Շարժվել ենք առավոտյան ժամը 8:30-ին: Ճամբորդության առաջին կանգառը եղել է Հրեշտակների ձորը, որտեղ քայլարշավի միջոցով ուսումնասիրել ենք տեղանքի յուրահատուկ ժայռային կառուցվածքն ու բնությունը: Այնուհետև ուղևորվել ենք դեպի Տափի բերդ (Գևորգ Մարզպետունի ամրոց), ծանոթացել հուշարձանի պատմությանն ու ճարտարապետությանը:
Ուսումնասրել ենք Հրեշտակների ձորի բնական, աշխարհագրական և երկրաբանական առանձնահատկությունները:
Ընդհանուր անցած կիլոմետրաժը կազմել է 10 կմ:

