Ֆիզիկական և քիմիական երևույթներ: Քիմիական ռեակցիաների հատկանիշները և ընթանալու պայմանները

Բնության մեջ տեղի ունեցող ցանկացած փոփոխություն անվանում են երևույթ: Դրանք բաժանվում են երկու հիմնական խմբի.

Ֆիզիկական երևույթներ՝ Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը (առարկաները) փոխում են իրենց ձևը, չափսերը կամ ագրեգատային վիճակը, բայց նոր նյութեր չեն առաջանում։Օրինակներ` Սառույցի հալվելը, ջրի գոլորշիացումը, ապակու կոտրվելը, մետաղալարի ծռելը, շաքարի լուծվելը ջրում:

Օրինակներ` Սառույցի հալվելը, ջրի գոլորշիացումը, ապակու կոտրվելը, մետաղալարի ծռելը, շաքարի լուծվելը ջրում:

Քիմիական երևույթներ (կամ քիմիական ռեակցիաներ)՝ Այն երևույթները, որոնց ընթացքում տվյալ նյութերը փոխարկվում են այլ նյութերի՝ իրենց բաղադրությամբ և հատկություններով տարբերվող նոր նյութերի։

Օրինակներ` Երկաթի ժանգոտումը, փայտի այրումը, կաթի թթվելը, մագնեզիումի այրումը:

Քիմիական հավասարում՝ Քիմիական ռեակցիայի պայմանական գրառումն է քիմիական բանաձևերի և հատուկ նշանների միջոցով:

    Այն փոփոխությունները, որոնցով դիտվում է քիմիական ռեակցիայի ընթացքը.

    1. Գույնի փոփոխություն
    2. Հոտի առաջացում կամ փոփոխություն
    3. Գազի անջատում
    4. Նստվածքի առաջացում կամ անհետացում
    5. Ջերմության անջատում կամ կլանում (երբեմն՝ լույսի արձակմամբ)

    Ռեակցիաների ընթանալու պայմանները

    Որպեսզի քիմիական ռեակցիան սկսվի և ընթանա, անհրաժեշտ են հետևյալ պայմանները.

    Նյութերի հպում և մանրացում՝ մեծացնում է մասնիկների բախման հավանականությունը:

    Տաքացում՝ հաղորդում է անհրաժեշտ էներգիա:

    Ակտիվացման էներգիա՝ Այն նվազագույն էներգիան, որն անհրաժեշտ է փոխազդող նյութերի մասնիկներին (ատոմներ, մոլեկուլներ) բախվելիս քիմիական ռեակցիայի մեջ մտնելու համար:

    Կատալիզատորի առկայություն՝ Այն նյութը, որը փոփոխում է (սովորաբար՝ արագացնում է) քիմիական ռեակցիայի արագությունը, բայց ռեակցիայի վերջում մնում է քանակապես և որակապես անփոփոխ:

    Լույսի կամ էլեկտրական հոսանքի ազդեցություն (որոշ դեպքերում):

    Միացման ռեակցիա՝ Միացման են կոչվում այն ռեակցիաները, որոնց ընթացքում երկու կամ ավելի նյութերից (թե՛ պարզ, թե՛ բարդ) առաջանում է մեկ նոր բարդ նյութ:

    Քայքայման ռեակցիա՝ Քայքայման են կոչվում այն ռեակցիաները, որոնց ընթացքում մեկ բարդ նյութից առաջանում են երկու կամ ավելի նոր նյութեր (պարզ կամ բարդ):

    Տեղակալման ռեակցիա՝ Տեղակալման են կոչվում պարզ և բարդ նյութերի միջև ընթացող այն ռեակցիաները, որոնց ժամանակ պարզ նյութի ատոմները տեղակալում են բարդ նյութի տարրերից մեկի ատոմներին:

    Փոխանակման ռեակցիա՝ Փոխանակման են կոչվում երկու բարդ նյութերի միջև ընթացող այն ռեակցիաները, որոնց ընթացքում դրանք փոխանակվում են իրենց բաղադրիչ մասերով (ատոմներով կամ իոններով):

    Ջերմանջատիչ (էկզոթերմային) ռեակցիաներ՝ Այն ռեակցիաները, որոնք ընթանում են ջերմության անջատումով:

    Ջերմակլանիչ (էնդոթերմային) ռեակցիաներ՝ Այն ռեակցիաները, որոնք ընթանում են ջերմության կլանումով:

    Ջերմաքիմիական հավասարում՝ Քիմիական ռեակցիայի այն հավասարումը, որում նշված է ռեակցիայի ջերմային էֆեկտը (անջատված կամ կլանված ջերմության քանակը):

    Оставить комментарий

    Создайте подобный сайт на WordPress.com
    Начало работы