Երկաթի ու ծծմբի անհամասեռ խառնուրդի բաժանում մագնիսի ներգործությամբ
Առաջին փորձի ժամանակ ես կատարեցի երկաթի և ծծմբի անհամասեռ խառնուրդի բաժանումը մագնիսի ներգործությամբ:
Այս փորձի նպատակն էր բաժանել անհամասեռ խառնուրդի բաղադրիչները՝ օգտագործելով դրանց մագնիսական հատկությունների տարբերությունը:
Անհրաժեշտ նյութեր`
Երկաթի փոշի, ծծմբի փոշի, մագնիս և ապակե ձողիկ:
Փորձի ընթացք`
Սպիտակ թղթի վրա լցրեցի որոշակի քանակությամբ դեղին ծծմբի փոշի և մոխրագույն երկաթի փոշի, ապա ապակե ձողիկով դրանք լավ խառնեցի միմյանց: Դրանից հետո մագնիսը մոտեցրեցի թղթի վրա ստացված անհամասեռ խառնուրդին: Իմ դիտարկումներով տեսա, որ երկաթի մասնիկները, ունենալով մագնիսական հատկություն, անմիջապես ձգվեցին դեպի մագնիսը և կպան դրան, իսկ ծծմբի դեղին փոշին մնաց թղթի վրա: Արդյունքում ինձ հաջողվեց հեշտությամբ բաժանել խառնուրդը:
Քարաղից մաքուր կերակրի աղի ստացումը օգտագործելով տարբեր բաժանման եղանակներ
Անհամասեռ խառնուրդի բաժանում (Ֆիլտրում և Ցենտրիֆուգում)
Քարաղը իրենից ներկայացնում է անհամասեռ խառնուրդ (կախույթ), որտեղ ջրի մեջ կան չլուծված պինդ մասնիկներ:
Ընթացք`
Մենք խառնուրդը լցրեցինք հատուկ ցենտրիֆուգային անոթի մեջ և այն ափով արագ պտտեցինք։ Պտտման ժամանակ առաջացած կենտրոնախուսափ ուժի ազդեցությամբ ցեխի ծանր մասնիկները մնում են ֆիլտրի պատերին, իսկ մաքուր ջուրը ծակոտիներով դուրս է մղվում և հավաքվում արտաքին անոթի մեջ։ Սա սովորական ֆիլտրման էլեկտրական կամ մեխանիկական արագացված տարբերակն է։
Համասեռ խառնուրդի գոլորշիացում`
Ստացված մաքուր հեղուկը լցնում ենք գոլորշիացման թասի մեջ և տաքացնում սպիրտայրոցի բոցի վրա։Ջրի եռման կետն ավելի ցածր է, քան լուծված աղերինը։ Տաքացման հետևանքով ջուրը լիովին գոլորշիանում է, իսկ թասի հատակին մնում են պինդ նյութերի (աղերի) բյուրեղները։
Այսպիսով, օգտագործելով մեխանիկական պտտման ուժը և ջերմային էներգիան, մենք ցեխոտ ջրից հաջորդաբար անջատեցինք նախ չլուծվող պինդ մասնիկները, իսկ հետո՝ լուծված աղերը:
Ձեթի և ջրի անհամասեռ խառնուրդի բաժանումը բաժանիչ ձագարի ներգործությամբ
Երրորդ փորձի ընթացքում ես կատարեցի ձեթի և ջրի անհամասեռ խառնուրդի բաժանումը բաժանիչ ձագարի ներգործությամբ, որի նպատակն էր առանձնացնել իրար մեջ չլուծվող և տարբեր խտություններ ունեցող հեղուկները:
Փորձի համար օգտագործեցի բաժանիչ ձագար, կալան, բուսական ձեթ, ջուր և երկու քիմիական բաժակ:
Ձեթի և ջրի խառնուրդը լցրեցինք կալանին ամրացված բաժանիչ ձագարի մեջ: Մի քանի րոպե սպասելուց հետո նկատեցի, որ հեղուկները հստակ շերտավորվեցին. ջուրն իր մեծ խտության պատճառով իջավ ներքև, իսկ ձեթը մնաց վերևում: Այնուհետև ձագարի տակ տեղադրեցի մաքուր բաժակ, բացեցի ծորակը և դանդաղ բաց թողեցի ջրի շերտը: Հենց ջուրն ավարտվեց, ծորակը փակեցի, իսկ մյուս բաժակի մեջ դատարկեցի ձագարում մնացած ձեթը:
Արդյունքում ինձ հաջողվեց հեղուկներն ամբողջությամբ առանձնացնել միմյանցից:
Թորման եղանակով սպիրտի և ջրի համասեռ խառնուրդի բաժանումը
Չորրորդ փորձով ես իրականացրեցի թորման եղանակով սպիրտի և ջրի համասեռ խառնուրդի բաժանումը, որը հիմնված է նրանց եռման ջերմաստիճանների տարբերության վրա: Այս աշխատանքի համար հավաքեցի սարքավորում՝ կազմված թորման կոլբից, ջերմաչափից, սառնարանից, ընդունիչ կոլբից, սպիրտայրոցից և կալանից, ջրի ու սպիրտի խառնուրդը:
Սկսեցինք տաքացնել կոլբը սպիրտայրոցով և ուշադիր հետևեցի ջերմաչափի ցուցմունքին: Երբ ջերմաստիճանը հասավ մոտ 78 աստիճան Ցելսիուսի, սպիրտը սկսեց բուռն եռալ և գոլորշիանալ: Սպիրտի գոլորշիները, անցնելով սառնարանի միջով, սառեցին, վերածվեցին հեղուկի և կաթիլներով հավաքվեցին ընդունիչ կոլբի մեջ: Իմ դիտարկմամբ՝ արդյունքում ընդունիչ կոլբում ստացա մաքուր սպիրտ, իսկ սկզբնական կոլբում մնաց ջուրը, ինչը փաստում է, որ համասեռ խառնուրդը հաջողությամբ բաժանվեց:
