Մուտք ճամբար։ Օր երրորդ

Մուտքի ճամբարի երրորդ օրը սկսեցինք կնսաբանական փորձով։ Անոթի մեջ լցրեցինք սպիրտ, իսկ սպիրտի մեջ դրեցինք տերևներ։ Հետո այդ անոթը դրեցինք մեկ այլ անոթի մեջ, որը լցված էր ջրով, և տեղադրեցինք սպիրտայրոցի վրա։ Որոշ ժամանակ անց տերևները կորցրեցին իրենց գույնը։ Դրանից հետո տերևների վրա լցրեցինք յոդ։ Տերևները դարձան մուգ գույնի, ինչը ցույց տվեց օսլայի առկայությունը։

Այնուհետև ընկեր Անուշի հետ քննարկեցինք «Անհայտ կղզի» ստեղծագործությունը։ Յուրաքանչյուրս հնարավորություն ունեցավ արտահայտելու իր կարծիքը և ներկայացնելու իր տեսակետը պատմվածքի վերաբերյալ։ Քննարկումը հետաքրքիր էր, քանի որ իրար հակասող կարծիքներ լսեցինք։

Հետո խոսեցինք մեր ընտրած հետազոտական աշխատանքների թեմաների մասին։ Ավելի մանրամասն քննարկեցինք դրանք և հստակեցրինք՝ ելնելով հետևյալ կետերից․
1․ Հետաքրքիր

2․ Կոնկրետ

3․ Արդիական

4․ Կիրառելի կրթահամալիրում, որպես ուսումնական նյութ

5․ Սեփական խոսք ասելու հնարավորություն

Նաև օրվա ընթացքում ծանոթացանք թուրքերենի և իտալերենի դասավանդողների հետ։ Նրանք մեզ պատմեցին իրենց լեզուների և մշակույթների մասին։

Օրը անցավ տպավորիչ և հաճելի մթնոլորտում՝ թողնելով նոր գիտելիքներ։

Մուտք ճամբար։ Օր երկրորդ

Մուտքի ճամբարի երկրորդ օրը ևս անցավ հագեցած և ուսուցողական միջավայրում։ Օրը սկսեցինք մանրէագիտության դասով։ Նախ ծանոթացանք մանրադիտակին, այնուհետև խոսեցինք մանրէների մասին։ Ուսումնասիրեցինք մանրէների հիմնական տեսակները՝ նախակորիզավորները, բակտերիաները, վիրուսները և որոշ սնկերը։ Դասի ընթացքում մանրադիտակով դիտեցինք արյան ձևավոր տարրեր՝ էրիթրոցիտներ, լեյկոցիտներ, և թրոմբոցիտներ, ինչը դասը դարձրեց ավելի հետաքրքիր և գործնական։

Այնուհետև ընկեր Անուշի հետ կարդացինք «Անհայտ կղզի» պատմվածքը և կատարեցինք առաջադրանքները։

Հաջորդիվ ընկեր Արմենի հետ քննարկեցինք հետազոտական աշխատանքների թեմաները։ Նրանք, ովքեր դեռ չէին որոշել իրենց հետազոտական աշխատանքի թեման, հնարավորություն ունեցան քննարկելու զանազան գաղափարներ և կողմնորոշվելու, ըստ իրենց հետաքրքրությունների։ Քննարկումը օգնեց ավելի հստակ պատկերացնել հետագա աշխատանքը։

Օտար լեզվի դասատուի հետ ծանոթանալուց անմիջապես հետո անցկացրեցինք ինտելեկտուալ խաղ։ Մեծամասնությամբ հարցերը վեբարվում էին աշխարհագրությանը։ Խաղը անցավ ակտիվ մթնոլորտում, միաժամանակ և՛ զվարճալի էր, և՛ ուսուցողական։

Այսպիսով՝ երկրորդ օրը շատ արդյունավետ և բազմազան անցավ։ Սարբեր դասերի և աշխատարանների շնորհիվ ավելի շատ պատկերացում կազմեցինք մեր ապագա ուսումնական աշխատանքի մասին։

«Պատմվածք անհայտ կղզու մասին» Ժոզե Սարամագո

1.Ի՞նչ է խորհրդանշում «անհայտ կղզին» պատմվածքում․ արդյո՞ք դա իրական աշխարհագրական վայր է:
Ըստ իս պատվածքում «անհայտ կղզին» խորհրդանշում է փակված մարդ, մինչև ինքդ քեզանից դուրս չգաս, չես իմանա ով ես։

2. Ինչպե՞ս է ներկայացվում մարդու և ինքնաճանաչման կապը («Մարդն ամբողջությամբ մի կղզի է» մտքի միջոցով)։
Մարդը նման է անհայտ կղզու․ ինքնաճանաչման համար նա պետք է դուրս գա իր սահմաններից, փորձի նորը և բացահայտի իրեն։

3. Ինչո՞ւ է հեղինակը ցույց տալիս, որ մարդիկ չեն ցանկանում գնալ անհայտ կղզի որոնելու։ Ի՞նչ է դա ասում մարդկային բնույթի մասին։
Մարդիկ չեն ուզում գնալ, որովհետև վախենում են անհայտից և նախընտրում են ապահովությունը։ Սա ցույց է տալիս, որ մարդուն հաճախ բնորոշ է վախը, զգուշությունը և ամենից խուսափելը։

4. Արդյո՞ք անհայտի որոնումը անհրաժեշտ պայման է մարդու զարգացման համար։ Ինչո՞ւ։
Այո՛, քանի որ անհայտը փնտրելով՝ մարդը նոր բան է սովորում, ճանաչում է իրեն և զարգանում։

5. Նավ խնդրող մարդը ի՞նչ տիպի կերպար է․ իդեալիստ, թե՞ համառ ռեալիստ։ Հիմնավորիր։
Նա իդեալիստ կերպար է, քանի որ հավատում է անհայտ կղզու գոյությանը և չի վախենում անհայտը որոնելուց։ Նա նաև համառ է, քանի որ չի հրաժարվում իր նպատակից։

6.Ինչո՞ւ է սպասուհին թողնում պալատը և միանում տղամարդուն․ արդյո՞ք սա միայն սյուժետային քայլ է, թե ունի ավելի խոր իմաստ։
Սպասուհին միանում է տղամարդուն, որովհետև հոգնել էր նույն կյանքից։

7. Ի՞նչ է խորհրդանշում նավը։ Արդյո՞ք այն պարզապես փոխադրամիջոց է, թե ավելի լայն իմաստ ունի։
Նավը խորհրդանշում է նոր ճանապարհն ու անհայտի որոնումը։ Այն պարզապես փոխադրամիջոց չէ, այլ մարդու ինքնաճանաչման և փոփոխության խորհրդանիշն է։

8.Ի՞նչ է ավելի կարևոր՝ նպատակին հասնելը, թե ճանապարհը։

Ավելի կարևոր է ճանապարհը, որովհետև հենց ճանապարհին մարդը սովորում, փոխվում և ճանաչում է իրեն։

Մուտք ճամբար։ Օր առաջին

Մուտք ճամբարի առաջին օրը սկսեցինք՝ բաժանվելով ըստ մեր ընտրած աշխատարանների։ Իմ աշխատարանը բնագիտական էր, օրվա ընթացքում մասնակցեցի տարբեր դասերի ու աշխատանքների, որոնք օգնեցին ավելի լավ պատկերացում կազմել ավագ դպրոցի ուսումնական գործընթացի մասին։ Այնուհետև ընկեր Լիլիթի հետ կատարեցինք բլոգավարության աշխատանք, բացեցինք 10-րդ դասարանի համար անհրաժեշտ կարգեր, և օգնեցինք նոր սովորողներին գրանցվել բլոգ։

Ապա ծանոթացանք հետազոտական աշխատանքի կարևորությանը և դրա նպատակին։ Ընկեր Անուշը օգնեց մեզ կողմնորոշվել և ընտրել այն թեման, որի շուրջ ցանկանում ենք կատարել մեր հետազոտականը։ Օրվա վերջում ուսումնասիրեցինք կենսաբանությունը, ֆիզիկան և այլ բնագիտական առարկանները։ Ուսուցիչները պատմեցին, թե ինչպես են վերանորոգել հին գործիքները, և նոր կյանք նվիրել դրանց։ Այդ գործիքներն այնքան հին են եղել, որ այժմ պահպանվում են թանգարաններում։

Որպես օրվա ամփոփում՝ բոլոր դասավանդողները մեզ ծանոթացրեցին ավագ դպրոցի կարևոր հնարավորություններին և այն գործունեություններին, որոնց կարող ենք մասնակցել։

Բարի, թե՞ խելացի

Ես կարծում եմ, որ ավելի լավ է մարդը բարի լինի, քան խելացի։ Խելացի մարդը կարող է շատ բան իմանալ, լավ սովորել և ճիշտ որոշումներ կայացնել։ Բայց եթե նա բարի չէ, իր գիտելիքները միշտ չէ, որ կարող են օգտակար լինել ուրիշներին։ Բարի մարդը միշտ փորձում է օգնել մարդկանց, հարգել նրանց և լավ վերաբերվել բոլորին։ Նա կարող է աջակցել ընկերներին, օգնել դժվարության մեջ գտնվող մարդկանց և ուրախացնել նրանց։ Բարությունը մարդկանց դարձնում է ավելի միաասնական և օգնում է լավ հարաբերություններ ստեղծել։

Իհարկե, խելացի լինելը նույնպես շատ կարևոր է։ Խելացի մարդը կարող է լավ սովորել, լինել նպատակասլաց և այլն։ Բայց միայն խելքը բավարար չէ։ Եթե մարդը չի մտածում ուրիշների մասին, նրա գիտելիքները կարող են ոչ մի օգուտ չտալ։

Իմ կարծիքով՝ ամենալավը բարի և խելացի լինելն է։ Այդ դեպքում մարդը կարող է ոչ միայն շատ բան իմանալ, այլև իր գիտելիքներով օգնել ուրիշներին։ Բայց եթե պետք է ընտրել միայն մեկը, ես կընտրեի բարությունը, որովհետև բարի մարդը իր լավ վերաբերմունքով կարող է ուրիշների կյանքը ավելի լավ դարձնել։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы