարգացման հիմնական ուժը։ Որքան զարգացած է կրթությունը, այնքան զարգացած է նաև երկիրը։



Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы