Ինչն եմ կարևորում ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրում

Ի՞նչն եմ կարևորում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Այդ հարցը ինձ հաճախ են տալիս և այսօր ես նրան կպատասխան եմ։

Ես շատ եմ կարևորում մեր դպրոցում ազատությունը։ Այլ դպրոցում այն ուղակի բացակայում։ Ազատությունը շատ չէ, բայց մենք ստրեսսի չենք ենթարկվում և հանգիստ գնում ենք դասի։ Իմ համար շատ կարևոր է աշակերտի(ուհի) և ուսուցչի(ուհի) լավ հարաբերությունները, եթե նրանք վատ հարաբերություններում լինեն դա միշտ աշակերտի մեղավորությունն է լինելու, քանի որ մեր բոլոր ուսուցիչները շատ բարի են և ընկերասեր։ Մենք աշխատում ենք համակարգիչների հետ և ես, երբ իմ ընկերներին դա ասում եմ նրանք զարմանում են և նույնպես ուզում են դառնալ Սեբաստացի։ Մեր մոտ նաև զգեստը ազատ է և մենք կարող ենք հագնել ցանկացած ձևի և գույնի զգեստներ։ Ես այսքանը պատմեցի որպեսզի դուք մտնեք մեր ընկերասեր և սրտալի Կրթահամալի՜ր։



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы