Շունն ու սրվակը
Իմ սիրելի շուն, բարի շուն, իմ սիրելի շնիկ, մոտ եկ, հոտ քաշիր այս անուշահոտ ջրից, որը քաղաքիս ամենապատվական պարֆյումերից եմ գնել: Եվ շունը պոչը թափ տալով, որ, ըստ իս, այդ թշվառ արարածների ծիծաղի կամ ժպիտի նշանն է, մոտեցավ ու իր խոնավ դունչը հետաքրքրությամբ հպեց սրվակի բերանին, ապա հանկարծ ահով ետ-ետ քաշվեց ու սկսեց վրաս հաչել, ասես թե կշտամբելիս լիներ ինձ: Ա~հ, թշվառ շուն, եթե ես ձեզ մի կույտ աղբ առաջարկեի, դուք հաճույքով պիտի հոտոտեիք այն, անգամ գուցե խժռեիք այն: Այդպես է, իմ տխուր կյանքի անարժան ուղեկից, դուք նման եք հասարակության, որին չպետք է բնավ նուրբ անուշահոտություն առաջարկել (դա նրան նեղացնում է),այլ պետք է տալ լոկ խնամքով հավաքած աղտեղություններ:
Հեղինակ՝ Գիյոմ Ապոլիներ
1. Բացատրի՛ր բառերը՝ ամենապատվական, պարֆյումեր, սրվակ, կշտամբել, բնավ։
Ամենապատվական-ամենահարգարժան, պարֆյումեր — օծանելիքագործ, սրվակ-անոթ, կշտամբել — նախատել, բնավ-լիովին
2. Ի՞նչի հետ է համեմատում շան արձագանքը։
Շան արձագանքը համեմատում է հասարակության հետ։
3. Ո՞ր հատվածում է արտահայտված ստեղծագործության ասելիքը։
Այդպես է, իմ տխուր կյանքի անարժան ուղեկից, դուք նման եք հասարակության, որին չպետք է բնավ նուրբ անուշահոտություն առաջարկել,այլ պետք է տալ լոկ խնամքով հավաքած աղտեղություններ
4. Ո՞րն է ստղծագործության ասելիքը, ներկայացրո՛ւ և շարադրի՛ր քո կարծիքը գաղափարի վերաբերյալ։
Ստեղծագործությունը ասելիքը այն է, որ թանկարժեք, իրոքից որակով բաները հասարակությունը չի ընդունում, բայց նույնիսկ աղբը, կեղտը ընդունոմ են ուրախությամբ։
5. Ի՞նչ նկատի ունի հեղինակը, երբ ասում է ,,խնամքով հավաքված աղտեղություն,, ։ Ինչպես ես հասկանում ,,աղտեղություն,, բառը։
Աղտետությունը փոխաբերական իմաստով նշանակում է, վատ վերաբերմունք, վատ որոշում։ Հեղինակը նկատի ունի, այն որ հասարակության կողմից վատ վերաբերմունքը ավելի նախընտրելի է։
Оставить комментарий