Մետաղների ընդհանուր բնութագիրը, ֆիզիկական հատկությունները

Ի՞նչ է նշանակում «մետաղ» բառը և որտեղից է այն ծագել։

Մետաղ» բառը ծագել է հունական մետալոն արմատից, որը նշանակում է «հանք»:

Որտե՞ղ է գտնվում մետաղներն ու ոչ մետաղները բաժանող սահմանագիծը պարբերական համակարգում։

Պայմանականորեն, մետաղները ոչ մետաղներից բաժանող սահմանագիծը` բորը աստատին միացնող գիծն է պարբերական համակարգում

Ի՞նչ տարրեր են գտնվում այդ սահմանագծին մոտ և ինչու են դրանք առանձնահատուկ։

B, Si, Ge, As, Sb, Te և այլն։ Ունեն մետաղների և ոչ մետաղների հատկություններ։

Ինչո՞ւ է մետաղների և ոչ մետաղների բաժանումը պայմանական։ Բեր օրինակներ։

Քանի որ որոշ տարրեր ունեն և՛ մետաղների, և՛ ոչ մետաղների հատկություններ (օրինակ՝ սիլիցիումը)։

Ի՞նչ դեր են կատարում մետաղները քիմիական ռեակցիաներում։

Մետաղները քիմիական ռեակցիաներում միայն վերականգնիչներ են, ինչն էլ մետաղները և ոչ մետաղները տարբերակող առանձնահատկություն է:

Ինչո՞ւ են մետաղների ատոմները հեշտությամբ կորցնում էլեկտրոններ։

Արտաքին էլեկտրոնները թույլ են կապված միջուկի հետ և հեշտ են հեռացվում։

Քանի՞ էլեկտրոն ունեն սովորաբար մետաղների արտաքին շերտում։

1-3

Ի՞նչ է մետաղական կապը։

Մետաղի դրական իոնների և ընդհանուր էլեկտրոնային ամպի փոխազդեցությամբ պայմանավորված կապն էլ անվանում են մետաղական:

Ինչպե՞ս է բյուրեղավանդակի կառուցվածքը ազդում մետաղների հատկությունների վրա։

Այն ապահովում է բոլոր ֆիզիկական հատկությունները։

Թվարկիր մետաղների հիմնական ֆիզիկական հատկությունները։

Գույնը, կարծրությունը, հալման ջերմաստիճանը,  խտությունը, էլեկտրահաղորդականությունը և ջերմահաղորդականությունը, մետաղական փայլն ու անթափանցիկությունը, պլաստիկությունը:

Ինչպե՞ս են մետաղները դասակարգվում ըստ խտության։

Թեթևից ծանր։

Ո՞րն է ամենածանր և ամենաթեթև մետաղը։

Թեթևը (ρ<5 գ/սմ³) և ծանրը (ρ>5 գ/սմ³):

Ինչո՞ւ են մետաղները լավ հաղորդիչներ։

Քանի որ ունեն արծաթ, ոսկի և պղինձ։

Ի՞նչն է պայմանավորում մետաղական փայլը։

Լուսային ճառագայթների անդրադարձմամբ:

Ի՞նչ է պլաստիկությունը և ինչով է այն պայմանավորված մետաղներում։

Պլաստիկությունը մետաղների ունակությունն է, որի շնորհիվ փոխում են ձևը առանց կոտրվելու, և դա պայմանավորված է նրանով, որ մետաղների ատոմների շերտերը հեշտությամբ սահում են միմյանց նկատմամբ։



Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы