Բայազետի հերոսական պաշտպանությունը և անհատի դերը

Պատերազմի ժամանակ մարդիկ շատ դժվարությունների են հանդիպում և պետք է պայքարեն իրենց կյանքի համար։ Այդպիսի իրավիճակներում շատ կարևոր է թե՛ բոլորի միասնական պայքարը, թե՛ առանձին մարդկանց քաջությունը։ Բայազետի պաշտպանությունը հենց ցույց է տալիս, թե ինչպես կարող են մարդիկ դիմադրել ծանր պայմաններում։

Բայազետի պաշտպանությունը հնարավոր դարձավ ինչպես ընդհանուր դիմադրության, այնպես էլ առանձին անհատների խիզախության շնորհիվ։

Բայազետի պաշտպանությունը հերոսական էր, որովհետև պաշարվածները, լինելով շատ ծանր վիճակում, չեն հանձնվում և շարունակում են պայքարել մինչև վերջ։ Ողջ ժողովուրդը մնացել էր առանց բավարար սննդի և ռազմամթերքի, սակայն նույնիսկ այդ պայմաններում չէին կորցնում պայքարելու կամքը։ Սա վկայում է, որ նրանց միասնականությունը մեծ դեր ունեցան պաշտպանության մեջ։

Գեղարվեստական հատվածում նույնպես երևում է այդ նույն գաղափարը․ զինվորները գիտակցում էին իրենց ծանր դրությունը, բայց հայտարարում էին, որ «անձնատուր չեն լինի, քանի դեռ կենդանի են»։ Հերոսականությունը արտահայտվում է ոչ միայն կռվելով, այլ նաև չհանձնվելու վճռականությամբ։

Միևնույն ժամանակ, պաշտպանության ընթացքում մեծ նշանակություն ունեցավ անհատի դերը։ Պաշարվածների փրկության համար անհրաժեշտ էր օգնություն ստանալ, և դրա համար պետք էր մեկը, ով կհամարձակվեր անցնել թշնամու միջով։ Վեպում այդ պատասխանատվությունը վերցնում է Վարդանը, իսկ պատմության մեջ՝ Սամսոն Տեր-Պողոսյանը։ Նրանց գործողությունները ապացուցում են, որ մեկ մարդու խիզախությունը կարող է փրկել շատերի կյանքը։

Այսպիսով` Բայազետի պաշտպանությունը հերոսական էր, որովհետև այնտեղ համատեղվել էին ժողովրդի ընդհանուր դիմադրությունը և առանձին մարդկանց անձնազոհությունը։ Առանց այդ երկու կարևոր գործոնների դժվար կլիներ հասնել փրկության և հաղթահարել այդ ծանր իրավիճակը։



Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы