Աշխատանք դասարանում
1. Ա և Բ նախադասությունների տարբերությունները գտի´ր: Մնացած նախադասություններն ինքդ փոխի՛ր (կրավորակա´ն դարձրու):
Ա. Ծուխը մրոտել էր առաստաղն ու պատերը:
Բ. Առաստաղն ու պատերը մրոտվել էին ծխից:
Ա խմբի մեջ ներգործական է բայը, իսկ Բ խմբի մեջ կրավորական։
Ա. Պատահաբար այդ կողմերով անցնող մի գյուղացի փրկել էր նրան: Ներգործական
Բ. Նա փրկվել էր պատահաբար այդ կողմերով անցնող մի գյուղացու կողմից: Կրավորական
Ա. Սպիները ծածկել էին նրա ամբողջ մարմինը: Ներգործական
Բ. Նրա ամբողջ մարմինը սպիներով էր ծածկվել: Կրավորական
Անցած տարիները կնճռոտել էին կնոջ դեմքը:
Կնոջ դեմքը անցած տարիներից կնճռոտվել էր։
Դահլիճը լավ կահավորել էին:
Դահլիճը լավ կահավորվել էր։
Մեր ժողովուրդը մշակութային շատ արժեքներ է ստեղծել:
Մշակութային շատ արժեքներ են ստեղծվել մեր ժողովրդի կողմից։
2. Տրված բայերը դարձրու կրավորական: Ինչի՞օգնությամբ դարձրիր:
Օրինակ`
գտնել — գտնվել, նետել — նետվել:
Գրել-գրվել, գրավել-գրավվել, ծեծել-ծեծվել, թրջել-թրջվել, թխել-թխվել, տաշել-տաշվել, վրդովել-վրդովվել, կապել-կապվել, սպանել-սպանվել, նկարել-նկարվել, կեղտոտել-կեղտոտվել:
3.Տրված նախադասությունները դարձրո՛ւ կրավորական:
Քամին երկնքով մեկ հալածում էր ամպերին: —
Ամպերը երկնքով մեկ հալածվում էին քամուց:
Այս նկարը պատին պապս է ամրացրել: —
Այս նկարը ամրացվել է պատին պապուցս։
Պատին ամրացվել էր այս նկարը պապուցս։
Այս գիրքը նաև ընկերս է կարդացել:
Նաև այս գիրքը կարդացվել է ընկերոջիցս։
Առավոտյան ցողը թրջել էր ոտքերը:
Ոտքերը թռջվել էին առավոտյան ցողից։
Տերը շանը կապել էր ծառից:
Շունը կապվել էր ծառից տիրոջ կողմից:
Տարբեր մարդիկ տարբեր ձեով էին պատմում առավոտվա դեպքը:
Առավոտվա դեպքը տարբեր ձևով էր պատմվում տարբեր մարդկանց կողմից:
Սարքերը թեթև ցնցում գրանցեցին:
Թեթև ցնցում գրանցվեց սարքերի կողմից:
Ինստիտուտի աշխատակիցները մարդկանց զգուշացրին սպասվող փոթորկի մասին:
Մարդկանց զգուշացվեց սպասվող փոթորկի մասին ինսիտուտի աշխատակիցների կողմից:
Անտառում այդ երեխային որսորդներն էին գտել:
Անտառում գտնվել էր այդ երեխան որսորդների կողմից:
Տղային միշտ նույն երազն էր կախարդում:
Տղան կախարդվում էր միշտ նույն երազից:
Վարպետի խնամքոտ ձեռքը տաշում ու իրար կողքի էր դնում քարերը:
Քարերը դրում էին իրար կողք կողքի և տաշվում վարպետի խնամքոտ ձեռքերից:
Շինարարությունն ավարտին հասցրին:
Հասցվեց շինարարությունն ավարտին։
4. Տրված նախադասությունները դարձրո՛ւ կրավորական և պատասխանի՛ր հարցերին:
Մի ձեռնարկատեր հասարակությանը զվարճացնելու համար կառուցել էր գնդաձև սենյակ հիշեցնող զվարճալի և ուսանելի կարուսել:
Կառուցվել էր գնդաձև սենյակ հիշեցնող զվարճալի և ուսանելի կարուսել մի ձեռնարկատեր հասարակությունը զվարճացնելու համար։
Ինչո՞ւ սովորական իրերի իրար ձգելը մենք չեն նկատում:
Ինչո՞ւ սովորական իրերի իրար ձգվելը մենք չենք նկատում:
Քամին սկզբում քշեց թեթև, թույլ ամրացրած տանիքները:
Թույլ ամրացրած տանիքները թույլ քշվեց քամուց։
Նուրբ շղարշը տաքացնում է դեմքը:
Դեմքը տաքացվում էր նուրբ շղարշից։
Մրջյունները ծածկել էին սեղանը:
Սեղանը ծածկվել էր մրջյուններից։
Ձնհալի մի բաժակ մաքուր ու սառը ջուրը փրկեց հիվանդին:
Ինչպե՞ս է փոխվում տրված նախադասության ենթական:
Տրված նախադասության ո՞ր անդամն է դառնում կրավորական նախադասության ենթակա:
Լրացուցիչ աշխատանք (տանը)1. Նախադասությունները դարձրո՛ւ ներգործական:
Սիրտը գերվեց աղջկա մի ժպիտից:
Աղջկա մի ժպիտը գերեց սիրտը։
Այս ծառի տակ ինչ-որ մեկի կողմից գանձ է թաղվել:
Ինչ-որ մեկը գանձ է թաղել այս ծառի տակ:
Քարը մաշվել, հարթվել էր անձրևից ու քամուց:
Անձրևն ու քամին հարթել, մաշել էին քարը:
Արտերը խանձվել էին բարկ արևից:
Արևը խանձել էր բարկ արտերը:
Քարտը լրացվում է միայն չափահաս քաղաքացիների կողմից:
Միայն չափահաս քաղաքցիներն են լրացնում քարտը:
Նա ազատազրկման է դատապարտվել ու տուգանվել իտալական դատարանի կողմից:
Իտալական դատարանը նրան ազատազրկման է դատապարտել ու տուգանել:
Ութ տարի տղամարդ համարվեց ընկերների կողմից:
Ընկերները ութ տարի տղամարդ համարեցին:
Դյութվել էր ալիքների ու քամու երգով:
Քամու ու ալիքների երգը դյութել էին։
Աղջիկը շրջապատված էր հետաքրքրասերների մեծ խմբով:
Հետաքրքրասերների մեծ խումբը աղջկան շրջապատել էր:
Ընկերս համերգի է հրավիրված:
Համերգի է հրավիրած ընկերս։
2. Դո՛ւրս գրիր այն բայերը, որոնք կարող են կրավորական դաոնալ, և դարձրո՛ւ:
Օրինակ`
փնտրել — փնտրվել:
Վազել-վազվզել, երգել, ցրել-ցրվել, կոտրել-կոտրվել, դնել, թռչել, թրջել-թրջվել, գալ, գնալ, հեռանալ, հեռացնել, հնարել-հնարվել, ներել-ներվել, լուսանալ, մթնել-մթնվել, մթնեցնել, բարձրանալ, թխել-թխվել, մրմռալ, մաքրել-մաքրվել, դողալ, վախենալ, սրբել-սրբվել, կարել, հավաքել-հավաքվել, սարսռալ, հաչել, սիրել-սիրվել, մլավել, ծիծաղել, խոսել-խոսվել, հուզել-հուզվել, վիճել:
3. Տրված նախադասությունները դարձրո՛ւ ներգործական և պատասխանի՛ր հարցերին:
Ձվի մեջ զարգացող կենդանի էակը բավական հուսալի զրահով է պաշտպանված:
Ձուն թխսի մարմնի ծանրությունից չի կոտրվում։ Թխսի մարմնի ծանրությունը չի կոտրում ձուն:
Ձվի կճեպը հեշտությամբ է կոտրվում ճուտիկի դեղին կտուցով: Ճուտիկի դեղին կտուցը հեշտությամբ է կոտրում ձվի կճեպը։
Գիտնականների կողմից փնտրվում են համարձակ գաղափարն
իրագործելու հնարները:
Մշակովի բույսերի սերմերը մոլախոտի սերմերից մաքրվում են մագնիսով: Մշակովի բույսերի սերմերը մագնիսը մաքրում է մոլախոտի սերմերից:
Ինչպե՞ս է փոխվում տրված նախադասության ենթական (ընդգծված է):
Տրված նախադասության ո՞ր անդամն է դառնում ներգործական նախադասության ենթակա:
Նախադասության բայը դառնում է ներգործական նախադասության ենթակա։
Оставить комментарий