Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծն ու կրիան»
Մեծ հավակնություններ ունեցող փոքր մարդկանց իրենց արժանի տեղը ցույց տալու համար նա մեկ այլ պատմություն էր պատմում որսորդի գնդակից վիրավորված առյուծի մասին, որ ցավից ոռնում էր և մահվան դուռն էր հասել: Առյուծին է մոտենում փոքրիկ, դանդաղաշարժ կրիան և հարցնում.
— Ի՞նչդ է ցավում:
— Որսորդն է վիրավորել, — պատասխանում է առյուծը:
Կրիան բարկանում է և ասում.
— Թող չորանան այն մարդու թևերը, որ վնասում են երկրի երեսին ապրող մեզ նման հրաշալի արարածներին:
— Կրիա եղբայր, — պատասխանում է առյուծը, — պետք է ասեմ, որ որսորդի հասցրած վերքն ավելի քիչ է ինձ տանջում, քան այն, ինչ հենց նոր ասացիր:
Այդ ասելով՝ առյուծը հոգին ավանդում է: Նույն բանի շուրջ նա մեկ այլ պատմություն էլ էր պատմում կամրջով անցնող փղի ականջը մտած լվի մասին:
— Ընկերս, — ասում է լուն, — երբ մեզ նման հսկաներն անցնում են կամրջի վրայով, այն ցնցվում է մեր հզորությունից:
Առաջադրանքներ
1. Ընթերցի՛ր առակը և առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները:
2. Ո՞վ է այս առակի գլխավոր հերոսը: Բնութագրի՛ր ու նկարագրի՛ր նրան:
Կրիա
Դանդաղաշարժ – գլուխ գովան – իր մասին շատ բարձր կարծիքի – պարծեցող
3. Փորձի՛ր ինքդ այսպիսի մի առակ հորինել, նկարազարդել և հրապարակել:
Վագրն ու կատուն
Մի օր կատուն վագրին հանդիպելիս հարցնում է.
-Այ վագր ոնց անեմ, որ ես էլ լինեմ այդպես հզոր, հաստ ձայնով և գծավոր մորթիով.
Վագրը պատասխանում է.
-Ես ամեն առավոտ կրակի միջով եմ անցնում:
Կատուն հեռվում խարույկ է նկատում և որոշում է միջով անցնել: Անցնում է և այրվում է:
Առակի իմաստը կայանում է նրանում, որ, եթե դիմացինդ ուժեղ է և հզոր դա դեռ չի նշանակում, որ խելացի է: