Այս գաղափարի հեղինակը ֆրանսիացի հռչակավոր փիլիսոփա և սոցիոլոգ Ժան Բոդրիյարն, գաղափարախոսությունն այնքան ազդեցիկ էր, որ դարձավ հանրահայտ «Մատրիցա» (The Matrix) ֆիլմի գլխավոր ներշնչանքը (ֆիլմի սկզբում Նեոն թաքցնում է սկավառակները հենց այս գրքի մեջ)։
Մենք այլևս չենք ապրում իրական աշխարհում։ Մենք ապրում ենք մի տարածությունում, որտեղ իրականությունը փոխարինվել է նշաններով, պատկերներով և պատճեններով։ Բոդրիյարը ներմուծեց «Սիմուլյակր» տերմինը. դա մի պատճեն է, որը չունի բնօրինակ իրականության մեջ։ Օրինակ՝ Ինստագրամի ֆիլտրերով լուսանկարը, Դիսնեյլենդը կամ վիրտուալ փողերը։ Դրանք հղում չեն անում իրականությանը, դրանք ստեղծում են իրենց սեփական «գերիրականությունը» (hyperreality)։
Ըստ այս փիլիսոփայության՝ ժամանակակից հասարակությունը կորցրել է կապը բնական աշխարհի հետ։ Մենք հույզեր ենք զգում ոչ թե իրական դեպքերից, այլ էկրաններից մեզ հրամցվող պատմություններից։ Օրինակ՝ պատերազմը հեռուստացույցով դառնում է մեդիա-շոու, սերը վերածվում է հոլիվուդյան կաղապարների կրկնօրինակման։ Իրականությունն այլևս գոյություն չունի, այն մահացել է, և մենք ապրում ենք անվերջ սիմուլյացիայի մեջ, որտեղ պատճենները կառավարում են մեր ցանկությունները, պատկերացումներն ու արժեքները։
