Մուտքի ճամբարի երկրորդ օրը ևս անցավ հագեցած և ուսուցողական միջավայրում։ Օրը սկսեցինք մանրէագիտության դասով։ Նախ ծանոթացանք մանրադիտակին, այնուհետև խոսեցինք մանրէների մասին։ Ուսումնասիրեցինք մանրէների հիմնական տեսակները՝ նախակորիզավորները, բակտերիաները, վիրուսները և որոշ սնկերը։ Դասի ընթացքում մանրադիտակով դիտեցինք արյան ձևավոր տարրեր՝ էրիթրոցիտներ, լեյկոցիտներ, և թրոմբոցիտներ, ինչը դասը դարձրեց ավելի հետաքրքիր և գործնական։
Այնուհետև ընկեր Անուշի հետ կարդացինք «Անհայտ կղզի» պատմվածքը և կատարեցինք առաջադրանքները։
Հաջորդիվ ընկեր Արմենի հետ քննարկեցինք հետազոտական աշխատանքների թեմաները։ Նրանք, ովքեր դեռ չէին որոշել իրենց հետազոտական աշխատանքի թեման, հնարավորություն ունեցան քննարկելու զանազան գաղափարներ և կողմնորոշվելու, ըստ իրենց հետաքրքրությունների։ Քննարկումը օգնեց ավելի հստակ պատկերացնել հետագա աշխատանքը։
Օտար լեզվի դասատուի հետ ծանոթանալուց անմիջապես հետո անցկացրեցինք ինտելեկտուալ խաղ։ Մեծամասնությամբ հարցերը վեբարվում էին աշխարհագրությանը։ Խաղը անցավ ակտիվ մթնոլորտում, միաժամանակ և՛ զվարճալի էր, և՛ ուսուցողական։
Այսպիսով՝ երկրորդ օրը շատ արդյունավետ և բազմազան անցավ։ Սարբեր դասերի և աշխատարանների շնորհիվ ավելի շատ պատկերացում կազմեցինք մեր ապագա ուսումնական աշխատանքի մասին։
