Հետևյալ տերմինները դասակարգե՛ք ըստ ոլորտների և անվանե՛ք դրանք։
Օր.՝ թթու… (քիմիա)։
Նյարդաթել, զգայարան, խաչասերում, ծորան, ախտորոշում, ստատիկա, հանդուրժողականություն, իջվածք, բջջանյութ, սպիտակուց, նյարդաբորբ, թթու, իմպուլս, կատալիզատոր, հոտոտելիք, ածանցյալ, հեմոգլոբին, սոցհարցում, վարկանիշ, քվանտային թիվ, ալկալի, մոդուլ, կոնֆլիկտաբանություն, կարբոնատ, ջրոլորտ, ռելիեֆ, ամեոբա, սպեկտր, հետաճուկ, ինտեգրացիա, նյութափոխանակություն, վարսանդ, հալոգեն, ավշային հանգույց, մակաբույծ, իներցիա, վիրուս, կլիմայական գոտի, մակուղեղ, արագացում, սպոր, հիերոգլիֆ, հասարակական կարծիք, էլիպս, պարամետր, գեղձ, ամորֆ նյութեր, վեկտոր։
- Կենսաբանություն — նյարդաթել, զգայարան, խաչասերում, ծորան, բջջանյութ, սպիտակուց, նյարդաբորբ, հոտոտելիք, հեմոգլոբին, ամեոբա, հետաճուկ, վարսանդ, ավշային հանգույց, մակաբույծ, վիրուս, սպոր, գեղձ, նյութափոխանակություն, մակուղեղ։
- Քիմիա — թթու, կատալիզատոր, ալկալի, կարբոնատ, հալոգեն, ամորֆ նյութեր։
- Ֆիզիկա — ստատիկա, իմպուլս, քվանտային թիվ, սպեկտր, իներցիա, արագացում, վեկտոր։
- Մաթեմատիկա — ածանցյալ, իջվածք, էլիպս, պարամետր, մոդուլ։
- Բժշկություն — ախտորոշում, նյարդաբորբ։
- Հասարակագիտություն, սոցիոլոգիա — սոցհարցում, վարկանիշ, կոնֆլիկտաբանություն, հասարակական կարծիք, ինտեգրացիա։
- Աշխարհագրություն — ջրոլորտ, ռելիեֆ, կլիմայական գոտի։
- Պատմություն — հիերոգլիֆ։
2. Տրված բառերը խմբավորելով՝ կազմե՛ք հոմանշային զույգեր։
Սողուն, հարգալից, եղեռն, թեպետ, արևածագ, կարճահասակ, խարդախ, մտրուկ, և, սիրալիր, նստվածք, կածան, կոտրվածք, նախճիր, քսուք, վրնջոց, վաղորդայն, մածուկ, տարափ, երամ, բեկվածք, ջոկ, ժլատ, գաճաճ, արճիճ, խաբեբա, զեռուն, ժուժկալ, մրուր, թեկուզ, նաև, ու, ագահ, շավիղ, տարմ, արտադրիչ, իսկապես, ավելցուկային, հեղեղ, մեկմեկու, երամակ, ընչաքաղց, գծուծ, իրար, հավելուրդային, բազմապատկելի, զուսպ, քուռակ, կապար, նույնպես, խրխինջ, հիրավի։
Սողուն — զեռուն
Հարգալից — սիրալիր
Եղեռն — նախճիր
Թեպետ — թեկուզ
Արևածագ — վաղորդյան
Կարճահասակ — գաճաճ
Խարդախ — խաբեբա
Մտրուկ — քուռակ
Եվ — ու
Նստվածք — մրուր
Կածան — շավիղ
Կոտրվածք — բեկված
Քսուք — մածուկ
Բրնձով — խրխինջ
Տարափ — հեղեղ
Երամ — տարի
Ջոկ — առանձին
Ժլատ — գծուծ
Արճիճ — կապար
Ագահ — ընչաքաղց
Արտադրիչ — բազմապատկելու
Իսկապես — հիրավի
Ավելցուկային — հավելուրդ Անին
Մեկմեկու — իրար
Նույնպես — նաև
Ժուժկալ — զուսպ
3. Բացատրե՛ք տրված հարանունների իմաստը։
Միաժամանակ — միառժամանակ, բարդույթ — բարդություն, բացառապես — բացարձակապես, ըստ որի — ըստ որում, խտրություն — խտրականություն, ծրագրել — ծրագրավորել, փաստ — փաստարկ, հետևորդ — հետնորդ, հրատարակել — հրապարակել, վարք — վարկ — վարգ, ցեղական — ցեղային, տեղի տալ — տեղիք տալ, վերաբերել — վերաբերվել, փորձարարական — փորձառական, հիմնավորվել — հիմնվել, տեղական — տեղային։
Միաժամանակ — միևնույն ժամանակում, նույն պահին:
Միառժամանակ — մի որոշ ժամանակահատվածում:
Բարդույթ — տարբեր տարրերի, մասերի կամ առարկաների միացություն:
Բարդություն — դժվարություն, խոչընդոտ:
Բացառապես — լիովին, միայն ու միայն:
Բացարձակապես — կատարելապես:
Ըստ որի — համաձայն որի, որի հիման վրա:
Ըստ որում — ընդ որում:
Խտրություն — տարբերակում, զանազանում։
Խտրականություն — մարդկանց նկատմամբ անհավասար կամ անարդար վերաբերմունք։
Ծրագրել — նախապես պլանավորել, նախատեսել։
Ծրագրավորել — համակարգչային ծրագիր ստեղծել։
Փաստ — իրականությանը համապատասխանող իրողություն։
Փաստարկ — որևէ տեսակետ հիմնավորող փաստ կամ պատճառաբանություն։
Հետևորդ — որևէ անձի, գաղափարի կամ ուսմունքի հետևող։
Հետնորդ — մեկին հաջորդող անձ, պաշտոնի կամ ժառանգության իրավահաջորդ։
Հրատարակել — տպագրությամբ կամ այլ եղանակով գիրք, աշխատություն և այլն լույս ընծայել։
Հրապարակել — հանրությանը ներկայացնել, հանրայնացնել։
Վարք — մարդու կամ կենդանու պահվածքը։
Վարկ — փոխառված գումար կամ հեղինակություն, վստահություն։
Վարգ — ձիու արագ ընթացքի տեսակ։
Ցեղական — ցեղին պատկանող, ցեղի հետ կապված։
Ցեղային — ցեղին վերաբերող, ցեղերով պայմանավորված։
Տեղի տալ — զիջել, դիմադրությունը դադարեցնել։
Տեղիք տալ — առիթ կամ պատճառ հանդիսանալ։
Վերաբերել — առնչվել, կապ ունենալ։
Վերաբերվել — որևէ մեկի կամ բանի նկատմամբ վերաբերմունք ցուցաբերել։
Փորձարարական — փորձերի միջոցով կատարվող, փորձի վրա հիմնված։
Փորձառական — փորձառությունից, գործնական փորձից բխող։
Հիմնավորվել — փաստարկներով կամ ապացույցներով հաստատվել։
Հիմնվել — հենվել, որևէ բանի վրա կառուցվել կամ հիմնված լինել։
Տեղական — տվյալ վայրին, համայնքին կամ տարածաշրջանին վերաբերող։
Տեղային — սահմանափակ տարածքում գտնվող կամ գործող։
4. Ընտրե՛ք փակագծերում նշված ճիշտ տարբերակը։
- Արբանյակի շարժման ուսումնասիրության միջոցով ճշտվեցին Պլուտոնի (չափսերը, չափերը) ու (քաշը, զանգվածը)։
- Երեխայի (կշիռը, քաշը) 12,5 կգ է։
- Սեկվոյաներից ամենամեծի (տրամաչափը, տրամագիծը) մոտ 11 մ է։
- Մեր դիրքերի ուղղությամբ հակառակորդը կրակել է տարբեր (տրամագծի, տրամաչափի) հրաձգային զինատեսակներից։
- Արարատյան (դաշտավայրում, դաշտում) կանխատեսվում է ցրտահարություն։
- (Հավասարակողմ, հավասարասրուն) է կոչվում այն եռանկյունը, որի գոնե երկու կողմերը հավասար են։
- Երկրի մակերեսին մոտ ուղղահայաց ազատ ընկնող մարմնի ազատ անկման (արագությունը, արագացումը) հավասար է մոտ 9.8 մ/վ։
- Հիվանդության (կանխման, կանխարգելման) համար անհրաժեշտ է ճիշտ սնվել։
- Իրավապահները (կանխել, կանխարգելել) են կողոպուտի փորձը։
- (Անձի, անհատի) երկվությունը կամ գիտական անվանումով՝ անհատականություն դիսոցիատիվ խանգարումը գիտական աշխարհում բազմաթիվ վեճերի առիթ է տվել։
