Ատոմի կառուցվածքը: Քիմիական տարրերի պարբերական օրենքը։ Քիմիական տարրերի պարբերական համակարգի ֆիզիկական իմաստը։

1. Ինչու՞ նյութերում ատոմները միացած են որոշակի զանգվածային հարաբերությամբ:


Յուրաքանչյուր տարր ունի հաստատուն ատոմային զանգված, իսկ ատոմները միանում են ամբողջական թվերի հարաբերությամբ (բաղադրության հաստատունության օրենք):

2. Ո՞րն է պարբերության համարի, կարգաթվի և խմբի համարի ֆիզիկական իմաստները:

Կարգաթիվ՝ միջուկի լիցքը (պրոտոնների թիվը) և էլեկտրոնների ընդհանուր թիվը:

Պարբերության համար՝ էլեկտրոնային շերտերի (մակարդակների) թիվը:

Խմբի համար՝ արտաքին շերտի վալենտային էլեկտրոնների թիվը:

    3. Ի՞նչ սկզբունքներով են ատոմում էլեկտրոնները լրացվում:

    Նվազագույն էներգիայի սկզբունք՝ նախ լրացվում են միջուկին ամենամոտ, ցածր էներգիայով օրբիտալները:

    Պաուլիի արգելք՝ մեկ օրբիտալում կարող է լինել առավելագույնը երկու հակազուգահեռ սպինով էլեկտրոն:

    Հունդի կանոն՝ օրբիտալները սկզբում լրացվում են մեկական էլեկտրոնով, ապա նոր զուգավորվում են:

      4. Ինչպե՞ս կբնութագրեք էլեկտրոնի վիճակը ատոմում ՝ քվանտային թվեր n, l, ml, ms:

      • n (գլխավոր)՝ էներգիան և շերտի չափսերը:
      • l (օրբիտալային)՝ էլեկտրոնային ամպի (օրբիտալի) ձևը:
      • ml (մագնիսական)՝ օրբիտալի դիրքը տարածության մեջ:
      • ms (սպինային)՝ էլեկտրոնի սեփական պտույտը առանցքի շուրջ:

      5. Ի՞նչ է էներգետիկ մակարդակը, ենթամակարդակը, ատոմային օրբիտալը:

      • Մակարդակ՝ մոտ էներգիա ունեցող էլեկտրոնների ամբողջություն (շերտ):
      • Ենթամակարդակ՝ միևնույն ձևի օրբիտալների խումբ շերտի ներսում (s, p, d, f):
      • Օրբիտալ՝ տարածության այն տիրույթը, որտեղ էլեկտրոնի գտնվելու հավանականությունը առավելագույնն է:

      6. Որո՞նք են ատոմում վալենտային էլեկտրոնները, ինչու՞:


      Արտաքին (և d-տարրերի համար նաև նախավերջին d-) շերտի էլեկտրոնները: Դրանք ամենաթույլն են կապված միջուկին և հեշտությամբ մասնակցում են քիմիական կապերի առաջացմանը:

      7. Ինչու՞ են տարրերը դասակարգվում s-, p-, d-, f- տարրերի:


      Ըստ այն բանի, թե որ ենթամակարդակի օրբիտալն է վերջինը լրացվում էլեկտրոնային թաղանթը կազմելիս:

      8. Ինչպե՞ս է փոխվում տարրերի մետաղական և ոչմետաղական հատկությունները պարբերություններում և խմբերում` կարգաթվի մեծացմանը զուգընթաց

      • Պարբերություններում (ձախից աջ)՝ մետաղականը թուլանում է, ոչմետաղականը՝ ուժեղանում:
      • Խմբերում (վերևից ներքև)՝ մետաղականը ուժեղանում է, ոչմետաղականը՝ թուլանում:

      9. Ինչու՞ են տարրերի շառավիղները պարբերությունում կարգաթվի մեծացմանը զուգընթաց փոքրանում:


      Շերտերի թիվը նույնն է, բայց միջուկի լիցքը մեծանում է, ավելի ուժեղ է ձգում էլեկտրոնները դեպի իրեն և սեղմում ատոմը:

      10. Ի՞նչ է իոնացման էներգիանI,խնամակցությունը էլեկտրոնի հանդեպ E, հարաբերական էլեկտրաբացասականությունը`Χ

      Իոնացման էներգիա (I)՝ ատոմից էլեկտրոն պոկելու համար անհրաժեշտ էներգիան:

      Խնամակցություն (E)՝ ատոմին էլեկտրոն միանալիս անջատվող կամ կլանվող էներգիան:

      Էլեկտրաբացասականություն (X)՝ ընդհանուր էլեկտրոնային զույգը դեպի իրեն ձգելու ատոմի ուժը:

        11. Ինչպիսի՞ երևույթ է միջուկային ռեակցիան` ֆիզիկական, թե՞ քիմիական:


        Ֆիզիկական երևույթ է, քանի որ փոխվում է բուն միջուկի բաղադրությունը և մի տարրը վերածվում է մեկ այլ տարրի:

        12. Ինչու՞ տարրի գլխավոր տարբերիչ հատկությունը զանգվածը չէ, այլ միջուկի լիցքն է:


        Զանգվածը կարող է տարբերվել նույն տարրի մոտ (իզոտոպներ), իսկ միջուկի լիցքը (պրոտոնների թիվը) խիստ հաստատուն է և բնորոշ է միայն տվյալ տարրին:

        13. Ո՞ր տարրի ատոմն է ստացվում 235Np ռադիոակտիվ իզոտոպի β-տրոհման արդյունքում:

        Էլեկտրոնային B_-տրոհման դեպքում ստացվում է Պլուտոնիում, իսկ պոզիտրոնային B+-տրոհման դեպքում՝ Ուրան:

        Добавить комментарий

        Создайте подобный сайт на WordPress.com
        Начало работы