Ես կարծում եմ, որ ավելի լավ է մարդը բարի լինի, քան խելացի։ Խելացի մարդը կարող է շատ բան իմանալ, լավ սովորել և ճիշտ որոշումներ կայացնել։ Բայց եթե նա բարի չէ, իր գիտելիքները միշտ չէ, որ կարող են օգտակար լինել ուրիշներին։ Բարի մարդը միշտ փորձում է օգնել մարդկանց, հարգել նրանց և լավ վերաբերվել բոլորին։ Նա կարող է աջակցել ընկերներին, օգնել դժվարության մեջ գտնվող մարդկանց և ուրախացնել նրանց։ Բարությունը մարդկանց դարձնում է ավելի միաասնական և օգնում է լավ հարաբերություններ ստեղծել։
Իհարկե, խելացի լինելը նույնպես շատ կարևոր է։ Խելացի մարդը կարող է լավ սովորել, լինել նպատակասլաց և այլն։ Բայց միայն խելքը բավարար չէ։ Եթե մարդը չի մտածում ուրիշների մասին, նրա գիտելիքները կարող են ոչ մի օգուտ չտալ։
Իմ կարծիքով՝ ամենալավը բարի և խելացի լինելն է։ Այդ դեպքում մարդը կարող է ոչ միայն շատ բան իմանալ, այլև իր գիտելիքներով օգնել ուրիշներին։ Բայց եթե պետք է ընտրել միայն մեկը, ես կընտրեի բարությունը, որովհետև բարի մարդը իր լավ վերաբերմունքով կարող է ուրիշների կյանքը ավելի լավ դարձնել։
