Մուտքի ճամբարի երրորդ օրը սկսեցինք կնսաբանական փորձով։ Անոթի մեջ լցրեցինք սպիրտ, իսկ սպիրտի մեջ դրեցինք տերևներ։ Հետո այդ անոթը դրեցինք մեկ այլ անոթի մեջ, որը լցված էր ջրով, և տեղադրեցինք սպիրտայրոցի վրա։ Որոշ ժամանակ անց տերևները կորցրեցին իրենց գույնը։ Դրանից հետո տերևների վրա լցրեցինք յոդ։ Տերևները դարձան մուգ գույնի, ինչը ցույց տվեց օսլայի առկայությունը։
Այնուհետև ընկեր Անուշի հետ քննարկեցինք «Անհայտ կղզի» ստեղծագործությունը։ Յուրաքանչյուրս հնարավորություն ունեցավ արտահայտելու իր կարծիքը և ներկայացնելու իր տեսակետը պատմվածքի վերաբերյալ։ Քննարկումը հետաքրքիր էր, քանի որ իրար հակասող կարծիքներ լսեցինք։
Հետո խոսեցինք մեր ընտրած հետազոտական աշխատանքների թեմաների մասին։ Ավելի մանրամասն քննարկեցինք դրանք և հստակեցրինք՝ ելնելով հետևյալ կետերից․
1․ Հետաքրքիր
2․ Կոնկրետ
3․ Արդիական
4․ Կիրառելի կրթահամալիրում, որպես ուսումնական նյութ
5․ Սեփական խոսք ասելու հնարավորություն
Նաև օրվա ընթացքում ծանոթացանք թուրքերենի և իտալերենի դասավանդողների հետ։ Նրանք մեզ պատմեցին իրենց լեզուների և մշակույթների մասին։
Օրը անցավ տպավորիչ և հաճելի մթնոլորտում՝ թողնելով նոր գիտելիքներ։
