Categories
Մայրենի Uncategorized

Վարդը

Վ. Գյոթե

թարգմանությունը՝ Հ. Թումանյանի

 

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.

Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ.— Քեզ կպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.— Տե՜ս, կծակեմ,

Որ չմոռնաս փշոտ վարդին.
Փշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին.

Փուշը նրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.
Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շարունակի՛ր պատմել բանաստեղծությունը:

Փոքրիկ տղան դաշտում մի վարդ տեսավ ու շատ ուրախացավ: Հետո նա ուզեցավ պոկել վարդը, նա պոկեց ու նրան ծակեց վարդը։ Իսկ հետո նա վորոշեց էլ չօգնել վարդին։

  1. Ինչպիսի՞ն է վարդը այս բանաստեղծության մեջ.

ա. չար վարդ

բ. փշոտ վարդ

գ. կարմիր վարդ

դ. գեղեցիկ վարդ

 

3.    Գրի՛ր ու նկարիր քեզ դուր եկած հատվածը:

Քնքուշ վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին։

Untitled

4.  Ի՞նչ գույն կընտրես ամբողջ բանաստեղծության համար: Ինչո՞ւ

Ես կընտրեմ կարմիր գույնը, որովհետև վարդն էլ է կարմիր ու մեկ էլ որ տղան, որ կպավ վարդի փշերին նրան ցավաց ու իմ կարծիքով նրա ձեռքը դառցավ նույնպես կարմիր գույնի։

5.  Հորինի՛ր:

ա. Վարդերն ինչո՞ւ փշեր ունեն:

Վարդերը փշեր ունեն, որովհետև նրանք չեն ուզում, որ նրանց քաղ են։

բ. Փշերն ինչո՞ւ վարդեր ունեն:

Փշերն ունեն վարդեր, որովհետև ուզում է գեղեցիկ երևալ։

By eva-miqayelyan/mskh.em

Բարև ձեզ, ես Եվան եմ։ Ես 10 տարեկան եմ: Սովորում եմ Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրում: Ես սիրում եմ զբաղվել ընթերցանությամբ, նկարչությամբ, հեծանվավարությամբ, մարմնամարզությամբ, ինչպես նաև սիրում եմ պարել և երգել: Սիրում եմ մայրիկիս, հայրիկիս և եղբորս: Կարծում եմ ձեզ իմ բլոգը դուր կգա:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s