Հայերը, որոնք հայրենազրկվել էին և հայտնվել էին օտար երկրներում, բախվում էին բազմաթիվ դժվարությունների։ Ամենամեծ խնդիրներից մեկը կյանքի պայմաններն էին։ Նրանք հաճախ չունեին աշխատանք, գումար և բնակվելու հարմար վայր։ Շատերը ստիպված էին կատարել ծանր և ցածր վարձատրվող աշխատանքներ, որպեսզի կարողանան պարզապես ապրել։ Բացի այդ, օտար երկրներում մարդիկ միշտ չէ, որ լավ էին ընդունում հայերին, և դա ավելի էր բարդացնում նրանց կյանքը։
Մյուս կարևոր խնդիրը ազգային ինքնության պահպանումն էր։ Հայերը հայտնվում էին մի միջավայրում, որտեղ լեզուն, մշակույթը և սովորույթները տարբեր էին։ Այդ պատճառով վտանգ կար, որ ժամանակի ընթացքում կարող էին մոռանալ իրենց լեզուն և ավանդույթները։ Հատկապես երիտասարդ սերունդը հեշտ էր ենթարկվում այդ ազդեցությանը։
Վիլյամ Սարոյանի «Նռնենիները» պատմվածքում այս ցավը ներկայացված է խորհրդանշական ձևով։ Նռնենիները կարծես հայրենիքի խորհրդանիշ լինեն։ Երբ այգին չորանում է, դա ցույց է տալիս, թե ինչքան դժվար է պահպանել կապը հայրենիքի հետ օտար հողի վրա։ Հերոսները շատ բան ունեն ասելու, բայց լռում են, որովհետև իրենց ցավը շատ խորն է։
Ես կարծում եմ, որ սփյուռքահայերի համար շատ կարևոր է պահպանել իրենց ազգային ինքնությունը։ Թեպետ նրանք ապրում են տարբեր երկրներում, կարող են սովորել հայերեն, պահպանել իրենց ավանդույթները և հիշել իրենց պատմությունը։ Շատ տեղերում հայերը ստեղծել են դպրոցներ և համայնքներ, որոնք օգնում են պահպանել իրենց մշակույթը։
Այսպիսով` թեև սփյուռքահայերի կյանքը լի էր դժվարություններով, նրանք կարողացան պահել իրենց ինքնությունը և մնալ հայ։ Դա շատ կարևոր է, որովհետև առանց ինքնության ժողովուրդը չի կարող պահպանվել։
Оставить комментарий