Մուտք ճամբար։ Օր առաջին

Մուտք ճամբարի առաջին օրը սկսեցինք՝ բաժանվելով ըստ մեր ընտրած աշխատարանների։ Իմ աշխատարանը բնագիտական էր, օրվա ընթացքում մասնակցեցի տարբեր դասերի ու աշխատանքների, որոնք օգնեցին ավելի լավ պատկերացում կազմել ավագ դպրոցի ուսումնական գործընթացի մասին։ Այնուհետև ընկեր Լիլիթի հետ կատարեցինք բլոգավարության աշխատանք, բացեցինք 10-րդ դասարանի համար անհրաժեշտ կարգեր, և օգնեցինք նոր սովորողներին գրանցվել բլոգ։

Ապա ծանոթացանք հետազոտական աշխատանքի կարևորությանը և դրա նպատակին։ Ընկեր Անուշը օգնեց մեզ կողմնորոշվել և ընտրել այն թեման, որի շուրջ ցանկանում ենք կատարել մեր հետազոտականը։ Օրվա վերջում ուսումնասիրեցինք կենսաբանությունը, ֆիզիկան և այլ բնագիտական առարկանները։ Ուսուցիչները պատմեցին, թե ինչպես են վերանորոգել հին գործիքները, և նոր կյանք նվիրել դրանց։ Այդ գործիքներն այնքան հին են եղել, որ այժմ պահպանվում են թանգարաններում։

Որպես օրվա ամփոփում՝ բոլոր դասավանդողները մեզ ծանոթացրեցին ավագ դպրոցի կարևոր հնարավորություններին և այն գործունեություններին, որոնց կարող ենք մասնակցել։

Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы