Հարցեր և առաջադրանքներ
Ինչո՞ւ էին խորհրդային իշխանությունները կարևորում կրթության և մշակույթի զարգացումը: Ե՞րբ սկսվեց անգրագիտության վերացման քաղաքականությունը ՀԽՍՀ-ում :
Քանի որ երկրի ճնշող մեծամասնությունը անգրագետ էր և անգամ չուներ գիր: Հիմնականում 1940թ. վերացվեց տգիտությունը:
Ներկայացրեք խորհրդային դպրոցի ձևավորման ընթացքը և կարևոր միջոցառումները:Ներկայացրեք ազգային փոքրամասնությունների կրթական գործի կազմակերպման ուղղությամբ Խորհրդային Հայստանի իշխանությունների վարած քաղաքականությունը:
Սկզբից կրթական գործի կազմակերպումը շատ դժվար էր, չկային շենքեր, դասագրքեր: Հատուկ դեկրետներով դպրոցը անջատվեց եկեղեցուց, փակվեցին մասնավոր դպրոցները և կրթությունը դարձավ անվճար՝ ինչը ևս նպաստեց անգրագիտության նվազեցմանը
Նշանավոր ի՞նչ ԲՈւՀեր էին գործում Խորհրդային Հայաստանում:
Երևանի պետական համալսարանը
Գիտության զարգացման ի՞նչ նշանավոր կենտրոններ էին ստեղծվել Խորհրդային Հայաստանում. ե՞րբ են դրանք հիմնվել: Թվարկե՛ք ՀԽՍՀ ԳԱ հիմնադիր֊ ակադեմիկոսների . ի՞նչ գիտեք նրանց մասին:
Հովսեփ Օրբելի, Լևոն Օրբելի և այլոք:
Կիրառական և բնական գիտությունների զարգացման գործում ովքե՞ր աչքի ընկան:
Լևոն Օրբելին, Հովհաննես Կարապետյան, Լևոն Ջրբաշյան:
Թվարկե՛ք հայ գիտնականների նվաճումները և արժեքավոր աշխատանքները հայագիտության բնագավառում:
Եռագույն հեռուստատեսությունը, սինթետիկ կաուչուկի արտադրությունը, հէկները և այլն:Հայագիտության մեջ բացառիկ արժեք ունեն Հրաչյա Աճառյանի «Հայերեն արմատական բառարանը» և Մանուկ Աբեղյանի հայ հին գրականության պատմությանը նվիրված կոթողային աշխատությունները:
Թվարկե՛ք հայ բանասերների և լեզվաբանների անուններ: 1920–1930-ական թթ. ինչ խնդիրներ են ուսումնասիրել խորհրդային հայ բանասերները:
Հին սերնդից էին Ալեքսանդր Շիրվանզադեն, Հովհաննես Թումանյաննը, Ավետիք Իսահակյանը և այլոք, իսկ նորից՝ Եղիշե Չարենցը, Ակսել Բակունցը Գուրգեն Մահարին և այլոք, իսկ Գրողների միությունը հիմնադրվեց 1934 թվականին:
Ովքե՞ր էին գրական հին ու նոր սերնդի ներկայացուցիչները. թվարկեք նրանց ստեղծագործություններից : Ե՞րբ է ստեղծվել Հայաստանի գրողների միությունը:
Հին սերնդից էին Ալեքսանդր Շիրվանզադեն, Հովհաննես Թումանյաննը, Ավետիք Իսահակյանը և այլոք, իսկ նորից՝ Եղիշե Չարենցը, Ակսել Բակունցը Գուրգեն Մահարին և այլոք, իսկ Գրողների միությունը հիմնադրվեց 1934 թվականին:
Թվարկե՛ք հայ թատրոնի և կինոյի նշանավոր գործիչների. ի՞նչ գիտեք նրանց մասին: 1920-1930-ական թ.թ. ի՞նչ թատրոններեն հիմնվել Խորհրդային Հայաստանում:
Թատրոնի և կինոյի գործիչներիցէին Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանըև այլոք: Այդ տարիներին հիմնվեցին Առաջին պետական թատրոնը և Օպերայի ու բալետի թատրոնը:
Ովքե՞ր են խորհրդահայ կերպարվեստի և երաժշտության ականավոր ներկայացուցիչները :Ե՞րբ է ստեղծվել Հայաստանի խորհրդային կերպարվեստագետների միությունը : Ե՞րբ է կազմակերպվել Հայաստանի կերպարվեստի թանգարանը: Ի՞նչ կարևոր իրադարձություններով է նշանավորվել խորհրդահայ երաժշտական կյանքը : Ո՞վ էր ՀԽՍՀ պետական օրհներգի հեղինակը :
Կերպարվեստի և երաժշտության նշանավոր դեմքերն էին նկարիչներ Մարտիրոս Սարյանն ու Հակոբ Կոջոյանը և կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանն ու Արամ Խաչատրյանը:
Ո՞վ էր Երևանի գլխավոր հատակագծի հեղինակը ,ի՞նչ շինություններ են կառուցվել նրա նախագծով:Ե՞րբ է ստեղծվել ճարտարապետների միությունը: Ժամանկաշրջանի ի՞նչ նշանավոր հայ ճարտարապետներ գիտեք:
Երևանի հատակագծի հեղինակն Ալեքսանդր Թամանյանն էր, ում նախագծով կառուցվեցին նաև Կառավարության տունն ու Օպերայի թատրոնը, իսկ ճարտարապետների միությունը ստեղծվեց 1932 թվականին:
Հայ ժողովրդի մասնակցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմին
- Ո՞ր թվականին սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։
1939 թ. սեպտեմբերի 1-ին, երբ Գերմանիան խախտելով պայմանագիրը հարձակվեց Լեհաստանի վրա:
- Ո՞ր թվականին սկսվեց ԽՍՀՄ-ի Հայրենական մեծ պատերազմը։
1941 թ. հունիսի 22-ին Գերմանիայի հարձակմամբ ԽՍՀՄ-ի վրա:
- Որքա՞ն է տևել Երկրորդ համաշխարհային և Հայրենական մեծ պատերազմները։
Երկրորդ համաշխարհային՝ 6 տարի
Հայրենական մեծ պատերազմ՝ մոտ 4 տարի
- Որքա՞ն հայ է մասնակցել պատերազմին, և մոտ քանի՞ զոհ է եղել։
Մասնակցել է շուրջ 600 հազար հայ, որոնցից 200 հազարը-ը զոհվել են:
- Որքա՞ն հայ է արժանացել ԽՍՀՄ հերոսի կոչման։
100-ից ավել
- Նշե՛ք երեք ամենահայտնի հայ հերոսների անունները։
Հովհաննես Բաղրամյան, Նելսոն Ստեփանյան, Համազասպ Բաբաջանյան
- Ո՞ր հայկական դիվիզիան կազմավորվեց Երևանում 1942 թ․ հոկտեմբերին։
51-րդ
- Ո՞ր դիվիզիան հայտնի դարձավ որպես «Թամանյան»։
89-րդ
- Նշե՛ք գեներալ Հովհաննես Բաղրամյանի պաշտոնը և կոչումը։
Կոչումը՝ Խորհրդային Միության մարշալ
Պաշտոնը՝ ռազմաճակատի հրամանատար
- Ո՞ր քաղաքներում էին տեղակայված հայկական զորամասերը պատերազմի նախօրեին։
Երևանում, Գյումրիում և Վաղարշապատում
- Ինչո՞ւ Հայրենական մեծ պատերազմը հայ ժողովրդի համար ուներ առանձնահատուկ նշանակություն։
Սա գոյաբանական պայքար էր։ Գերմանիայի դաշնակից Թուրքիան սպասում էր ԽՍՀՄ-ի պարտությանը՝ Հայաստան ներխուժելու համար։ Հաղթանակը նշանակում էր կանխել նոր ցեղասպանությունը և պահպանել հայկական պետականությունը (թեկուզ ԽՍՀՄ կազմում)։
- Ինչպե՞ս է արտահայտվել հայ ժողովրդի ներդրումը ֆաշիզմի դեմ պայքարում։
600 հազար զինվոր
- Ինչպիսի՞ նշանակություն ունեցավ հաղթանակը ԽՍՀՄ-ի ժողովուրդների և աշխարհի ժողովուրդների համար։
Այն փրկեց քաղաքակրթությունը կործանումից և ռասայական խտրականության վրա հիմնված գերիշխանությունից։ ԽՍՀՄ ժողովուրդների համար դա նշանակեց ֆիզիկական գոյության իրավունքի պահպանում, իսկ աշխարհի համար՝ գաղութատիրական համակարգի փլուզման սկիզբ։
- Ինչո՞ւ էր կարևոր հայկական ազգային դիվիզիաների մասնակցությունը։
Դա բարձրացնում էր զինվորների մարտական ոգին, քանի որ նրանք կռվում էին կողք կողքի՝ հարազատ լեզվով և մշակութային ընդհանրությամբ։ Դիվիզիաները դարձան հայկական ռազմարվեստի շարունակողները։
- Ինչպիսի՞ մարտական ուղի են անցել հայկական զորամասերը։ Որո՞նք են նրանց ամենահայտնի ճակատամարտերը։
Նրանք անցել են Կովկասի նախալեռներից մինչև Բեռլին։
- Ինչպե՞ս է դրսևորվել հայ գեներալների ղեկավարական տաղանդը։
Հայ զորահրամանատարները աչքի են ընկել ռազմավարական ճկունությամբ և վճռականությամբ։
Առաջին ուսումնական շրջանի պատմության ամփոփում
Հայաստանի առաջին հանրապետության ներքին դրությունը
1․ Հիմնական հարցեր
- Նկարագրեք Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման պայմանները։
- Ի՞նչ ներքին խնդիրների առաջ կանգնեց նորաստեղծ պետությունը։
- Ինչպիսի՞ն էր քաղաքական ուժերի դերը հանրապետության ներքին կյանքում։
- Ինչպե՞ս էր արտահայտվում սոցիալ-տնտեսական ճգնաժամը։
Ստեղծման պայմանները
Հայաստանի առաջին հանրապետությունը ստեղծվեց 1918 թ․ մայիսի 28-ին՝ պատերազմի և կայսրության փլուզման պայմաններում։ Երկիրը գտնվում էր ծանր ռազմական վիճակում։ Անկախությունը հնարավոր դարձավ հերոսամարտերի շնորհիվ։
Ներքին խնդիրները
Պետությունը բախվեց սովի, համաճարակների և փախստականների խնդրին։ Տնտեսությունը քայքայված էր։ Կային ներքին անկարգություններ։
Քաղաքական ուժերը
Առաջատար ուժը Հայ Յեղափոխական Դաշնակցությունն էր։ Գործում էին նաև այլ կուսակցություններ։ Քաղաքական պայքարը երբեմն խանգարում էր կայունությանը։
Սոցիալ-տնտեսական ճգնաժամը
Կար սննդի պակաս և գործազրկություն։ Դրամը արժեզրկված էր։ Ժողովուրդը ապրում էր ծանր պայմաններում։
2․ Համեմատական վարժություններ
- Համեմատեք Հայաստանի առաջին հանրապետության ներքին վիճակը և Կիլիկյան Հայաստանի ներքին քաղաքականությունը։
- Ներկայացրեք տարբերությունները՝ ինչպիսի խնդիրներ ուներ նորաստեղծ հանրապետությունը, որոնք չուներ միջնադարյան հայկական պետությունը։
Առաջին հանրապետություն և Կիլիկյան Հայաստան
Առաջին հանրապետությունը նորաստեղծ և թույլ պետություն էր։ Կիլիկյան Հայաստանը կայացած ու զարգացած էր։ Վերջինս ուներ ուժեղ տնտեսություն։
Տարբերությունները
Նոր հանրապետությունը ուներ սով և փախստականներ։ Կիլիկյան Հայաստանում այդպիսի ճգնաժամ չկար։ Իշխանությունը այնտեղ ավելի կայուն էր։
3․ Քարտեզային աշխատանք
- Քարտեզի վրա նշեք Հայաստանի առաջին հանրապետության սահմանները։
- Նշեք այն տարածքները, որտեղ ներքին հակասությունները առավել սուր էին։
4․ Աղբյուրային վերլուծություն
- Կարդացեք դասագրքում բերված փաստաթղթերը (օրինակ՝ կառավարության որոշումներ, մամուլի հրապարակումներ) և վերլուծեք՝ ինչ խնդիրներ են արտացոլում դրանք։
- Գրեք կարճ մեկնաբանություն՝ ինչպե՞ս են այդ փաստաթղթերը ցույց տալիս հանրապետության ներքին վիճակը։
5․ Խմբային քննարկում
- Խմբերով քննարկեք․ եթե դուք լինեիք Հայաստանի առաջին հանրապետության ղեկավարները, ինչպիսի քայլեր կձեռնարկեիք ներքին ճգնաժամը հաղթահարելու համար։
- Ներկայացրեք ձեր առաջարկները որպես «կառավարության ծրագիր»։
Փաստաթղթերը ցույց են տալիս սովը և դժգոհությունը։ Կառավարությունը չուներ բավարար միջոցներ։ Երկիրը ապրում էր ճգնաժամի մեջ։
6․ Ստեղծագործական առաջադրանք
- Գրեք օրագիր կամ նամակ՝ իբրև 1918-1920 թթ․ ապրող երիտասարդ, որտեղ արտացոլված են ձեր մտահոգությունները և հույսերը։
- Պատկերացրեք, որ դուք լրագրող եք այդ տարիներին․ կազմեք կարճ հոդված հանրապետության ներքին վիճակի մասին։
1918–1920 թթ․ երիտասարդը ապրում էր անորոշության մեջ։ Նա մտահոգված էր սովով և պատերազմով։ Սակայն անկախ պետության գոյությունը հույս էր տալիս։ Շատերը հավատում էին, որ դժվարությունները ժամանակավոր են։ Ազատությունը ուժ էր տալիս դիմանալու։
7․ Ներքին կայունությանը սպառնացող վտանգներ
- Վերլուծեք, թե ինչու էին թուրք-թաթարական խռովությունները վտանգավոր Հայաստանի առաջին հանրապետության համար։
- Քննարկեք՝ ինչ հետևանքներ ունեցավ 1920 թ․ մայիսյան ապստամբությունը։
- Ներկայացրեք, թե ինչպես էր սոցիալ-տնտեսական ճգնաժամը խանգարում պետության կայունությանը։
Թուրք-թաթարական խռովությունները վտանգում էին երկրի անվտանգությունը։ Դրանք խաթարում էին պետական իշխանությունը։ 1920 թ․ մայիսյան ապստամբությունը թուլացրեց կառավարությունը։ Սոցիալ-տնտեսական ճգնաժամը խորացնում էր ներքին լարվածությունը։ Այս ամենը նպաստեց հանրապետության անկմանը։
8․ Մշակութային կյանք
- Ներկայացրեք, թե ինչ դեր ուներ մշակութային կյանքը հանրապետության գոյատևման համար։
- Վերլուծեք՝ ինչպե՞ս էին թատրոնը, դպրոցները և մամուլը պահպանում ազգային ոգին։
- Գրեք կարճ էսսե՝ «Մշակութային դիմադրությունը որպես ազգային ինքնության պահպանման միջոց»։
Մշակութային կյանքը կարևոր դեր ուներ ժողովրդի ոգին պահպանելու համար։ Դպրոցները կրթում էին նոր սերունդ։ Թատրոնը և մամուլը տարածում էին ազգային գաղափարներ։ Մշակույթը միավորում էր հասարակությանը։ Այն օգնում էր հաղթահարել հոգևոր ճգնաժամը։
9․ Վերլուծական էսսե
- «Հայաստանի առաջին հանրապետության ներքին խնդիրները՝ որպես պետականության կայացման փորձ» թեմայով գրեք կարճ էսսե։
- Ներկայացրեք, թե ինչ դասեր կարող ենք քաղել այդ շրջանից։
Հայաստանի առաջին հանրապետությունը ստեղծվեց ծայրահեղ ծանր պայմաններում՝ պատերազմից, սովից և քաղաքական քայքայումից հետո։ Նորաստեղծ պետությունը չուներ կայացած կառավարման համակարգ և բավարար տնտեսական ռեսուրսներ։ Երկիրը բախվեց փախստականների մեծ հոսքի, համաճարակների և սննդի պակասի։ Ներքին քաղաքական պայքարն ու ապստամբությունները ևս թուլացնում էին հանրապետության դիրքերը։
Չնայած այս դժվարություններին՝ առաջին հանրապետությունը կարևոր քայլ էր հայկական պետականության վերականգնման գործում։ Այն ձևավորեց անկախ պետական մտածողություն և ազգային պատասխանատվության զգացում։ Այդ տարիների փորձը ցույց տվեց, որ պետականությունը պահպանելու համար անհրաժեշտ են միասնություն, կազմակերպվածություն և սոցիալական արդարություն։ Հայաստանի առաջին հանրապետությունը, թեև կարճ կյանք ունեցավ, կարևոր դասեր թողեց ապագա սերունդներին։
ՀՀ հարաբերությունները 1918-1920 թթ․ և այսօր
Նկարագրե՛ք ՀՀ հարաբերությունները 1918-1920 թթ․ և այսօր՝
ա/ Հայ-վրացական հարաբերությունները 1918-1920թթ․ և այսօր
1918–1920 թթ․ հարաբերությունները լարված էին՝ սահմանային վեճերի պատճառով։ Այսօր դրանք բարեկամական են և հիմնված համագործակցության վրա։
բ/ Հայ-ադրբեջանական տարածքային խնդիրները 1918-1920թթ․ և այսօր
1918–1920 թթ․ եղել են տարածքային հակամարտություններ և բախումներ։ Այսօր նույնպես առկա են լուրջ հակասություններ, որոնք շարունակում են մնալ անվտանգության խնդիր։
գ/ Հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրները 1918-1920թթ․ և այսօր
1918–1920 թթ․ հարաբերությունները թշնամական էին։ Այսօր ևս սահմանը փակ է, և հարաբերությունները կարգավորված չեն։
դ/ Հայ-իրանական հարաբերությունները 1918-1920 թթ․ և այսօր /բլոգային աշխատանք/․
1918–1920 թթ․ հարաբերությունները հիմնականում չեզոք էին։ Այսօր Հայաստանը և Իրանը ունեն բարեկամական ու կայուն համագործակցություն։
Հայաստանի առաջին հանրապետությունը․
1. Նկարագրե՛ք Հայաստանի առաջին հանրապետության պետական կարգը, իշխանության մարմինները՝ համեմատելով այն ներկայիս ՀՀ պետական կարգի և իշխանության մարմինների հետ: Ի՞նչ նմանություններ և տարբերություններ եք տեսնում դրանց միջև:
Հայաստանի առաջին հանրապետությունը ժողովրդավարական հանրապետություն էր՝ առանց նախագահի ինստիտուտի։ Իշխանությունը հիմնականում իրականացնում էին խորհրդարանն ու կառավարությունը։ Ներկայիս Հայաստանի Հանրապետությունը նույնպես հանրապետություն է, սակայն ունի կայացած սահմանադրական համակարգ և իշխանության հստակ բաժանում։ Նմանությունն է ժողովրդավարական հիմքը, տարբերությունը՝ կառավարման կայունության աստիճանը։
2. Ներկայացրե՛ք Հայկական անկախ պետականության ստեղծման պատմական նշանակությունը՝ կապելով մերօրյա իրականության հետ /բլոգային աշխատանք/.
Հայկական անկախ պետականության ստեղծումը վերականգնեց հայ ժողովրդի պետական ինքնությունը։ Այն ցույց տվեց, որ անկախ պետություն ունենալը հնարավոր է անգամ ծանր պայմաններում։ Այսօր այդ փորձը կարևոր դաս է պետականության պահպանման և ազգային միասնության համար։
Մայիսյան հերոսամարտերը
1․ Ո՞ր ճակատամարտում հայերը պարտություն կրեցին։ Նշե՛ք պատճառներ:
Հայերը պարտություն կրեցին Ղարաքիլիսայի ճակատամարտում։
Պատճառներ․ թշնամին թվով և զենքով գերազանց էր, հայերը քիչ զինամթերք ունեին, ուժերը հյուծված էին։
2․ Պատմական ի՞նչ նշանակություն ունեցան Մայիսյան հերոսամարտերը։ Պատասխանը հիմնավորե՛ք փաստերով։
Մայիսյան հերոսամարտերը փրկեցին հայ ժողովրդին կործանումից և թույլ տվեցին մայիսի 28-ին հռչակել Հայաստանի Առաջին Հանրապետությունը։ Դրանք ցույց տվեցին հայերի միասնականությունն ու հայրենասիրությունը։
Էսսէ պատմությունից։ Հայոց ցեղասպանության ճանաչումը`որպես արդարության վերականգնում։
Պատմությունը հիշողություն է, որը անհնար է մոռանալ։ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի ամենածանր դեպքերից է։ Մեկուկես միլիոն հայեր զրկվեցին կյանքից։ Բայց դրա ցավը միայն զոհերի մահը չէր, այլ նաև այն, որ շատ տարիներ անց աշխարհի մեծ մասը չճանաչեց այդ ճշմարտությունը և չտարածեց այն։ Մի շարք դպրոցներ, եկեղեցիներ և գրքեր ոչնչացան։
Ցեղասպանության ճանաչումը շատ կարևոր է զոհերի արդարությունը բերելու համար։ Բացի դրանից, ճանաչումը կօգնի կանխել նման դեպքերի կրկնությունը։ Եթե աշխարհը հին պատմությունները չբարձրաձայնի այդ ամենը հնարավոր է կրկնվի և ավելի դաժան ձևով։
Հայ ժողովրդի համար ճանաչումը նաև հոգևոր կարևորություն ունի։ Այն ցույց է տալիս, որ մեր ցավը նկատված է և աշխարհը կանգնած է մեր կողքին։ Դա ուժ է տալիս և օգնում է պահպանել արժանապատվությունը։
Այսպիսով, Հայոց ցեղասպանության ճանաչումը միայն անցյալի մասին խոսք չէ։ Դա արդարության վերականգնում է, զոհերի հիշատակի հարգանք և ապագայի համար կարևոր դաս։
Հայոց ցեղասպանություն
1. Վերհանե՛ք 1915թ․ ինքնապաշտպանական մարտերի արդյունքներն ու նշանակությունը։
Հայերը պաշտպանվեցին թուրքական կոտորածներից։
Մինչև ռուսական բանակի գալը պահեցին քաղաքը։
Դարձավ հերոսության ու միասնության օրինակ։
2․ Ներկայացրե՛ք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը միտված առաջին քայլերը
1915թ․ մայիսին Անգլիան, Ֆրանսիան, Ռուսաստանը հայտարարեցին՝ դա «հանցագործություն մարդկության դեմ»։
Առաջին անգամ հարցը բարձրացվեց միջազգային մակարդակով։
Առաջին Աշխարհամարտ
1․ Համառոտ նկարագրե՛ք Առաջին Աշխարհամարտի գլխավոր ճակատամարտերը։
Մարնի ճակատամարտ, 1914 — Ֆրանսիական ու բրիտանական
Վերդենի ճակատամարտ, 1916 — Ֆրանսիա ու Գերմանիա
Սոմմի ճակատամարտ 1916 — Ֆրանսիական և Անգլիական
Գալիպոլիի ճակատամարտ 1915-1916 — Օսմանյան կայսրության և Անտանտի
Տանենբերգի ճակատամարտ 1914 — Գերմանիա և Ռուսաստան
2․ Ներկայացրե՛ք Առաջին Աշխարհամարտի հետևանքները։
Պատերազմից հետո փլուզվեց 4 կայսրություն։ Սահմանվեց նոր քաղաքական քարտեզ՝ Եվրոպայում և Մերձավոր Արևելքում։ Ստեղծվեց Ազգերի լիգա՝ նոր գլոբալ կազմակերպություն՝ խաղաղությունը պահպանելու նպատակով։ Բազմաթիվ երկրներ, հատկապես Եվրոպայում, տնտեսապես կործանվեցին։ Բազմաթիվ կանայք սկսեցին աշխատել արդյունաբերությունում, ինչն առաջնորդեց կանանց իրավունքների շարժմանը։
3․ Թվարկե՛ք հայ կամավորական ջոկատները և նրանց հրամանատարական կազմը:
Անդրանիկ Օզանյան (Զորավար Անդրանիկ) — Առաջին ջոկատի հրամանատար։
Դրո (Դրաստամատ Կանայան) — Երկրորդ ջոկատի հրամանատար։
Ագաթանգեղոս (Աղբյուր Սերոբի եղբայր) —Երրորդ ջոկատի հրամանատար։
Քաջազնունի, Համազասպ Սրվանձտյան — Չորրորդ ջոկատի հրամանատար։
