1. Զայրույթը՝ որպես խորհրդատու, սպանիչ է։
2. Նա սպանում է ոչ միայն բանականությունը, այլև խիղճը։
3. Որպես ուսուցիչ՝ նա անփոխարինելի էր, որպես գործընկեր՝ հոգատար ու հուսալի, որպես սեղանակից՝ հաճելի ու հետաքրքիր։
4. Տեր Հուսիկը՝ որպես գյուղական համայնքի հոգևոր հովիվ, ճամբարում իր առանձնահատուկ դիրքն ուներ։
5. Որպես խելացի ու գործնական կին՝ զգաց, որ բանն արդեն չափազանցության է հասնում։
6. Արարատյան ընդարձակ դաշտավայրը՝ որպես մի հսկայական բուրվառ, խնկարկում էր յուր վաղորդյան անուշահոտությունը։
7. Մատենադարանը՝ որպես հին ու նոր մշակույթների խորհրդանշան, հուշարձանի պես վեր է խոյանում Երևանի վրա։
8. Նա ազնիվ է՝ որպես նորածին, և զգայուն՝ որպես քնարի լար։
9. Նա՝ որպես մի հրեշտակ, երևաց ու անհետացավ։
10. Նրան՝ որպես անառակ որդու, թողնում են դրսում։
11. Երկու մանրիկ աչքեր՝ որպես սև ձիթապտուղներ, փայլում էին։
12. Նոր տարվա գիշերը շատ իրեր՝ իբրև անպետք հնություն, դուրս են թափում։
13. Այդ գեղեցիկ ու բուն քրիստոնեական սովորությունը մոռացության է տրվել՝ իբրև անպետք հնություն։
14. Իբրև հայր չունեցող տղայի՝ մենք քեզ ազատել ենք բոլոր տեսակի վճարներից։
15. Իբրև արքա՝ Խոսրովը ազնիվ էր ու հայրենասեր, իբրև հայ՝ ճշմարիտ քրիստոնյա։
16. Պատրիկյանը՝ իբրև պարապ մարդ և իբրև ձրի աշխատակից, խմբագրության ամենօրյա այցելուն էր։
17. Իբրև ընտանիքի հայր՝ Գաբրիել Բագրատյանը պետք է հոգ տանի ընտանիքի անդամների անվտանգության մասին։
18. Իբրև հայ երգիչ՝ ես իմ պարտքը համարեցի այցելել ձեր խմբագրություն։
19. Նա՝ իբրև զորական և քաղաքական անձ, պարզ էր պատկերացնում փոթորկի վերհասը։
20. Այդ էր պատճառը, որ նրանք՝ իբրև երկու մոլորակ, թեև գնում են միևնույն ուղղությամբ, բայց այնպիսի զուգահեռական գծերով, որ բնավ միմյանց չեն հանդիպում։
21. Մենք՝ իբրև նորածանոթներ, առաջին օրը խոսեցինք քաշվելով ու կցկտուր։
22. Իբրև ռեալիստ գրող՝ Բակունցը կարևոր է համարում կյանքի, մարդկանց, երևույթների նկարագրման հավաստիությունը։
23. Իբրև ամենայն հայոց կաթողիկոս՝ Ներսեսը պիտի օժեր Արշակավանը, բայց՝ իբրև ողջամիտ մարդ, նա խորհուրդ տվեց քանդել քաղաքը՝ կանխորոշելով նրա ապագան։
24. Իբրև գյուղական քահանա՝ նա մինչև անգամ ավելի շատ բան գիտեր, քան սպասելի էր։
25. Մուկուչի՝ իբրև պատգամավորի պահվածքից շատերն են դժգոհում։
26. Իբրև հեղինակի առաջին գործ՝ դա կարելի է համարել գոհացուցիչ։
27. Վանքը՝ իբրև մռայլ ուրվական, նայում էր խավարի միջից։
28. Օտյանի՝ իբրև մարդու բնութագիրը արտահայտիչ գծերով տվել է Ալեքսանդր Շիրվանզադեն։
