Պատմվածքը ցույց է տալիս, որ պատերազմում անգամ մարդիկ կարող են մնալ մարդ։ Զինվորները կռվում են իրար դեմ, բայց երբ ծարավում են, ջուրը դառնում է ամենակարևորը։ Բաղդասարը վտանգելով կյանքը՝ գնում է ջրհորից ջուր բերելու, և թշնամիները չեն կրակում նրա վրա, որովհետև հասկանում են նրա վիճակը։ Ավելի ուշ երկու կողմի զինվորները միասին են ջուր խմում, խոսում, ծիծաղում։ Այդ պահին նրանք մոռանում են, որ թշնամիներ են։ Սա ցույց է տալիս, որ բոլոր մարդիկ նույնն են և ունեն նույն կարիքները։ Բայց հետո նրանց ստիպում են նորից կռվել, և նրանք արդեն դժվարությամբ են կրակում իրար վրա։ Վասիլի Վլասիչին, ով լավ մարդ էր և թույլ էր տվել այս ամենը, սպանում են։ Պատմվածքի հիմնական միտքն այն է, որ մարդկայնությունը ավելի ուժեղ է, քան պատերազմը, բայց պատերազմը հաճախ հաղթում է մարդկանց վրա։
Оставить комментарий