Անհամասեռ խառնուրդից մաքուր նյութերի ստացում

Ջուրը և ձեթը առաջացնում են անհամասեռ խառնուրդ, քանի որ դրանք միմյանց մեջ չլուծվող հեղուկներ են։ Նման համակարգը քիմիայում կոչվում է նաև էմուլսիա։

Փորձի ընթացքը և գործիքները`
Փորձը կատարելու համար մեզ անհրաժեշտ են բաժանիչ ձագար, ամրակալան և քիմիական բաժակ։

Ջրի և ձեթի խառնուրդը լցնում ենք բաժանիչ ձագարի մեջ և թողնում անշարժ վիճակում։ Որոշ ժամանակ անց խառնուրդը շերտավորվում է։ Սա տեղի է ունենում նրանց խտությունների տարբերության պատճառով:

Երբ շերտերը հստակ առանձնանում են, ձագարի տակ տեղադրում ենք քիմիական բաժակը և զգուշությամբ բացում բաժանիչ ձագարի ծորակը։ Ներքևի շերտը՝ ջուրը, դանդաղ հոսում է բաժակի մեջ։ Հենց որ ջրի վերջին կաթիլն անցնում է, մենք անմիջապես փակում ենք ծորակը։

Արդյունքում՝ ջուրը հայտնվում է քիմիական բաժակում, իսկ ձեթը մնում է բաժանիչ ձագարի մեջ։ Խառնուրդը հաջողությամբ բաժանված է։


Անհամասեռ խառնուրդի բաժանում (Ֆիլտրում և Ցենտրիֆուգում)
Ցեխոտ ջուրը իրենից ներկայացնում է անհամասեռ խառնուրդ (կախույթ), որտեղ ջրի մեջ կան չլուծված պինդ մասնիկներ:


Մենք խառնուրդը լցրեցինք հատուկ ցենտրիֆուգային անոթի մեջ և այն ափով արագ պտտեցինք։

Գործընթացի էությունը`

Պտտման ժամանակ առաջացած կենտրոնախուսափ ուժի ազդեցությամբ ցեխի ծանր մասնիկները մնում են ֆիլտրի պատերին, իսկ մաքուր ջուրը ծակոտիներով դուրս է մղվում և հավաքվում արտաքին անոթի մեջ։ Սա սովորական ֆիլտրման էլեկտրական կամ մեխանիկական արագացված տարբերակն է։

Համասեռ խառնուրդի գոլորշիացում`
Կենտրոնախուսափումից հետո ստացված ջուրը թեև թափանցիկ է, բայց այն դեռ պարունակում է աչքով անտեսանելի, ջրի մեջ լուծված աղեր (առաջացնելով համասեռ խառնուրդ)։

* Ստացված մաքուր հեղուկը լցնում ենք գոլորշիացման թասի մեջ և տաքացնում սպիրտայրոցի բոցի վրա։
* Գործընթացի էությունը: Ջրի եռման կետն ավելի ցածր է, քան լուծված աղերինը։ Տաքացման հետևանքով ջուրը լիովին գոլորշիանում է, իսկ թասի հատակին մնում են պինդ նյութերի (աղերի) բյուրեղները։

Այսպիսով, օգտագործելով մեխանիկական պտտման ուժը և ջերմային էներգիան, մենք ցեխոտ ջրից հաջորդաբար անջատեցինք նախ չլուծվող պինդ մասնիկները, իսկ հետո՝ լուծված աղերը:

Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы