Մայիսյան հավաքի շրջանակում հանդիպում-քննարկում Ավագ դպրոցի սովորողների հետ։
- այս պատմությունն իսկապե՞ս սենտիմենտալ է, թե՞ նման է հեքիաթի: Հիմնավորի՛ր կարծքիդ,
Իմ կարծիքով պատմվածքը սենտիմենտալ է, բայց նաև նման է հեքիաթի։ Այն որոշ մասերում իրական չէ, ավելի իդեալազացված է։ Օրինակ՝ ամեն անգամ նույն օրը և նույն ժամին հանդիպելը սովորական կյանքում չի լինում։ Սերը այստեղ չի փոխվում, մնում է նույնը, ինչը հեքիաթներին է բնորոշ։
- բնութագրել պատմվածքի գլխավոր հերոսուհուն՝ Ջեննի Սորբիեին: Ինչպիսի՞ն էր նա պատմվածքի սկզբում և վերջում,
Սկզբում Ջեննին թեթև էր վերաբերվում ամեն ինչին, սիրում էր ուշադրությունն ու ծաղիկները։ Հետո սկսում է հետաքրքրվել ուսանողով, թեև նրան չէր տեսել։ Վերջում, դժբախտ դեպքից հետո, նա փոխվում է, սկսում է ափսոսալ և իրեն մեղավոր զգալ։
- սիրո ու հավատարմության ի՞նչ օրինակ կարող ես հիշել,
Սիրո և հավատարմության օրինակ է, երբ մարդիկ մինչև վերջ մնում են իրար կողքին, նույնիսկ եթե դժվարություններ կան։ Օրինակ՝ Ռոմեոն և Ջուլիետը, որոնք չհրաժարվեցին իրենց սիրուց։
- կարդա՛ պատմվածքը, արտահայտի՛ր կարծիք, վերաբերմունք,
Կարծում եմ՝ նման բաներ իրական կյանքում գրեթե չեն լինում։ Բայց պատմվածքը շատ հուզիչ է և հաճելի կարդալ։
- կարդացածդ ստեղծագործության հեղինակի մասին հետաքրքիր փաստե՛ր գտիր համացանցից և հավաքի՛ր քո բլոգում։
Անդրե Մորուա ֆրանսիացի գրող էր։
Նա իր անունը փոխել է պատերազմի ժամանակ։ Գրքերը գրել է այնպես, որ հետաքրքիր լինեն, ոչ թե ձանձրալի։
Նրա «Նամակներ անծանոթուհուն» գրքում «անծանոթուհին» իրական մարդ չէր, այլ հորինված կերպար։
Оставить комментарий