Գործնական քերականություն

1. Լրացնել բաց թողնված տառերը։

Փղձկալ, տաղտկալի, դժոխք, փայծաղ, դժխեմ, թուխս, ուխտատեղի, թուղթ, գաղտնիք, գաղթօջախ, մաղթանք, աղճատել, սանդուղք, հախճապակի, ցնցուղ, ողբ։ 

2.Գրել միասին, անջատ կամ գծիկով։ 

Թել-ասեղ, ներս գցել, տոհմից տոհմ, ազգանուն, մուգ կարմիր, ըստ ամենայնի, վեցից յոթ, հիսունհինգ, հնուց ի վեր, ըստ իս, զինծառայող, թույլ տալ, ի ծնե, առ աստված, բաց կանաչ, թև առնել։ 

3. Ըստ անհրաժեշտության գրե՛ք մեծատառով։ 

Պարսից ծոց, Տրդատ Երկրորդ, Հյուսիսատլանտյան դաշինք, աղբյուր Սերոբ, Բերմունդյան եռանկյունի, Հռոմեական կայսրություն, Հայկական Տավրոս, Հռոդոսի կոթող, Հաղթանակի կամուրջ, Քեոփսի բուրգ, Հայրենական մեծ պատերազմ, Հյուսիսային պողոտա, Հակոբ Մեղապարտ, Պետրոս առաքյալ, Էջմիածնի մատենադարան, Արտեմիսի տաճար։ 

4. Նշի՛ր հնչյունափոխությունները։ 

Կապտաթույր-կապույտ ույ սղվել է, աստղաբույլ աստղ ը սղվել է, ձանձրույթ ձանձիր ի սղվել է, պատմական պատում ու սղվել է, գործնական գործուն ու սղվել է, բուրավետ բույր ույ>ու, վրեժխնդրություն խնդիր ի սղվել է, դեղնակտուց դեղին ի սղվել է, մարդկություն մարդիկ ի սղվել է։ 

Գործնական քերականություն

1. Լրացրո՛ւ  բաց թողնված տառերը։ 

Աղբակույտ, ամպհովանի, աղ-բյուր, խա-կանք /բ-պ/ 

Անբիծ,անբասիր, ամփոփել, անբոխ, անպատճառ /մ-ն/

Տնօրեն, սալորօղի, օդանավ, չօգտվել /օ-ո/ 

Միայն, հեքիաթ, միմյանց, բամիա /իա -յա/ ։ 

2. Գրի՛ր միասին, անջատ կամ գծիկով։ 

Հուշարձան-կոթող, հայ-ռուսական, փոքր-ինչ, մուգ կանաչ, չորսից հինգ, իննսունամյա, մանր-մունր, սերնդեսերունդ, առ այն, բուժզննում։ 

3. Նշե՛ք , թե տրված բառերում օ/ո-ն ի՞նչ է արտասանվում։ 

նորաոճ ո, անձրևորդ օ, անորակ օ, փղոսկր օ։ 

4. Վերականգնե՛ք արմատները՝ նշելով հնչյունափոխությունը։ 

Ծաղկաշղթա=ծաղիկ ի սղվել է, կենդանական կենդանի ի սղվել է, հոգյակ հոգի ի սղվել է, գլխավոր գլուխ ու սղվել է, փախստական փախուստ ու<ը, գունավոր գույն ույ>ու, սառցահատ սառույց ույ սղվել է, մատենադարան մատյան յա<ե, գերություն գերի ի սղվել է, մանրախնդիր մանր ը սղվել է։

5. Գրե՛ք  տրված տառակապակցությունների թվային արժեքները։ 

Ժե 15 ,  իա 21, մլ 230, ժթ 19

6. Ընդգծե՛ք տրված նախադասությունների ենթական և ստորոգյալը։ 

Առակագրությունն ունեցել է բանահյուսական ծագում։

Մխիթար Գոշն օգտվել է նաև Եզոպոսի առակներից։

Դավիթը չի կոտորում  Մսրա Մելիքի զորքին։ 

Տարբեր գլուխներում առաջ է քաշվում մեղքերից մաքրվելու, ապաշխարելու գաղափարը։ 

7. Տրված թվականների դիմաց գրիր տեսակը։ 

Վեցերորդ դասական, մեկ երրորդ կոտորակային, հազարական բաշխական, քսաներեք քանակական, ութական բաշխական, վեց-վեց բաշխական։

8.  Գրի՛ր տրված բառերի բացատրությունը։ 

Խորշակ-տաք քամի, ահ-վախ, մեգ-մռայլ, խրթին-բարդ, արտևանունք-թարթիչ։ 

9. Գրե՛ք մեկ բարդ համադասական նախադասություն։

Ես նախընտրում եմ կատարել արտագրություն, իսկ նա` թելադրություն։ 

10.  Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական շարունակությունը։ 

Եթե քրքրենք այդ միության հաշվեմատյանները, հետաքրքիր տեղեկություններ կգտնենք, 

Ա․ բայց այսօր էլ չենք հասցնի, 

Բ․ բայց մենք այդ հնարավորությունը չունենք, 

Գ․ ես վաղուց եմ այդ մասին մտածում։ 

11. Նշի՛ր համեմատությունները։ 

Նա լաց էր լինում աղիողորմ, հետո շունչը պահում էր, ինչպես ջրասուզակը ջրում։ 

Բացում էր աչքերը, որոնք կապույտ էին պայծառ երկնքի պես։

Նայում էր ծովին, որը հասուն արտի նման փռվել էր ընդարձակ տեսադաշտում։ 

12. Կետադրի՛ր նախադասությունները։ 

Հուր ու բոց էր թափվում Վանի` հրդեհի խուճապահար բնակիչների գլխին։

Քաղաքը հրդեհի էին մատնել` Վահան Մամիկոնյանի և Մերուժան Արծրունու` Պարսկաստանից բերած զորագնդերը։ 

Ականջը նրա բյուրեղյա նվագին` Լիլիթը նայում էր դրախտի աստղազարդ երկնքին։ 

Այս մտքով ոգևորվելով` Սմբատն իր մեջ զգում էր մի անսովոր եռանդ։ 

13. Նախադասություններն դասավորի՛ր տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։ 

1. Մարսի վրա քարը շատ երկաթ է պարունակում, իսկ երկաթը ժանգոտվելով կարմրում է։

2. Այստեղ գետինը ծածկված է կարմիր , փոշոտ հողով, որը, քամիներից օդ բարձրանալով, դառնում է վարդագույն ամպեր։ 

3. Մարսը հաճախ անվանում են ,,Կարմիր մոլորակ,,։

4. Ավելի հարմար կլիներ Մարսն անվանել ,,Ժանգոտ մոլորակ,,։

3, 2, 1, 4 

14. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված բառագործածության սխալը և ուղղի՛ր։ 

Մենք երախտապարտ ենք այն անշահախնդիր բժշկից, ով փրկեց մեր հարազատի կյանքը։

Երախտապարտ — երախտագետ

15. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված քերականական սխալը և ուղղի՛ր։ 

Ներկաներից մի մասը խիստ զարմացած էր։

Ներկաներից — ներկաների

16. Տրված բառերը տեղադրի՛ր բաց թողնված տեղերում՝ ենթարկելով համապատասխան փոփոխությունների։ 

Տե՛ր, դատիր նրանց, ովքեր դատում են մեզ,  կռվի ել նրանց դեմ, ովքեր ահա մարտնչում են մեր դեմ, քո զենքով ու հավատով օգնի՛ր մեզ։ 

 հավատ, կռվի ելնել, ես, դատել 

Թեստի երկրորդ մաս

Մի հին ավանդություն կա հիմար գեղջուկի մասին, որին ուղարկում են կալվածատիրոջ տուն։ Տերը նրան ոչ միայն ներս է հրավիրում, այլև ապուր է առաջարկում, բայց հենց գեղջուկը ձեռքն է առնում  գդալը, տեսնում է, որ մի փոքրիկ օձ է լողում ափսեի մեջ։ Տիրոջը չվիրավորելու համար համենայն դեպս ուտում է ապուրը, իսկ մի քանի օր անց ծանր հիվանդանում է և ստիպված է լինում նորից գնալ տիրոջ տուն։ 

Տերը նորից նրան ներս է կանչում, ամենափոքր գավաթով դեղ պատրաստում, ապա տալիս գեղջուկին, ու հենց որ գեղջուկն ուզում է կում անել, նորից մի փոքրիկ օձ է տեսնում գավաթի մեջ։ Այս անգամ որոշում է չլռել և բարձրաձայն դժգոհում է, որ հենց օձի պատճառով է հիվանդացել նախորդ անգամ։ Տերը ծիծաղում է ու մատը տնկում առաստաղին, որից մի մեծ աղեղ էր կախված։

-Դու գավաթում ոչ թե օձ ես տեսնում, այլ աղեղի արտացոլումը,- ասում է նա,- ոչ մի օձ էլ չկա։ 

Գեղջուկը նորից նայում է գավաթի մեջ․ իհարկե, այնտեղ՝ գավաթի ներսում,  ոչ մի օձ էլ չկար, սովորական արտացոլանք էր։ Այդպես էլ առանց դեղը խմելու դուրս է գալիս կալվածատիրոջ տնից ու հաջորդ օրը կատարելապես առողջանում։ 

Մեր կամ շրջապատի վերաբերյալ սահմանափակ հայացքներն ու համոզմունքներն ընդունելով՝ մենք կուլ ենք տալիս երևակայական օձը։ Եվ այն միշտ իրական է, մինչև չհամոզվենք հակառակում։ 

1. Գեղջուկին բնութագրելիս հեղինակը ո՞ր բառն է օգտագործել։

Հիմար

2. Գրի՛ր գավաթ բառի հոմանիշը։

Բաժակ

3. Դո՛ւրս գրիր մեկ անորոշ դերանուն։

Մի քանի

4. Տերը նորից նրան ներս է կանչում, փոքրիկ գավաթով դեղ պատրաստում, ապա տալիս գեղջուկին, ու հենց որ գեղջուկն ուզում է կում անել, նորից մի փոքրիկ օձ է տեսնում գավաթի մեջ։

Քանի՞ պարզ նախադասությունից է կազմված։

5

5. Այդ օրերին քաղաքն ապրում էր Շառլ Ազնավուրով։  Ի՞նչ պաշտոն է ունի Շառլ Ազնավուրով բառը։

Միջոցի անուղղակի խնդիր։

6.  Դո՛ւրս գրիր բարդ բառ։

Բարձրաձայն

7.Նախադասության անդամներից որի՞ շարահյուսական վերլուծության մեջ սխալ կա։ 

Մի հին ավանդություն կա հիմար գեղջուկի մասին, որին ուղարկում են կալվածատիրոջ տուն։

հին- որոշիչ

գեղջուկի մասին- միջոցի անուղղակի խնդիր

որին- ենթակա

ուղարկում են -ստորոգյալ

8. Դո՛ւրս գրիր կապ։

Ափսեի մեջ

9. Ինչո՞ւ գեղջուկը կերավ ապուրը։

Որ չվիրավորի տիրոջը։

10. Տեքստի ո՞ր բառը կարող է նշանակել հայացք /ոչ ուղիղ իմաստով/ ։

Համոզմունք

11. Դո՛ւրս գրիր ան արտաքին հոլովման ենթարկվող բառը։

Ավանդություն

12. Դո՛ւրս գրիր բացահայտիչ։

Այնտեղ՝ գավաթի ներսում։

13. Դո՛ւրս գրիր մեկ մակբայ։

Ծանր հիվանդանալ

14. Դո՛ւրս գրիր գերադրական աստիճանով դրված ածականը։

Ամենափոքր

15. Դո՛ւրս գրիր զուգադիր շաղկապը։

Ոչ միայն, այլև

16.   Հիմար գեղջուկը նորից նայում է գավաթի մեջ․ իհարկե, այնտեղ՝ գավաթի ներսում,  ոչ մի օձ էլ չկար, սովորական արտացոլանք էր։

Դո՛ւրս գրիր որոշիչը։ 

Հիմար

Սիրում եմ սիրել

Քիչ է պատահում, որ ինքըս ինձնից
Փոքր-ինչ գոհ լինեմ:
Դժգոհ եմ հաճախ,
ՈՒրեմըն՝ մարդ եմ ու դեռ ապրում եմ:

Բայց ես սիրում եմ ինքըս ինձ սիրել:

Իսկ սիրում եմ ինձ, երբ սիրում են ինձ:
Ես ինձ այդ պահին այնպես եմ ժպտում,
ինչպես ժպտում են ա՛յն կոր գերանին,
Որ գետի վրա դարձել է կամուրջ,
Եվ ա՛յն մանուկին, որ ոտաբոբիկ
Մտել է առուն և – թա՜ց վարտիկով –
Կավ է դուրս հանում,
Որ նավակ շինի:

Բանաստեղծը ասում է, որ հազվադեպ է լինում, երբ ինքը լիովին գոհ է իրենից։ Միևնույն ժամանակ բանաստեղծը ասում է, որ սիրում է իրեն սիրել։ Իսկ իրեն նա ամենաշատը սիրում է այն ժամանակ, երբ ուրիշ մարդիկ նույնպես սիրում ու գնահատում են իրեն։

Հատվածի հիմնական միտքն այն է, որ մարդը պետք է կարողանա տեսնել իր թերությունները, բայց նաև ուրախանա, երբ սեր ու բարություն է ստանում ուրիշներից։ Սերը մարդկանց դարձնում է ավելի բարի և երջանիկ։

Աղբյուր

Գործնական քերականություն

1. Լրացնել բաց թողնված տառերը։ 

Երդիկ, երդվյալ, անդադար, որթատունկ /դ-թ/, ատաղձագործ, անձկություն, խուրձ, մրցույթ /ձ-ց/ , խոչընդոտ, լուսնկա, հուժկու, դշխուհի։ 

2. Ճշտի’ր հատուկ անունների գրությունը։ 

Ցլիկ ամրամ, Բյուզանդական կայսրություն, Դավթակ Քերթող, Հակոբ Մեղապարտ, Արտեմիսի տաճար, Լյուքսենբուրգի Մեծ Դքսություն, Վազգեն կաթողիկոս, Գարեգին Նժդեհ։

3. Յուրաքանչյուր բառի դիմաց գրի՛ր տառերի և հնչյունների քանակը։ 

Մկան, գեղեցկություն, սաղավարտ, անարև, վերջնագիր, խմբվել։

Տառեր-չորս, տասնմեկ, ութ, հինգ, ինը, վեց

հնչյուններ-չորս, տասնմեկ, ութ, վեց, վեց, վեց, յոթ

4. Վերականգնե՛ք արմատները և նշե՛ք տեղի ունեցած հնչյունափոխությունը։ 

Պատմագետ, հանրամատչելի, ճտքակոշիկ, խորհրդատվություն, ծաղկեփունջ, տեսչական, առվեզր։

Պատում, ու-ն սղվել։ Հանուր-ու-ն սղվել է։ Ճիտք-ի>ը։ Խորհուրդ, ու-ն սղվել է։ Ծաղիկ, ի-ն սղվել է։ Տեսուչ — ու-ն սղվել է։ Առու-ու>վ։

5. Ճշտի՛ր տրված թվականների գրությունը։

Հազարմեկ, երորդ, չորորդ, մեկերորդ, ութանասուն, վեցերրորդ, քսանիննը, մեկ-երկրորդ։

Հազար մեկ, երրորդ, չորրորդ, առաջին, ութսուն, վեցերորդ, քսանինը, մեկ երկրորդ։

6. Տրված նախադասություններում ընդգծի՛ր փոխաբերությունները։ 

Ձմռան շունչն ամենուր էր, և օդում թևածում էր սառնություն։ 

Ծառը տնքում էր հասած մրգերի ծանրությունից։ 

7. Տրված են դերանուններ, յուրաքանչյուրի դիմաց գրի՛ր, թե որ տեսակին են պատկանում։ 

Ես-անձնանուն, իրար-փոխադարձ, ամենայն-, ողջ-որոշյալ, այստեղ-ցուցական, սա-ցուցական, բոլորը-որոշյալ, ոչ ոք-ժխտական, ինչքան-հարցական, համայն-որոշյալ, որևէ-անորոշ։ 

8. Տրված բառերը բառակազմորեն վերլուծի՛ր, ո՞ր արմատները կարող են գործածվել առանձին։ 

Գրատախտակ, մտամոլոր, անընդունակ, հազարավոր, երգչախումբ, մարդամոտ։

Գիր+ա+տախտակ, միտ+ա+մոլոր, ան+ընդունել+ակ, հազար+ավոր, երգիչ+ա+խումբ, մարդ+ա+մոտ։

9. Տրված են նախադասություններ, յուրաքանչյուրի դիմաց գրի կազմությունը /պարզ, բարդ համադասական, բարդ ստորադասական/։ 

Ավարտելով աշխատանքը՝ Արմանը օգնականներին խնդրեց իրեն մենակ թողնել։ Պարզ։

Ընդարձակ սրահի կորնթարդ կամարների տակ հանկարծ շողարձակեցին Զևսի աչքերը, և մարմարյա հատակն ու պատերը երերացին ցնցումից։ Բարդ համադասական։

Սրահում փռված էին մի քանի նախագծեր, որ նա արել էր մի քանի օր առաջ։ Բարդ ստորադասական։

Մենք երախտապարտ ենք բժշկին, որովհետև նրա ջանքերը փրկեցին աղջկան։ Բարդ ստորադասական։

10. Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական ճիշտ շարունակությունը։ 

Կռվում էր ամենքի հետ, բոլորին ծույլ էր անվանում,․․․․

ա․ և իր մասին մեծ կարծիք ուներ։

բ․ բայց ինքն ամբողջ կյանքում բացարձակապես ոչինչ չէր կատարել։ 

գ․ համոզված էր, որ աշխարհում միայն ծույլեր կան։

դ․ ցույց տալով չարվածը։ 

11. Նախադասությունից դո՛ւրս գրիր մակդիրները։ 

Պարսից շահը իր գոռոզ ոտքի տակ խոնարհում էր Հռոմը։ 

Իշխանը իր ոխերիմ աչքերով նայում էր դեպի սևազգեստ գերիները։ 

12. Կետադրի՛ր նախադասությունները։ 

Ու թվացել է ձյունն է մեղավոր, որ մորմոքդ ծանրացել է` փակվել են դեպի անուրջներ տանող, ճանապարհները։

Ճարտարապետի մտքի թռիչքը աշխարհականներին ապշեցնում էր իր ճշգրտությամբ` տաճարի արտաքինը իր շքեղությամբ։ 

Ինչու՞ է կյանքը հաճախ այնպիսի չար խաղեր խաղում, որ մտածելիս` մարդու սրտի մեջ արյունն է պաղում։ 

13. Նախադասությունները դասավորի՛ր տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։ 

1. Դժբախտաբար ,,մարաթոնը,, ուժասպառ արեց նրան։

2. Մի հույն զինվոր Մարաթոնից վազելով գնաց Աթենք՝ բարի լուրը քաղաքացիներին հայտնելու։

3. Ք․ ա․ 490 թվին հույները հաղթեցին Մարաթոնում տեղի ունեցած ճակատամարտում, որն Աթենքից մոտ 42 կմ հեռու էր գտնվում։

4. Խեղճ մարդը հաղթանակի լուրը հայտնելուց հետո գետնին տապալվեց ու մեռավ։

3, 2, 4, 1

14. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված բառակազմության սխալը։ 

Իմ հաջողությունների համար ես պարտավոր եմ իմ ծնողներին։

Սխալ է`պարտավոր։

Պիտի լինի`պարտական։

15. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված քերականական սխալը։ 

Երիտասարդը երկար ու հիացած նայում էր Սարյանի նկարների վրա։

Սխալ է`նկարների։

Պիտի լինի`նկարներին։

16. Տրված բառերը տեղադրի՛ր բաց թողնված տեղերում՝ ենթարկելով համապատասխան փոփոխությունների։ 

Անծանոթ մարդկանց ներս գալը ․․․․ անչափ ․․․․․․․․ ․ չիմացավ՝ արդյոք սունկը ․․․․․ կրակի վրա և վազի մոր ․․․․․, թե սունկն էլ հետը տանի։ 

թողնել, տղա, հետև, զարմանալ

Տղային, զարմացրեց, թողնի, հետևից

Անծանոթ աղջկան

Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…

Մի անծանոթ աղջկա մասին է ով հեղինակի կյանքը փոխեց և դարձրեց ավելի պայծառ։ Ասում է, որ այդ աղջիկը անակնկալ բախտի նման հայտնվեց իր կյանքում։ Շատ գեղեցիկ բանաստեղծություն էր, որը պարգևում էր բարի տրամադրություն։

Դու ինձ կըփնտրես, երբ ես չեմ լինի

Դու ինձ կըփնտրես, երբ ես չեմ լինի
Կանգնած ամեն օր քո ճամփի վրա,
Երբ մենակության լալկան ուռենին
Կըթեքվի մի օր քո ճամփի վրա։

Ձայնըս կըլսես հեռու ձորերից,
Ինչպես հեռացող գնացքի սուլոց,
Սարսուռով կտաս անունըս նորից
Եվ ունայն հույսով կընետվես փողոց։

Բայց ես չեմ լինի ծանոթ մարդկանց մեջ,
Ձեր դռան մոտով չեմ անցնի կրկին,
Դու քայլամոլոր կշրջես անվերջ,
Եվ զղջման բոցով կայրվի քո հոգին:

Այս բանաստեղծությունը արտահայտում է խորը մենություն և սառած հույսեր: Բանաստեղծությունն խոսում է սիրային կորուստների և անհայտանալու մասին, որտեղ հերոսը ներքինում պատկերացնում է իր հեռանալը, երբ նրան այլևս չես տեսնի, այլ միայն նրա արձագանքը կլսես։ Բանաստեղծությունը դիտարկում է մարդու սրտում մնացած անավարտ և անլուծելի կսկիծը, որը ներսում մնում է երկար ժամանակ:

Չես հասկանա

Ստեղծագործությունը մի աղջկա մասին է, որը շատ է դավաճանել մարդկանց սպասումներին, պահանջներին և ցանկություններին, քանի որ մարդիկ նրանից սպասել են ավելին։ Հեղինակը միշտ հասկացել է իինքն իրան և արել այնպես ինչպես համարում է ճիշտ։ Նրա համար դավաճանությունը նշանակում է` շարքը լքել ու մեկնել դեպի անհայտություն։ Դուրս է եկել և գնացել դեպի անհայտություն։ Բայց նա երբեք ոչ ոքի չի վնասել ու չի խանգարել։ Այլ գնացել է նրա ցանկությունների հետևից և ապրել պահը։ Բոլոր հատվածներից շատ դուր եկավ այս պահը.

Կյանքը երևակայություն ա, երազ, չափազանց լուրջ մի վերաբերվիր կյանքին, ուղղակի ներկիր կյանքդ ցանկություններիդ գույներով, որովհետև վերջին շունչդ փչելիս հաստատ չես մտածելու՝ ափսոս, ինչ լավ էր էն օրը, ինչ երջանիկ էի ես, շատ ափսոս, որ ապրեցի էդ պահը՝ վերջին պահի պես․․․

Նրա մասին է, որ պետք չէ կյանքին շատ լուրջ վերաբերվել։ Պարզապես ապրիր ինչպես ինքդ ես ուզում. ամեն պահը և ամենօրը ապրի` վերջին պահի պես։

Աղբյուր

Քերականություն

Ընդհանրապես, ամենադժվարը ստի նկատմամբ հաղթանակն է:  Մարդը խաբում է ։ Հասարակ մարդն այնքան շատ է խաբում և՛ ինքն իրեն, և՛ ուրիշներին, որ դադարում է դա նկատելուց: Բայց և այնպես ստին անհրաժեշտ է հաղթել: Եվ առաջին ջանքը, որ պահանջվում է մարդուց, ուսուցչին խաբելը հաղթահարելն է: Մարդ պետք է մեկընդմիշտ որոշի կա´մ ոչինչ չասել բացի ճշմարտությունից, կա´մ անհապաղ հրաժարվել ուսումից:

Պետք է ձեզ համար պարզեք, որ ուսուցիչը շատ դժվար խնդիր ունի լուծելու՝ մարդկային մեքենաների մաքրում և նորոգում: Իհարկե, նա հանձն է առնում միայն այն մեքենաները, որոնք ի զորու է նորոգել: Եթե մեքենայի մեջ շարքից դուրս է եկել էական ինչ-որ բան, ապա նա հրաժարվում է դա նորոգելուց: Սակայն նույնիսկ այն  մեքենաները, որոնք, ըստ էության, դեռ հնարավոր է նորոգել, բոլորովին անհույս են դառնում, եթե սկսում են ստել: Ուսուցչին ասած սուտը, նույնիսկ ամենաաննշանը, օրինակ` ուսուցչից ինչ-որ բան թաքցնելը, որ ուրիշ մեկն է խնդրել գաղտնի պահել, կամ որ մենք ենք ուրիշին ասել, մարդու աշխատանքին վերջ է դնում, մանավանդ եթե նախկինում արդեն ինչ-որ ջանքեր գործադրել էր:

Այստեղ գործում է մի կանոն, որը երբեք չմոռանաք՝ մարդու գործադրած ցանկացած ջանք ավելացնում է նրա առջև դրված պահանջները: Քանի դեռ մարդը լուրջ ջանքեր չի թափել, նրանից շատ բան չեն պահանջում. սակայն նրա ժրաջան աշխատանքն անմիջապես մեծացնում է այդ պահանջները: Եվ որքան ավելանան գործադրված ջանքերը, այնքան նշանակալից կդառնան նոր պահանջները: Պահաջներով հնարավոր է առաջ գնալ և սովորելու համար շարժառիթ ստեղծել; Անհրաժեշտ է, որ մարդն ինքն իրեն ասի՝ մի՛ ծուլացիր։ 

1. Տեքստից դո՛ւրս գրիր պարզ համառոտ նախադասություն։ 

Մարդը խաբում է։

2.  Տեքստից դո՛ւրս գրիր անորոշ դերանուն։ 

Ինչ-որ։

3. Ո՞ր բառերում է յ-ն ձայնակապ։

Զգույշ, լույս, մեքենայի, ուղղություն, մտածողություն, Մարոյի։

4. Տեքստից դո՛ւրս գրիր ժամանակի մակբայ։

Երբեք

5. Տեքստից դո՛ւրս գրիր բարդ համադասական նախադասություն։

Քանի դեռ մարդը լուրջ ջանքեր չի թափել, նրանից շատ բան չեն պահանջում. սակայն նրա ժրաջան աշխատանքն անմիջապես մեծացնում է այդ պահանջները

6. Տեքստից դո՛ւրս գրիր վերաբերական։ 

Մանավանդ։

7. Տրված նախադասության անդամներից որի՞ շարահյուսկան վերլուծության մեջ սխալ կա։ 

Մարդ պետք է վերջիվերջո որոշի կա´մ ոչինչ չասել բացի պարզ ճշմարտությունից, կա´մ անհապաղ հրաժարվել ուսումից:

վերջիվերջո- ձևի պարագա

մարդ-ենթակա

պետք է որոշի-ստորոգյալ

պարզ-որոշիչ

8. Ի՞նչ խնդիր ունի լուծելու ուսուցիչը։

Մարդկային մեքենաների մաքրում և նորոգում։

9. Տեքստի ո՞ր բառն է նշանակում ճիգ։

Ջանք։

10. Ի՞նչ բառով է բնութագրում մարդուն։ 

Հասարակ։

11. Տեքստից դո՛ւրս գրիր պատճառական բառը։ 

Մեծացնել։

12. Տեքստից դո՛ւրս գրիր հոդակապով բարդ բառը։ 

Զրաջան։

13. Տեքստից դո՛ւրս գրիր արգելական հրամայականով դրված բառը։ 

Մի՛ ծուլացիր։

14. Տեքստից դո՛ւրս գրիր ու հոլովման ենթարկվող բառը։ 

Մարդ

15. Տեքստում կա՞ն գործածված հոմանիշ բառեր, դո՛ւրս գրիր։ 

Խաբել-ստել։

Գործնական քերականություն

1.  Լրացրո՛ւ  բաց թողնված տառերը։ 

ատամնաբույժ, նյարդ, ստորոգյալ, միայն, միմյանց, համբույր, եղյամ, մեղմահնչյուն,  առաքյալ, օվկիանոս, Մարիամ, քամելեոն, միլիոն, քիմիա։ 

2. Ճշտի՛ր գրությունը։

Կողք կողքի, երեքհարյուրամյա, մուգ կարմիր, գյուղեգյուղ, ինչ-որ բան, հրամկազմ,  վեցանկյունի, ուս ուսի, մարդ-մուրդ։ 

3. Բառերը վանկատեք՝ ճիշտ տեղադրելով գաղտնավանկի ը-ն։ 

հայտնվել, ընկճվել, հրճվել, փրկվել։

հայտ-նը-վել, ըն-կըճ-վել, հըր-ճը-վել, փըր-կը-վել

4. Վերականգնե՛ք արմատները՝ նշելով հնչյունափոխությունը։ 

Թունոտ, քնքշանք, ձնհալ, ցուցարար, կուտակում, հունարեն։

թույն=ույ>ու

քնքուշ=ու-ն սղվել է

ձյուն=յու>ը

ցույց=ույ>ու

կույտ=ույ>ու

հույն=ույ>ու

5. Տրված համանուններով կազմե՛ք նախադասություններ։

Կեր, մարտ, արի։

-Կե՛ր ապուրդ, չսառի։

Շան կերը տնով մեկ թափվել է։

Մարտ ամիսը ամենավառն է։

Նրա ընկերը հրավիրեց մարտի։

-Մո՛տ արի ինձ։

Մայրիկիս բնավորությունը շատ արի է։

6.- Եղ ածանցն ավելացնելով կազմի՛ր նոր բառեր։ 

Նորագույն, զորավար, թիկունք, փափկամարմին, հյութալի, նմանահունչ, շնչահատ, մեծաշուք։

Գունեղ, զորեղ, թիկնեղ, մարմնեղ, հյութեղ, հնչեղ, շնչեղ, շքեղ։

7. Առանձնացրո՛ւ գերադրական աստիճանով դրված ածականները։

Ամենակարծր, բարձրաբերձ, ցրտաշունչ, հնագույն, ամենազոր, մեծամեծ, ամենաբարձր, ամենից երկար։

8. Կետադրի՛ր նախադասությունները։ Ո՞ր նախադասությունն  է մասնական բացահայտչով։ 

Քույրս` Անին, չորրորդ դասարան է:

Մեր դասընկերոջ` Վարդանի խոսքը տպավորիչ էր:

Արփինեն՛ քույրս է  այդ գեղեցիկ աղջիկը:

Մուշեղը` որպես հմուտ սպարապետ, կարողանում էր ճիշտ ուղղորդել զորքին։

9. Տրված նախադասություններում ընդգծի՛ր տեղի պարագաները /որտե՞ղ, ո՞ւր, որտեղի՞ց, որտեղո՞վ/։

Գնում եմ զբոսայգի։

Կանգնած եմ ժայռի կատարին։

Արմանն այդ ժամին կլինի դպրոցում։ 

Ճանապարհն անցնում է դաշտով և մտնում ձորը։

Սյան վրա խաչքար է տեղադրված։

Սեղանի տակից վերցրո՛ւ թափված թղթերը։ 

Որտե՞ղ փնտրեմ ընկերներիդ։ 

Ոչ մի տեղ  ոչինչ չգտա։ 

10. Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական շարունակությունը։ 

Նայելով նրա՝ խնամքով մեխելուն՝ կարելի էր կարծել,․․․․

ա․ թե խելքը գլխին մի բան էր պատրաստում։

բ․ ինչից կարելի է կահույք պատրտաստել։

գ․ որ օրը նոր է բացվել, դեռ անելիքներ ունի։

11.  Տրված հատվածներում ընդգծի՛ր անձնավորումները։ 

Օրոր էր ասում աշունն անտառին,
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։
Իրիկվա հովը պարուրել էր զբոսայգին նուրբ թարմությամբ:

Առվակը ծիծաղում էր:

Սիրտս երգում էր: 

12. Կետադրե՛ք նախադասությունները։ Ուշադրություն դարձրեք, թե որ դեպքերում է միջակետ դրվում։

Վերջապես ես հասկացա գլխավորը. նրան չեմ ուզում հանդիպել այն պատճառով, որ պարզապես չեմ կարող նրա հարցերին ազնիվ պատասխաններ տալ. խիստ ցավոտ է իրականությունը։

Ամենքի առջևից գնացողներից չէր և ոչ էլ մյուսների թիկունքում թաքնվողներից. դա իր համար չէր։

Հունական հրաշքն անհրաժեշտ էր. ողջ հին աշխարհը նախապատրաստել էր նրա գալուստը։

Նրա` բազում մարտերում թրծված զորաբանակը, հեծյալների սև թանձրությամբ ասես շարժվող մի անտառ լիներ. կարծես մի աշխարհ տեղափոխվում էր մի ուրիշ աշխարհ`սարսափ ու մահվան տենդ սփռելով չորսբոլորը։

13. Նախադասությունները դասավորի՛ր տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։

Ա․ Այդ գրքերը նրան ծանոթացնում են Ղուկաս Վանանդեցու, Սիմեոն կաթողիկոսի, Մխիթար Սեբաստացու և այլ նշանավոր անձանց կյանքին, արթնացնում են սեր դեպի հայրենիքը։

Բ․ Գրել-կարդալ սովորելով՝ Աբովյանը տասնհինգ տարեկանում սկսում է հայրենասիրական գրքեր կարդալ։ 

Գ․ Սակայն ո՛չ վանական միջավայրը, ո՛չ կարդացած գրքերը չէին կարող նրան ցույց տալ ազգին օգտակար լինելու այն ուղին, որը նա որոնում էր։

Դ,,Փափագում էի ամբողջ կարողությամբս պիտանի լինել իմ սիրելի ազգին,, ,-գրում է նա հայրենասիրական գրքերի ազդեցությամբ։

Բ, Ա, Դ, Գ

14. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված բառագործածության սխալը։ 

Ավանդույթի համաձայն՝ հսկայական կետի մեջքի վրա է եղել մեր մոլորակը։

Սխալ է`ավանդույթի

Պետք է լինի` ավանդության

15. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված քերականական սխալը և ուղղի՛ր։ 

Բանը նրանում էր, որ ես պետք է որոշեի մեր հետագա անելիքները։

Սխալ է`բանը նրանում էր

Պետք է լինի`բանն այն էր

16. Տրված բառերը տեղադրի՛ր բաց թողնված տեղերում՝ ենթարկելով համապատասխան փոփոխությունների։

Երեք օր էր, ինչ մարդիկ, վախենալով գազանանալուց, փակված էին իրենց տներում, դեպքը կատարվեց, երբ կեսօրը մոտ էր։ 

իրենք, կեսօր, գազանանալ, ինչ

Եռօրյա ուխտը ավարտված էր, և Աստծու առաջ իրենց պարտքը կատարած ուխտավորները, ուղտերին նստած վերադառնում էին տուն։

ուղտ, ուխտ, կատարել, Աստված։ 

Գործնական քերականություն

1.      Կետադրի՛ր նախադասությունները։

Հեռվում` կապույտ լռության մեջ, սուզվել էին բարձր լեռները` արծաթազօծ ձյունապսակներով։

Բուրումնավետ օդում, անուրջների պես հմայելով,   թռչկոտում էին դրախտային հավքերը, և նրանց երգի դայլայլները հմայում էին ունկնդրին։

Այդ օրը` արևածագին, Զևսը հավաքեց  աստվածներին ու ահասարսուռ ձայնով բարբառեց.

— Լա՛վ լսեցեք, ո՛վ արդարամիտ աստվածներ։

Եթե երբևէ մեկը թափանցել է այդ աշխարհը` հետաքրքիր, անսպառելի, ունկնդրել նրա ձայները նրբին, դիտել բյուր ծառերը հազարաբույր, ապա կհամոզվի, որ դա մի ուրույն աշխարհ է։

2.      Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ ամենաէական, քրիստոնեություն, ելևէջ, ինչևէ, հնէաբան, պատնեշ, չէինք, առէջաթել, եղերերգ, ափեափ, լուսնէջք, լայնէկրան, դողէրոցք,  Հրազդանհէկ, չէի, անէ։

3.      Ընտրելով մեկական արմատ՝ կազմել բարդ բառեր։

Տուն    ձև

Սուրբ   մորթ

Մեջ  տեսնել

Ձու    ցուցակ

Չու     պատկեր

Թուխ   դեպք

Սրբապատկեր, ձվաձև, թխամորթ, տնտես, միջադեպ, չվացուցակ

Ուղիղ    ճեմ

Դափնի        սեր

Այգի   օծել

Սեգ   ձիգ

Որդի   գործ

Ոսկի   վարդ

Այգօծել, ոսկեգործ, դափնեվարդ, ուղղաձիգ, սիգաճեմ, որդեսեր

4.      Ընտրելով մեկական նախածանց և արմատ՝ կազմել 6 նախածանցավոր բառ։

Նախ    ուժասպառ

Ներ  հնչերանգ

Թեր   օտարալեզու

Համ   գործադրել

Ենթ    ուսումնատենչ

Հակ   սպայակազմ

Նախալեզու, հակադրել, համահունչ, թերուս, ներուժ, ենթասպա

5.      Լրացրե՛ք նախադասությունները։

Գահ բարձրանալով՝ նորընծա արքան իր մի քանի հարյուրյակ կտրիճներով մաքրեց երկիրը սև թուխպից և պղտոր հեղեղից։

Թուխպ, հեղեղ,  կտրիճ, բարձրանալ

Թշնամուն վանելով իր երկրի հարավային սահմանից՝ նա հասավ ընդհուպ մինչև  Նինվե, ապա ազատեց հյուսիսը՝ Ջավախքից մինչև Աղվանք։

Հասնել, վանել, Ջավախք, սահման

Անչափ սիրելով նրան՝ ժողովուրդը նրա անունով կոչեց Ծաղկունյաց լեռան հարավային եզրին գտնվող գագաթը։

Լեռ, անուն, սիրել, գտնվել 

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Առաջին ուսումնական շրջանի ընթացքում Հայոց լեզվից մենք կատարել ենք 7-8 դասարանների թեմաների կրկնությունը, պարզապես ավելի խորացված և մանրամասն։ Սկսել եմ ավելի լավ հասկանալ, քանի որ հաճախում եմ պարապմունքների։ Գրականությունից առաջ գրում էինք միայն շարադրություններ, իսկ հիմա էսսեներ քննության փոփոխությունների պատճառով։ Ինձ համար էսսեները համեմատ ավելի դժվար է գրել, բայց թեմաները այնքան հետաքրքիր են, որ խնդիրներ չի առաջանում։ Գեղեցիկ էսսեներ եմ համարում`

Սիրո իդեալականացումը և իրականությունը

Ազատության գաղափարը՝ որպես ազգային ինքնության պահպանման ուղենիշ տարբեր ժամանակաշրջաններում

Կանանց դերը ազգային ինքնության պահպանման մեջ

Այս կիսամյակը ընդհանուր ամփոփելով կարող եմ համարել այն հաջողված։

Անհատական նախագծի ամփոփում

Ուսումնական առաջին կիսամյակի ընթացքում և կատարել եմ տարբեր անհատական նախագծեր, հիմնականում դա բանաստեղծություններ էին, պատմվածքներ կամ գրքեր։ Ամենից տպավորիչը դա` Նոյեմբեր ամսվա ընթացքում կատարած «Մի ընտանիքի դիմանկար» ստեղծագործությունն էր։

Սեպտեմբեր

Կգամ

Հրաշալի վհուկը

Կա մի թուլություն

Հոկտեմբեր

Սիրտըս ցավում է

Ժպիտը

Նոյեմբեր

Մի ընտանիքի դիմանկար

Խորհրդավոր սեր

Դեկտեմբեր

Նոր տարվա գիշեր

Գործնական քերականություն

  1. Լրացնել բաց թողած տառերը և կետադրել։ 

Մամիկոնյան նախարարը հապճեպ ու կողկանց զննեց խոսողին և նորից բոլորը լռեցին։ Հայրապետը մտահոգ շուրջն էր նայում և կարծես զննում մերթ կրականոցը որի մեջ հանգչում էին փայտերը  մերթ պատերի մորթիները մերթ հատակին ճապաղած վագրենին ու բազմաստեղնյան աշտանակը որի բոլորակ ափսեում սևացել էր ողջ գիշեր  յուղի մեջ թաթախված պատրույգը։ Որմնախորշի գրադարակից նրան էին նայում մատյանների փղոսկրյա կազմով ոսկեզոծ ու ակնազարդ։ Նայում էր հազարապետը աշխույժ եռանդի ու սուր մտքի տեր այդ մարդը և սիրտը մղկտում էր թախիծը խեղդում էր կոկորդը։ 

Ինչ ես խորհում սթափվելով մտքերից դարձավ նա Վարդանին լինելիքը կլինի։

Վարդանը հայացքը հատակին խոնարհած մտմտում էր ասելիքը։ 

Տիարք ժամ չէ դժգոհության։ Հազկերտին պատասխանելը միայն հոգևորների գործը չէ։ 

  1. Բացատրի՛ր բառերը։ 

Հապճեպ, հանգչել, ճապաղած, աշտանակ, բոլարկ, պատրույգ, որմնախորշ, եռանդ։

Շտապ, հանգստանալ, ծավալված, ճրագակալ, կլոր,ժապավեն, անկողնոց, աշխուժություն:

Նոր տարվա գիշեր

ՆՈՐ ՏԱՐՎԱ ԳԻՇԵՐ
Թե աշխարհում փակ դռներ կան, թող որ բացվեն այս գիշեր,
Ու Նոր տարին նոր խնդությամբ թող ներս մտնի այս գիշեր,
Թե կան դատարկ, համր տներ` մանկան ճիչով թող լցվեն,
Ով փնտրում է սրտանց մեկին` հանկարծ գտնի այս գիշեր:
Թե կան լացող, տխուր աչքեր, թող ծիծաղեն այս գիշեր,
Կանչող ձեռքերն իրար հասնեն, հրաշք ապրեն այս գիշեր:
Թե կան սրտեր` չար նախանձով, դառնան բարի ու ներող,
Եվ ուրիշի ուրախ կյանքով խանդավառվեն այս գիշեր:
Թե մոլորված անցորդներ կան, դարձի թող գան այս գիշեր,
Սրբագործված սիրով մտնեն իրենց օջախն այս գիշեր,
Թե կան բախտի փշոտ ճամփեք, թող ծաղկունքով կանաչեն
Ու երջանիկ սպասումով բոլորն արբեն այս գիշեր…
Թե աշխարհում պանդուխտներ կան, թող տուն դառնան այս գիշեր,
Հայրենական հավերժությամբ ողջագուրվեն այս գիշեր:

Վերլուծություն

Այս բանաստեղծությունը նոր տարվա մասին է։ Այն պատմում է, թե ի՞նչ պետք է կատարվի այդ կախարդական գիշերը։ Ինձ շատ դուր եկան այս տողերը`

Թե կան լացող, տխուր աչքեր, թող ծիծաղեն այս գիշեր,
Կանչող ձեռքերն իրար հասնեն, հրաշք ապրեն այս գիշեր:

Առաջին տողը նրա մասին է, որ բոլոր տխուր մարդիկ, որոնք գուցե ունեն շատ խնդիրներ կամ վատ իրավիճակի մեջ են, թող ուրախանան, ամեն ինչի մասին մոռանան և զվարճանան այդ գիշեր սկսվելով Նոր տարին ժպիտով։ Երկրորդ տողի իմաստը նրանում է, որ յուրաքանչյուր մարդ ով փնտրում է իր հոգուն մոտ մարդուն և փորձում է հասնել նրան, թող գտնի այդ գիշեր և նրանք հրաշք ապրեն։

Գործնական քերականություն

1. Լրացնել բաց թողնված տառերը և կետադրել։ 

Ագուլիսի փողոցներն ու հրապարակները լցվել էին մարդկային խառնիճաղանջ բազմությամբ։ Թափառական խաշնարածները խայտաբղետ հագուստներով ու զենքերով լցվել էին ամենուրեք։ Զարմանքով անթաքույց հիացմունքով էին նայում նրանք քաղաքի մեծահարուստ վաճառականների պալատներին, տասնմեկ վանքերի վեղարածածկ գմբեթներին շուկայի անհատնում բարիքներին ակնեղենի ու մետաքսի կրպակներին։ Երբեմնի անըստգյուտ քաղաքը որտեղ արգելված էր անասուն պահել կառք անգամ թույլ չէին տալիս մտնել փողոցները ապականվեց ձիերի ու ջորիների  անտեղությունից ողողվեց անմեղ մարդկան արյամբ։ 

Գեղեցիկ ու հարուստ էր Ագուլիսը։ Լինելով մի խոր կիրճի մեջ երեք կողմից գոտևորված էր ժայռակոփ պարիսպներով։ Բայց էր միայն Արաքս գետի կողմը որը որը պատած էր խառնախիտ այգիներով և մի հզոր ամրակուռ պարսպով։ 

Քաղաքից փոքր-ինչ դուրս  ձորալանջին սիգապանծ  վեր էր խոյանում Թովմա առաքյալի  հնությունից մամռակալած վանքը։ Տաճարի դուռը զարդարված էր փղոսկրյա դրասանգներով իսկ գմբեթին շողշողում էր ոսկե քանդակազարդ խաչը։ Պակաս շքեղ չէին մյուս վանքերը ու տաճարները։ Քաղաքի նեղ փողոցներով  քարե առվակների միջոցով գիշերուզօր քչքչալով վազում էին սառնորակ ջրերը որոնք ոռոգում էին քաղաքի այգիները։  

2. Բացատրիր բառերը՝ խանիճաղանջ, խաշնարած, խայտաբղետ, անթաքույց, վեղարածածկ, ակնեղեն, կրպակ, կիրճ, խառնիխուռն, ամրակուռ, սիգապանծ, դրասանգ։ 

Հասարակ ժողովրդի ստորին խավ, հովիվ, գույնզգույն, չթաքնված, զանգակատան գլխի կոնաձև ծածկ, թանկագին քարեր, փոքրիկ խանութ, լեռնանցք, խառնաշբոթ, ամուր կոփած/պինդ, հպարտ, ծաղկաշղթա

3. Բառակազմորեն վերլուծի՛ր հետևյալ բառերը՝ մարդկային, բազմություն, մեծահարուստ, ակնեղեն, մետաքսյա, հնություն, սառնորակ։ 

Մարդ+ային-արմատ+ածանց

Բազում+ություն-արմատ+ածանց

Մեծ+ա+հարուստ-արմատ+հոդակապ+արմատ

Ակն+եղեն-արմատ+ածանց

Մետաքս+յա-արմատ+ածանց

Հին+ություն-արմատ+ածանց

Սառը+որակ-արմատ+արմատ

4. Ներգործական կառուցվածքի նախադասությունները դարձնել կրավորական։ 

Իրիկնային ամպրոպաբեր ամպերը արագորեն պատում են երկինքը։

Երկինքը արագորեն պատվում էր իրիկնային ամպրոպաբեր ամպերից:
Լուսնի կաթնագույն շողերը լուսավորեցին գետ արծաթազօծ գոտին։

Գետի արծաթազօծ գոտին լուսավորվեց լուսնի կաթնագույն շողերից:
Հարյուրավոր էլեկտրական լամպեր լուսավորում էին հովտի երկայնքը։

Հովիտի երկայնքը լսավորվում էր հարյուրավոր էլեկտրական լամպերից:
Անավարտ հուշարձանի շինարարությունն ավարտում է որդին։

Անավարտ հուշարձանի շինարարությունն ավարտվում է որդուց։

Երերկոյան ոստիկանությունը շրջապատել էր սրճարանը։

Սրճարանը շրջապատվել էր երեկոյան ոստիկանության կողմից:
Գնդիկախաղի սեղանը նրանք դրել էին դահլիճի ուղիղ կենտրոնում։

Գնդիկախաղի սեղանը դրվել էր դահլիճի ուղիղ կենտորնում նրանց կողմից:

  1. Կրավորական կառուցվածքի նախադասությունները վերածել ներգործական կառուցվածքի նախադասության։ 

Երկինքը պատռվեց հազար միլիմետրանոց թնդանոթի պայթյունից։

Հազար միլիմետրանոց թնդանոթի պայթյունը երկինքը պատռեց:
Ողջ բուսական և կենդանական աշխարհը ոչնչացվել էր սառնամանիքից։

Սառնամանիքը ոչնչացրել էր ողջ բուսական և կենդանական աշխարհը:
Նիհարությունից անճանաչելիորեն սրվել էր նրա դեմքը։

Նիհարությունը անճանաչելիորեն սրել էր նրա դեմքը:
Նա հուզվում էր ամենաչնչին բաներից։

Ամենաչնչին բաները հուզում էին նրան:
Վաչեի սպանությունը դրդված էր միայն չարությունից ու նախանձից։

Միայն չարությունն ու նախանձն էի դրդել Վաչեի սպանությանը:
Նրա մտքի ընթացքը խախտվեց ջղային մի սարսուռից։ 

Նրա մտքի ընթացքը խախտեց ջրային սարսուռից:

Տեքստային առաաջադրանք

Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները։

Մի անգամ ոստրեն ցանցն ընկավ ու բոլոր որսվածների  հետ միասին հայտնվեց ձկնորսական խրճիթում:

-Այստեղ բոլորիս անխուսափելի կործանում է սպասվում,-տխուր-տխուր մտածեց նա՝ տեսնելով, թե հատակին դատարկված կույտի մեջ իր դժբախտ եղբայրակիցներն առանց ջրի ինչպես են խեղդվում և ջղաձիգ թպրտում մահվան  տանջանքների մեջ:

Հանկարծ որտեղից որտեղ հայտնվեց մուկը:

-Լսի՛ր , բարի՛ մկնիկ,-աղերսեց ոստրեն: Բարի գործ արա, ինձ տար դեպի ծովը:

Փոքրիկ մուկը հասկացող հայացքով զննեց նրան. Ոստրեն բացառիկ խոշոր ու գեղեցիկ էր, համ էլ դրա միսը պետք է որ հյութալի ու համեղ լիներ:

-Լավ,-պատրաստակամորեն ասաց մուկը՝ որոշելով ձեռք գցել ձրի ավարը, որն, ինչպես ասել են հմուտ որսորդները, իր ոտքով է եկել: -Բայց դու նախապես պետք է բացես քո խեցու փեղկերը,գոնե կիսով չափ, որպեսզի ինձ ավելի հարմար լինի քեզ տանել դեպի ծով: Հակառակ դեպքում ես ոչ մի կերպ չեմ կարողանա գործը գլուխ բերել:

Խաբեբան այնքան համոզիչ ու ոգեշնչված էր խոսում, որ նրա համաձայնությունից ուրախացած ոստրեն չնկատեց խարդավանքն ու վստահելով բացեց փեղկերը: Մուկը սուրուլիկ դնչով անմիջապես խցկվեց խեցու ներսը, որպեսզի ատամներն ավելի ամուր խրի խեցու մեջ: Բայց շտապելու պատճառով մոռացավ զգուշության մասին։ Ոստրեին թվաց՝ գուցե  ինչ-որ բան այն չէ, հասցրեց շրխկացնելով փակել իր փեղկերը՝ թակարդի նման ամուր սեղմելով կրծողի գլուխը:

Մուկը ցավից բարձրաձայն ծվծվաց, իսկ մոտակայքում գտնվող կատուն լսեց ծվծվոցը, մի ցատկով վրա պրծավ խաբեբային ու հափռեց:

  1. Ո՞ր միտքն է բխում տեքստի բովանդակությունից կամ չի հակասում նրան։

Ա․ Ինչպես ասում են ՝ խորամանկիր, բայց պոչդ լա՛վ պահիր:

Բ․ Անրհարժեշտ է ընկերներ ընտրելուց առաջ ուշադիր լինել։

Գ․ Երբեք չես կարող իմնալ՝ ինչ կպատահի։

Դ․ Ձկնորսական խրճիթը գտնվում էր ծովի մոտ։

2. Առանձնացրո՛ւ նախադասություն, որտեղ համադասական շաղկապը կապել է նախադասության անդամներ։

3. Տրված նախադասության մեջ ընդգծվածն ի՞նչ պաշտոն է կատարում։

Ոստրեն բացառիկ խոշոր ու գեղեցիկ էր։

4. Տեքստից դո՛ւրս գրիր զննել բառի հոմնաիշը։

Տեսնել

5. Ի՞նչ է նշանակում գործը գլուխ բերել։

Հաջողությամբ ավարտել

6. Տեքստից դո՛ւրս գրիր երկբայական վերաբերական։

Գուցե

7. Փոքրիկ մուկը հասկացող հայացքովզննեց նրան ։ Այս նախադասության մեջ ո՞ր խոսքի մասով է արտահայտված գոյականական անդամի լրացումը և ի՞նչ լրացում է։

Որոշիչ

8. Նախադասության անդամներից որի՞ պաշտոնն է սխալ նշված։

Մուկը ցավից բարձրաձայն ծվծվաց, իսկ մոտակայքում գտնվող կատուն լսեց ծվծվոցը, մի ցատկով վրա պրծավ խաբեբային ու հափռեց:

Մուկը- ենթակա

Լսեց- ստորոգյալ

բարձրաձայն- ածական

ցավից -պատճառի պարագա

9. Ի՞նչպիսինն էր ոստրեի միսը։

Ոստրեի միսը պետք է, որ համեղ լիներ:

10. Տեքստից դո՛ւրս գրիր բառ, որտեղ ե-ն հնչյունափոխվել է ի-ի։

Կիսով չափ

11. Դո՛ւրս գրիր նախադասություն, որտեղ ենթակա չկա։

Բայց շտապելու պատճառով մոռացավ զգուշության մասին։

12. Դո՛ւրս գրիր մեկ բառ, որում գաղտնավանկ կա։

Խցկվեց

13. Դո՛ւրս գրիր մեկ կրկնավոր բարդություն։

Տխուր-տխուր

14. Դո՛ւրս գրիր մեկ որոշյալ դերանուն։

Բոլորը

15. Դո՛ւրս գրիր մեկ մակբայ։

Ինչպես

16. Դո՛ւրս գրիր վաղակատարով դրված որևէ բայ։

Գցել

Գործնական քերականություն

1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Յուրօրինակ, փողկապ, կոնք, կանաչազարդ, բարձրասաղարթ, բարձրանալ, հինավուրց, փրփրադեզ, երդվել, ագեվազ, արտարբեր, աներախտ, անարդյունք, հազարաբեր, արցունք, դժխեմ, երջանիկ, մերձակա։

2. Ճշտել բառերի գրությունը՝ գրելով գծիկով, առանձին կամ կից։

հուշարձան կոթող, լեռնադահուկային, հարավ-արևմուտք, հայ-ռուսական, ձյուն-ձմեռ, մուգ կանաչ, մայրիշխանություն, ռոմանագերմանական, նորարեշցի, առօրյա խոսակցական, 10-ից, նորանկախ, գողեգող, այրուձի, քաջառողջություն։

3. Հաշվի՛ր տրված բառերի վանկերի քանակը։

արահետ-3, անիրական-4, կիսաբաց-3, կոթող-2, մատենադարան-5, երաժիշտ-3, համաշխարհային-5, չարագույժ-3, հյուրասեր-3, մոխրակույտ-3։

4.  Գրի՛ր, թե տրված բառերը կազմությամբ ինչպիսին են։

Բքախեղդ, միջնապատ, ոտնաչափ, մազանոթ, ճոճաթոռ, բնավեր, ոսկրախտ, հանքափոր, սևաչյա-բարդածանցավոր, անբարետես-բարդածանցավոր, նկարազարդ, ալեծուփ։

Բարդ

5. Կազմի՛ր տրված բառերի հոգնակի թիվը։

Տանուտեր, պատկեր, հավաք, միտք, գիրք, ջիղ, գիշեր, պատճեն, բեռ, մեկնակետ, մենապար, հավատարմագիր, ուղեցույց։

Տանուտերեր, պատկերներ, հավաքներ, մտքեր, գրքեր, ջղեր, գիշերներ, պատճեններ, մեկնակետեր, մենապարեր, հավատարմագիրներ, ուղեցույցներ

6. Տրված նախադասություններում ընդգծիր հանգման խնդիրները /ո՞ւմ, ինչի՞ն/։

Թեք անձրևը խփում էր պատուհանի ապակիներին։
Մենք պատրաստ ենք քննության։
Դու անհոգ նայեցիր ինձ վրա։
Նոր տնօրենը սկսել էր ծանոթանալ աշխատակիցների հետ։
Մենք իրար թշնամի չենք։
Դասարանում ես բոլորի հետ մտերիմ եմ։

7. Տրված պարզ նախադասությունները դարձնել բարդ նախադասություն։

Երեկոյի տաք անձրևը ջերմացրեց նրա սիրտը, սակայն մնացած բոլորը մրսում էին։
Քամուց մեղմ ճռնչում էր այգու դռնակը, իսկ ես դաս էի անում։
Ամառային ձորում իջել էր մեղմ տխրություն, և դա ազդեց մեր տրամադրության վրա։

8. Ընդգծի՛ր տրված նախադասությունների ենթական /մեկ գծով/  և ստորգյալը /երկու գծով/։

Օդը սառն է։ օդը-ենթակա, սառը-ստորոգյալ
Ոմանք ինձ հասկանում են։ ոմանք-ենթակա, հասկանում են-ստորոգյալ
Այստեղ ապրել հնարավոր չէ։ ապրել-ենթակա, հնարավոր չէ-ստորոգյալ
Այծերը ժայռի ողորկ լանջով քայլում են, դունչը մեկնում մի ծաղկի, որ գլուխը կախել է անդունդի վրա։ այծերը-ենթակա, քայլում էին-ստորոգյալ, դունչը-ենթակա, մենկնում-ստորոգյալ, գլուխը-ենթակա, կախել-ստորոգյալ
Այդ ամենը տևում է ընդամենը մի ակնթարթ։ ամենը-ենթակա, տևում է-ստորոգյալ
Դա լսելով՝ ներկաներից մի քանիսը գունատվեցին։ մի քանիսը-ենթակա, գունատվեցին-ստորոգյալ

9. Ընդգծիր այն նախադասությունները, որտեղ կա փոխաբերություն։

Կապուտաչյա լիճը լաց էր լինում մշուշոտ քողի տակ, հետո պայծառանում էր, որովհետև մշուշը ցրվում էր, երևում էր արևը և բացվում էր նաև նրա տրամադրությունը։

Վաղարշապատը լցված էր սովալլուկ որբերի մեծ խմբով։

Ճամփեզրին կարկաչուն առվակն էր հոսում, որ իր կարկաչյունով մի զմայլելի երգ էր մրմնջում։

10.  Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական ճիշտ շարունակությունը։

Սյուների պես երկինք մխրճված ահռելի քերծերի վրա ո՛չ մի ծիլ, ո՛չ մի կանաչ չէր երևում,․․․

ա․ որովհետև ծիլերի դուրս գալու ժամանակը չէր,
բ․ բայց հեռվից նկատելի էին ապառաժների ծերպերին ապաստան գտած հաղարջի գաճաճ թփերը,
գ․ երևում էր, որ ամեն ինչ վաղուց այրվել է,
Դ․ պետք էր մի կերպ գտնել ճանապարհը։

11. Նախադասությունները դասավորի՛ր տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։

1. Տաք երեկոներին մինչև իսկ բացօթյա քնում էի տատիս նվիրած թաղիքի վրա։
2. Այդ պատճառով էլ ամբողջ ամառ ես այգում էի անցկացնում, բացի, իհարկե, անձրևոտ օրերից։
3. Երբեմն տատս էլ էր քնում այգում․ մի խուրձ խոտ էր բերում, փռում իմ օթևանի մոտ, պառկում ու երկար-բարակ որևէ բան պատմում։
4. Ես սիրում եմ մոտ գտնվել բնությանը, իսկ հնարավորության դեպքում փորձում եմ շատ վայելել նրա պարգևած հաճելի անդորրությունը, առինքնող այն ակնթարթները, որոնք հոգիդ լցնում են յուրօրինակ խաղաղությամբ։

4, 2, 1, 3

12. Գտի՛ր նախադասությունների մեջ թույլ տված բառագործածության սխալները և ուղղիր։

Ճապոնական գիտնականները տարիներ շարունակ գիտափորձեր են անցկացրել  բույսերի վրա ՝ պարզելու՝ դրանցից որոնք են առավել լավ կլանում փոշին։

ճապոնացի

Աստղագետ Վ․ Համբարձումյանը իրավմամբ  մեր ժամանակների ամենակարկառուն գիտնականներից էր։

իսկապես

13. Գտի՛ր նախադասությունների մեջ թույլ տրված քերականական սխալը և ուղղի՛ր։

Պարզ դարձավ, որ ամբոխը չեն հավատում իրենց առաջնորդին։ չի
Այդ ամենը վկայում են, որ վերահսկողությունը պատշաճ մակարդակի չի եղել։ է

14. Կետադրի՛ր նախադասությունները։

Միակ ուղևորը, որը լռելյայն նստած լաստանավի աջ եզրին մի ձեռքով խաղում էր կապույտ կոհակների հետ, նկարիչ Փանոս Թերլեմեզյանն էր։
Դեմուդեմ հուռթի արտերն են՝ կանաչ գոտիով, իսկ բարձունքի վրա ծերուկ հովիվը՝ կռթնած իր անբաժան ձեռնափայտին, հետևում է ոչխարների հոտին։
Նրա աչքերին նայելիս թվում էր՝ կապույտ երկնքում աստղեր են առկայծում։

15. Առանձնացրո՛ւ հոմանիշ զույգերը։

Հարևան, մթնշաղ, հուռթի, մագիլ, քղանցք, կուլա, թառանչ, նիհար, բաժակ, խուրձ, կտրիճ, որմ, ճիրան, արգավանդ, փեշ, դրկից, փարչ, աղջամուղջ, վտիտ, պատ, հառաչ, գավաթ, տրցակ, արի։

հարևան-դրկից

մթնշաղ-աղջամուղջ

հուռթի-արգավանդ

մագիլ-ճիրան

քղանցք-փեշ

կուլա-փարչ

թառանչ-հառաչ

նիհար-վտիտ

բաժակ-գավաթ

խուրձ-տրձակ

կտրիճ-արի

որմ-պատ

16. Տրված բառերը տեղադրի՛ր բաց թողնված տեղերում՝ ենթարկելով համապատասխան փոփոխությունների։

Աբեղան  խորհուրդ տվեց մորս, որ մոտենա ճգնավորին, հետո բռնեց նրա ձեռքից և, խորհրդավոր ժպտալով, մոտեցրեց դռանը։

ճգնավոր, խորհուրդ տալ, մոտենալ, նա

Ես չհայտնեցի, որ նա իմ համար էր մտել այդ ողորմելի կերպարանքի մեջ։

կերպարանք, մտնել, չհայտնել, ես

Գործնական քերականություն

  1.  Առանձնացրո՛ւ դիմավոր և անդեմ ձևերով գրված բառերը։ 

Գրած, երգող, երազում եմ, եղել է, համբերենք, կխոսեմ, մտածել, հուզվելիս, երգում էինք, խաղա, վերցրո՛ւ, ընտրել, հասած, լողացող, վերցրել էինք։

Դիմավոր-գրած, համբերենք, երազում եմ, կխոսեմ, հուզվելիս, երգում էինք, խաղա, վերցրո՛ւ, վերցրել էինք

Անդեմ-երգող, եղել է, մտածել, ընտրել, լողացող, հասած

  1. Յուրաքանչյուրի դիմաց գրի՛ր, թե որ դերբայն է։ 

Պարտված-հարակատար

Խմել-անորոշ

քանդակել-անորոշ

գրելու-անորոշ

կռվող-ենթակայական

հաղթող-ենթակայական

մտածող-ենթակայական

ընտրող-ենթակայական

աղացած-հարակատար

քնած-հարակատար

թափված-հարակատար

կարդալիս-համակատար

աշխատելիս-համակատար

վազելիս-համակատար

  1. Գրել բայը խոնարհիր անկատար ներկա և անցյալ ժամանակաձևերով։

Գրում, գրում էր

4. Գրի՛ր և թվարկի՛ր բայի եղանակները։

Սահմանական, ենթադրական, հարկադրական, ըղձական, հրամայական

5. Մտածել բայը խոնարհի՛ր վաղակատար ներկա և անցյալ ժամանակաձևերով։

Մտածել, մտածված

6. Նստել բայը խոնարհի՛ր ապակատար ներկա և անցյալ ժամանակաձևերով։

Նստել, նստած

7. Գրեցի, գրեցիր, գրեց ․ ո՞ր ժամանակաձևով է խոնարհված բառը, ինքդ կազմի՛ր տվյալ բայի հոգնակի թիվը։

Գրեցինք, գրեցիք, գրեցին

8. Տրված բայերը դարձրո՛ւ ենթադրական և հարկադրական եղանակով։ Ի՞նչ փոխեցիր։ 

Գրեմ , գրես, գրի, գրենք, գրեք, գրեն։

Կգրեմ, պիտի գրեմ

Կգրես, պիտի գրես

Կգրի, պիտի գրի

Կգրենք, պիտի գրենք

Կգրեք, պիտի գրեք

Կգրեն, պիտի գրեն

Կարդայի, կարդայիր, կարդար, կարդայինք, կարդայիք, կարդային։

Կկարդայի, պիտի կարդայի

Կկարդայիր, պիտի կարդայիր

Կկարդար, պիտի կարդար

Կկարդայինք, պիտի կարդայինք

Կկարդայիք, պիտի կարդայիք

Կկարդային, պիտի կարդային

Ավելացրեցի բառի սկզբում «Կ» տառը և «պիտի» բառը։

  1. Կազմի՛ր տրված բայերի հրամայական եղանակը՝ նշելով այս եղանակի առանձնահատկությունները։ 

Մտածել, խոսել, վազել, կարդալ, գրել, նստել, երգել, մաքրել, զգուշանալ։ 

  1. Կազմի՛ր ուտել բայի հարակատար դերբայը։

Ուտած

Սովորի՛ր անկանոն բայերը՝ ասել, ուտել, զարկել, բացել, բերել, գալ, լալ, տալ, անել, դնել, տանել, առնել, ելնել, տեսնել, թողնել, լինել, 

Անկանոն և պակասավոր բայեր՝ դառնալ, վեր կենալ, լվանալ, լվալ, հուսալ, ցանկալ, կենալ, եմ, գիտեմ, ունեմ, արժեմ, կամ։

Խորհրդավոր սեր

Իմ մեռած հարսնացուն ամեն օր,
Երբ խաղաղ երեկոն է փռվում,
Հայտնվում է անհայտ, հեռավոր
Իր երկրից ու կրծքիս է փարվում։
Մեռնելիս նա ասաց՝ ես կըգամ,
Մեկնելիս նա թողեց մի ավանդ.
Ու գալիս է որպես ուրվական,
Փայփայում է իմ սիրտը հիվանդ։
Համբուրում է շուրթերը իմ ցուրտ,
Շշնջում է խոսքեր դյութական,
Ինձ հայտնում է պայծառ մի խորհուրդ
Ու նորից շշնջում՝ ես կըգամ։
Երբ մեռնում են ճիչերը շփոթ
Աղմկոտ քաղաքի մարտկոցում,
Լուսերես նա նստում է ինձ մոտ
Ու հետըս երազում ու լացում։
Իրար հետ կյանքի երգն ենք լսում,
Իրար հետ ամեն օր մինչև լույս
Թովչական երազներ ենք հյուսում
Ու դյութված շշնջում — արշալո՜ւյս…Այս բանաստեղծությունը սերը, կարոտն ու մահից հետո կորցրած սիրելիին հիշելու զգացմունքների մասին է։

Բանաստեղծության հեղինակը կորցրել է իր հարսնացուն, բայց նա ամեն օր իր հոգում գեղեցիկ ուրվականի նման հայտնվում է՝ շփվում, փայփայում, սիրտը հանգստացնում։ Այն մասին է, թե ինչպես մահացած սիրելին շարունակում է ազդել ապրող մարդու զգացմունքների, երազների և մտքերի վրա։

Աղբյուր

Գործնական քերականություն

Դո՛ւրս գրիր բայեր և որոշիր, թե որ խոնարհման են։ 

Ցատկում էի, երբ լսեցի դպրոցի զանգի ձայնը, և հիշեցի, որ դա ամենից առաջ տխրեցրեց ինձ, քանի որ գիտեի, որ ուշացել եմ: Սակայն մի ակնթարթ անց այլևս չմտահոգվեցի ուշանալուս համար, որպես արդարացում ունենալով թե՛ հասուն տանձերը, և թե՛ ցատկելու հայտնագործությունը:

Ցատկում էի ե

Լսեցի ե

Հիշեցի ե

Տխրեցրեց ե

Գիտեի ա

Ուշացել եմ ա

Չմտահոգվեցի ե

Ունենալով ա

Ցատկելու ե

2. Տրված բայերը դարձրու պատճառական.

Սովորել-սովորեցնել

քնել-քնեցնել

պայծառանալ-պայծառացնել 

զգալ-զգացնել

զբաղվել- զբաղեցնել

դադարել-դադարեցնել

փայլել-փայլեցնել

նրբանալ-նրբացնել

ծաղկել-ծաղկեցնել

3. Կետադրե՛ք ։

Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով, և դրանցից որն էլ պատահել է, փորձել եմ մանրազնին ուսումնասիրել։ Մի օր` տարիներ առաջ` ճահճային թռչունների որսի ժամանակ, մի կրիա գտա և բերեցի տուն։ Տանը` պատշգամբի մի անկյունում, նրա համար ստեղծեցի մի հարմար անկյուն՝ բերելով խոտեր, ճյուղեր ու հարդ։ Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները, բայց երբ համոզվում են, որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում, պատյանից դուրս են հանում գլուխն ու ոտքերը և քայլում՝ դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով։ Փոքր-ինչ ընտելանալուց հետո նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ։ Սակավապետ ու քչակեր կենդանիներ են դրանք, շաբաթներով կարող են ոչինչ չուտել, բայց շատ հեշտ են դիմանում, որովհետև շարժումներ քիչ են անում և էներգիա քիչ է ծախսվում։ Ժողովրդական մի հինավուրց ավանդություն կրիայի դանդաղաշարժությունը բացատրում է նրանով, որ ուր էլ լինի կրիան, իր տան մեջ է, ուստի չի շտապում։

Գործնական քերականություն

Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է ոմն մանրավաճառ. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»,- կանչում է նա: Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին

անպայման տուն վերադառնալու: Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու ձայն տալ. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»: Իրիկունները դպրոցից վերադառնալիս, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում: Բահը ձեռքին անում է այն, ինչ որ սիրտն ուզում է փոշոտում է հագուստները: Եվ ոչ մեկից նկատողություն չի ստանում, երբ արևի տակ վառվում է կամ թրջվում է անձրևից:

Կուզեի ես էլ պարտիզպան լինել, մշակել իմ պարտեզը, և ոչ մեկը իմ փորելը չարգելեր: Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստ փայտը ձեռքին: Նա քայլում է փողոցներով, իսկ մարդիկ՝ դեպի տուն։

Փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի մեկ հատիկ կարմիր աչքով: Իսկ պահապանի ձեռքին երերում է լապտերը, որը քարշ է տալիս իր երկար ստվերի հետ ու բնավ անկողին չի մտնում: Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել:

1. Ե՞րբ էր հերոսը հանդիպում տեքստում նշված հերոսներին։

Ա․ Օրվա տարբեր պահերի,

Բ․ Հերոսներն ապրում էին մոտակայքում,

Գ․ Հերոսներն իր անբաժան ընկերներն էին,

Դ․ Չէր հանդիպում, ուղղակի պատկերացնում էր, որ կարող է հանդիպել։

2. Ո՞ր նախադասության մեջ անորոշ դերանուն կա, դո՛ւրս գրեք։

Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին անպայման տուն վերադառնալու:

3. Ո՞ր նախադասության մեջ հարադրավոր բայ կա։

Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու ձայն տալ. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»:

4. Ո՞ր նախադասության մեջ ստորոգյալի զեղչում կա։

Նա քայլում է փողոցներով, իսկ մարդիկ՝ դեպի տուն։

5. Ո՞ր նախադասության մեջ համակատար դերբայ կա։

Իրիկունները դպրոցից վերադառնալիս, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում:

6. Ո՞ր նախադասությունն է բարդ համադասական։

Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է ոմն մանրավաճառ.

7. Նախադասության անդամներից որի ձևաբանական վերլուծության մեջ սխալ կա։

Փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի մեկ հատիկ կարմիր աչքով:

Փողոցը — գոյական, հայցական հոլով, ուղղական հոլով է

Ցցի — գոյական , սեռական հոլով,

Կարծես — վերաբերական

Կարմիր — ածական

8. Տղան ինչո՞ւ էր ուզում պահապան լինել։

Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել:

9. Դո՛ւրս գրիր ,,բոլորովին,, բառի հոմանիշը։

Բնավ։

10. Տեքստի ո՞ր բառն է նշանակում շատ անգամ կրկնվող։

Հաճախ։

11. Տեքստից դո՛ւրս գրիր արմատ+ հոդակապ+ արմատ կազմությամբ բառ։

Հաստ+ա+բուն

12. Դո»ւրս  գրիր ըղձական եղանակով դրված մեկ բայ։

Կուզեի

13. Դո՛ւրս գրիր մեկ ժամանակի մակբայ։

Երբ

14. Քանի պարզ նախադասությունից է բաղկացած այս նախադասությունը։

Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստաբուն փայտը ձեռքին:

Բայեր

  • Ընդգծե՛ք բայերը։

Թնդալ, բղավել, ծամթել, լոգանք, կորանք, փշրանք, անցավ, ընկավ, հարավ, խորհեմ, խոհեմ, գդալ, կարդալիսբազմեն, բազեն։ 

  1. Ընդգծե՛ք հարադիր բայերը։ 

Ցույց տալ, փոսն ընկնել, թույլ տալլաց լինել, ճաշ տալ, դասի գալ, պար գալշուռ գալ, փողոց ելնել, խելոք լինել։ 

  1. Ընդգծե՛ք պատճառական ածանց ունեցող բայերը։ 

Հարցնել, ծլեցնել, թռցնել, հեծնել, խմեցնել, իջեցնել, անցնել, զբոսնել, 

  1. Ընդգծե՛ք բազմապատկական բայերը։ 

Ժպտալ, գոռգոռալ, փայլփլել, ողողել, շողշողալ, փշրտել, երգել, նեղսրտել, պատառոտել, կողոպտել, կապոտել։ 

  1. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը։ 

Նա ինձ շատ նրբորեն /զգալ, զգացնել / տվեց, որ ես սխալ եմ։ 

Այս գինին քանի տարի է /հենցրած, հնացրած/։

Նա իմ ձեռքից ոչ մի տեղ էլ չի /փախչի, փախնի/։

Մայրս փոքր ժամանակ ինձ միշտ /քնացնում, քնեցնում/ էր օրորոցայիններով։ 

  1. Կրավորական կառույցով նախադասությունները դարձնել ներգործական։

Պատուհանը քամուց բացվեց։ 

Քամին պատուհանը բացեց:

Դպրոցականներին նոր դասագրքեր բաժանվեցին։ 

Դպրոցականներին նոր դասագրքեր բաժանեցին։ 

Այդ սափորը սեղանին դրվել էր մորս կողմից։

Մայրս է այդ սափորը դրել սեղանին:

Ոստիկանության կողմից Գևորգը հրավիրվեց ոստիկանություն։ 

Ոստիկանությունը Գևորգին հրավիրեց ոստիկանություն:

Բաժակը ջարդվեց Անուշի կողմից։ 

Բաժակը ջարդեց Անուշը:

  1. Փակագծերում տրված բառերից ընտրել նախադասությանը համապատասխանողը։ 

Մենք հակընդդեմ հայց ենք տվել, որ մեզ նույնպես /տուժած․ տուժված/ կողմ ճանաչեն։ 

Ձեռքերս ցրտից /ճաքճքել, ճաքճքվել / են։ 

Աստիճանով իջնելիս միշտ ձողից /բռնիր, բռնվիր/ , որ չսայթաքես։ 

Քանի օր է, չեն կարողանում մեր թղթակցի հետ /կապվել, կապնվել/։ 

Դասարանի տղաների հետ այսօր նորից /վիճվել, վիճել/ եմ։ 

  1. Ընդգծե՛ք բայի անդեմ ձևերը։ 

ողբալ, ծավալ, ձնհալ, հոգալ, կչկչալ, կորած, կասկած, հարբած, փռթկալ, տարած։ 

  1. Առանձնացրե՛ք անդեմ ձևերը և գրե՛ք, թե որ դերբայն է։ 

Երգող, գրկած, բազմած, կռվելիս, լրագրող, խմած, խորոված, ծաղկող, փոքրացող, հազալիս, մտածելիս, հավաքել, խոսող, մաքրած, գտած, փնտրելիս, քայլել։ 

Անորոշ-հավաքել, քայլել

Ենթակայական-երգող, ծաղկող, փոքրացող, խոսող

Համակատար-կռվելիս, հազալիս, մտածելիս, փնտրելիս

Հարակատար-գրկած, բազմած, խմած, խորոված, մաքրած, գտած

  1. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք նախադասությանը համապատասխանողը։ 

Երեխան երկար լաց /լինելիս, լինելուց/ շնչակտուր եղավ։ 

Ցանկապատի վրայով /թռչելիս, թռնելիս/ տղան ոլորեց ոտքը։ 

Գնադկը թիկունքից էր /դիպչել, դիպել/ նրան։

Այգում /զբոսնելիս, զբոսնելուց/ անսպասելիորեն գտա դրամապանակը։

Գործնական քերականություն

11. Ո՞ր նախադասության մեջ կա փոխաբերություն։

Ա․ Առավոտյան ծուխ է ելնում երդիկներից, ծուխը ձգվում է կապույտ երիզի նման և հալվում ամպերի մեջ։

Բ․ Քանի՜ սերունդ է ապրել Բասուտա գետի մոտ, կարկատած թաղիքները փռել ցախերի վրա, եղեգնով պատել վրանները։

12. Կետադրի՛ր նախադասությունները։ 

Ա․ Վրաններից մեկը պատկանում էր` Պապ թագավորին, մյուսը սպարապետ Մուշեղին, իսկ երրորդը` Ներսես կաթողիկոսին։ 

Բ․ Բոլորը միասին բարձրացան վերնահարկ, որ գմբեթարդ շինություն էր` զարդարված մարմարյա սալերով։ 

Գ․ Թվում էր` քաղցից խելքս թռցնում եմ։ 

Դ․ Ամայի տարածության մեջ միայնակ մնալով ընկա գետնին, և հեծկլտոցիս ձայնը խախտեց շրջապատի լռությունը։ 

13. Նախադասությունները դասավորի՛ր տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։ 

Ա․ Եվ այդ նշան-պատկերները կոչվում էին հերոգլիֆներ, որոնց քանակն հասնում էր մոտ 750-ի, և դրանք փորագրում էին քարի, փայտի, նաև պապիրուսի վրա։ 

Բ․ Գրի ստեղծումը դարձավ պահանջ, սակայն սկզբնական գիրը ուղղակի բառի պարզագույն նկարն էր, ինչպես արևը, որը պատկերվում էր կենտրոնում կետ ունեցող շրջանի նշանով։ 

Գ․ Մթա չորրորդ հազարմայակում եգիպտացիների գիտելիքներն այնքան շատ էին, որ դրանց բանավոր փոխանցումը սերնդեսերունդ դառնում էր անհնարին։

Դ․ Հետագայում նշանով սկսեցին արտահայտել ոչ միայն առանձին բառեր, այլև մեկ կամ մի քանի բաղաձայն հնչյուններ՝ բաց թողնելով ձայնավորները։

Գ, Բ, Ա, Դ

14. Գրի՛ր նախադասության մեջ թույլ տված բառագործածության սխալը և ուղղի՛ր։ 

Համաձայն ավանդույթի՝ նրա նախնիները ծագել են վիշապներից։

Ավանդույթի=ավանդության

15.Ուղղի՛ր նախադասության քերականական սխալը։ 

Ամբողջ ժողովուրդը պապանձնված կանգնել էին՝ ասես խլացած Բուղայի մահացու սպառնալիքների առաջ։

Էին-Էր

16. Տրված բառերը տեղադրե՛ք բաց թողնված տեղերում՝ ենթարկելով համապատասխան փոփոխությունների։ 

Կոխկկրտվելուց խուսափելու համար պարսիկ զինվորները տեգերով փորձում էին խոցել արնաթաթախ, գրգռված փղերին՝ կարծես մոռացած իրենց բուն թշնամուն։ 

տեգ, կոխկրտվել, գրգռվել, թշնամի 

Թվական

Թվական

  1. Առանձնացրե՛ք թվականները։ 

Թվային, վաթսուն, հիսունականհարյուր-հարյուր, վաթսունմեկերորդ, թվանշան, չորս, մեծաքանակ, քառապատիկ, եռակի, տասներկուերորդհինգ վեցերորդ, քանակություն, մենավոր,երկակի։ 

  1. Առանձնացրե՛ք քանակական թվականները։

Երրորդություն, թվական, հարյուր մեկքառասուն, եռապատիկ, միլիոն, քանական , հինգ հարյուրիննսունութտասը, բազմաթիվ, տասնինը, քառյակ, յոթանասուն։ 

  1. Առանձնացրե՛ք դասական թվականները։ 

Քսանմեկերորդ, մեկ չորրորդ, երեսուներկուերորդ, հազարավոր, հարյուրերորդառաջին, երեք քառորդ, տասնիններորդ։ 

  1. Առանձնացրե՛ք բաշխական թվականները։

Մեկ-մեկ, բազմակի, երկուական, ինը տասներորդ, հինգական, իններորդ, մեկումեջ, հինգ-հինգ, քսանական, չորս հինգերորդ, յոթական, երիցս։ 

  1. Առանձնացրե՛ք կոտորակային թվականները։ 

Մասնական , երկու երրորդ, տասներորդական, մեկ երկրորդ, զրո ամբողջ հինգ տասնորդական, սակավաթիվ, մեկ երրորդ, հարյուրապատիկ, երկու ամբողջ վեց տասնորդական, ամբողջական, երկու յոթերորդ, հնգանիստ։ 

  1. Փակագծում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը։ 

Ես այդ մասին լսում է /առաջի, առաջին / անգամ։ 

Շուրջ / ութանասուն, ութսուն/ ծառ տնկվեց այդ հավաքի ժամանակ։ 

Աղջիկը վճարեց / տաս, տասը/ դրամ։ 

Այդ հավաքին մասնակցում էին  /հարյուրավոր, հարուրավոր/ մարդիկ։ 

Իմ տեղը թատրոնի /երեսունչորրորդ, երեսունչորսերորդ/ աթոռն է։

Ես սովորում եմ Երևանի /թիվ համար, թիվ/ հինգ դպրոցում։ 

Որպեսզի իմ ուզածը տեղն ընդունվեմ, ինձ պակասում է /զրո, զերո/ ամբողջ հինգ միավոր։ 

  1. Առանձնացրե՛ք պարզ թվականները։ 

Բազումմիլիոն, երեքական, քսանքանակութմիլիարդ, վեցերորդ, ամբողջ, ինըերեք, քսանյոթ, թիվ, ,միակ, յոթ, տասնվեց, չորս։ 

  1. Առանձնացրե՛ք  բարդ թվականները։

Երեսուներկուերորդ, տասնմեկ, վեց-վեց, մեկ, ութական, երեք հարյուր վեց, հինգ-հինգ, վաթսունինըքսանութ, մեկ միլիոն, տասանոց, ութսունյոթ, հարյուր երկու։ 

  1. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը։ 

Ասացին հերթագրվածներից մեկնումեկը թող ներս /գա, գան/ ։

Շուտով ժամը /ինը, իննը կլինի/ ։

Եթե մեր ունեցածը հավասար բաժանենք, ապա ամեն մեկիս հասնում է երկուսուկես /խնձոր, խնձորներ/։ 

Տոնածառը զարդարելու համար գնեցի քսան /խաղալիք, խաղալիքներ/։ 

Այդ կինը մատներին դրել էր /երեք-երեք, երեք-երեքական/ ոսկե մատանիներ։ 

Պայմանավորվել էինք, որ կհանդիպենք այս ամսվա /28-ին, 28ին/։

Ես չեմ վախենում /տասներեք, տասերեք/ թվից։ 

  1. Տրված թվերը գրի՛ր տառերով։

25, 101, 1567, 87, 95, 74, 2598:  

Քսանհինգ, հարյուր մեկ, հազար հինգ հարյուր վաթսունմեկ, ութսունիննը, իննսունհինգ, յոթանասունչորս, երկու հազար հինգ հարյուր իննսունութ:

Մի ընտանիքի դիմանկար

Այս պատմությունը ցույց է տալիս սովորական, արտաքինից երջանիկ ընտանիք․ մեծ տուն, բակ, երեխաներ, ամեն ինչ կարծես կարգին է։ Բայց հեղինակը նկատում է, որ այդ երջանիկ տեսքի տակ իրական ջերմություն չկա։ Մարդիկ կարծես ապրում են սովորության ուժով․ ոչ ոք իրոք չի լսում միմյանց, և ամեն ինչ դարձել է ձևական։ Հատկապես ցավալի է ծեր հորը, որն ապրում է ընտանիքի հետ, բայց մենակ է զգում իրեն։ Թեև ընտանիքը ապահովված է, չկա սրտաբաց սիրո և հոգատարության մթնոլորտ։Ստեղծագործությունը նրա մասին է, որ ընտանիքը միայն տուն, փող կամ կարգուկանոն չէ։ Եթե չկա իրական ջերմություն, ուշադրություն և սեր, ընտանիքը դառնում է դատարկ պատկերմ։

Գործնական քերականություն

1. Բաց թողնված տեղերում գրե՛ք համապատասխան տառը։ 

Ամենաէական, քրիստոնեություն, ելևէջ, ինչևէ, անեզր, խուռներամ, երբևէ, նախօրե, հնօրյա, փայտոջիլ, միջօրեական, օրեցօր։ 

2. Ճշտե՛ք բառերի գրություն, պետք է գրվեն միասին, անջատ կամ գծիկով։ 

Սերնդե սերունդ միասին, քարե դարյան միասին, այր ու ձի միասին, փոստ հեռագրատուն գծիկով, տարեց տարի միասին,  ի սպառ միասին, քափ քրտինք գծիկով, օրն ի բուն միասին, գող ե գող միասին, այլ ընտրանք միասին։ 

3. Գրե՛ք տրված բառերում տեղի ունեցած հնչյունափոխությունը։ 

Երևութական, մնջախաղ, փափկասուն, ձվաձև, գունավոր, ոսկեզրի, մտադրություն։ 

Ույ<ու։ Ու<ը։ Ու տառը սղվել է։ Ու<վ։ Ույ<ու։ Ի սղվել է։ Ի<ը։

4. Ճիշտ տեղադրե՛ք բառային շեշտը։ 

Իհաʼրկե, հեʼտ գալ, գիսաʼստղ, քանիʼերորդ, գիʼրքդ, հանդուʼգն, գրեʼթե, արկղիʼկ։

5. Առանձնացրե՛ք հոմանիշ զույգերը։ 

Թույր, մատղաշ, անսայթաք, բաղձանք,հմայել, նման, խոհեմ, դալար, սխալ, հրապարուել, իղձ, հանգույն, ողջամիտ, անգայթ։

Թույր-սխալ, դալար-մատղաշ, անսայթաք-անգայթ, բաղձանք-իղձ, հրապուրել-հմայել, հանգույն-նման, խոհեմ-ողջամիտ:

6. Գրե՛ք տրված դարձվածքների բացատրությունը՝

Բախտավոր աստղի տակ ծնվել-հաջողակ, ձայն բարբառո հանապատի-ուշադրություն չարժանացած խոսք,  կանաչ-կարմիր կապել-ամուսնացնել, վերջին մոհիկան-վերջին ներկայացուցիչ,  մի սանրի կտավ-միանման,  ափերից դուրս գալ-զայրանալ, աչքը ճամփին մնալ-սպասել։

7. Առանձնացրե՛ք պատճառական ածանց ունեցող բայերը՝ մոտեցնել, մրցել, գրել տալ, խաղացնել, երգել տալ, վերակենդանանալ, անհագստացնելհիշեցնել, առնել-տալ։ 

8. Տրված նախադասություններում ընդգծել մակբայները։ 

Փոքրիկը կամաց-կամաց սովորեց երգել։ 

Հեղուկը քիչ-քիչ լցվեց տարայի մեջ։ 

Արքայադուստրը շեշտակի նայեց զինվորին։ 

Ուշացել էր,  նկատեց հորը, իսկույն վեր թռավ անկողնուց։ 

Գևորգը եղբայրաբար օգնեց իր մտերիմ ընկերոջը։ 

Պետք է սովորել հիմա, որպեսզի ունենանք բարեկեցիկ  ապագա։ 

9. Տրված նախադասություններում ընդգծե՛ք ուղիղ խնդիրները։ 

Հայրը սիրում էր որդուն։

Անհամբերությամբ ու ոգևորությամբ տղան կարդում էր գիրքը։ 

Ես կարդացել եմ Դուրյան։ 

Քամին շարժում էր ծառերը։ 

10. Ո՞րն է նախադասության քերականական և տրամաբանական շարունակությունը։ 

Նրա՝ ածուխի պես սև ու խիտ մորուքն սկսվում էր համարյա աչքերի տակից ու ծածկում ամբողջ երեսն ու կոկորդը, ․․․․

Ա․ Բայց նրան սիրահարված էին բոլորը։

Բ․ ստացվում է, որ շատ տգեղ տեսք ուներ։

Գ․ իսկ արծվային քիթն անգամ ծածկված էր մազերով։

Ժպիտը

Ստեղծագործության ասելիքն այն է, որ արվեստը չի մահանում, քանի դեռ գոյություն ունի մարդ, որը կարողանում է զգալ ու գնահատել դրանք։ Գաղափարն ընդգծում է մարդկային հոգու մաքրությունն, նույնիսկ կործանված աշխարհում գեղեցկությունն ու մարդկային հոգին չեն մեռնում։ Արվեստը՝ Մոննա Լիզայի ժպիտի միջոցով, ցույց է տալիս, որ հույսը, բարությունը և սիրելու կարողությունը հավերժ են, քանի դեռ մարդը կարողանում է զգալ ու հիանալ։ Ինձ վրա մեծ տպավորություն թողեց Թոմի կերպարը, քանի որ նա չկարողացավ թքել Մոննա Լիզա նկարի վրա, որովհետև նա միակն էր, ով զգաց պատկերի ժպիտի իմաստը։ Ստեղծագործությունը ինձ սովորեցրեց գնահատել արվեստը։ Հետաքրքիր միտք է՝ «Մարդը ապրում է այնքան ժամանակ, քանի դեռ կարողանում է հիանալ», երբ մարդը կորցնում է հիանալու և գեղեցկությունը տեսնելու կարողությունը, նրա հոգին մահանում է, թեկուզ նա ֆիզիկապես դեռ ապրում է։

Աղբյուր

Ածականներ

  • Առանձնացրե՛ք ածականները։

Խոշոր, անձրև, անտառ, քնքուշ, խեղճ, բարձր, աստառ, բողոք, արգավանդ, երջանիկ, ավանդ, տխուր, գուղձ, հարազատ, գորգ, ամբոխ, անիվ, գանգուր։

  • Կապակցությունների իմաստն արտահայտեք մեկ ածական անվանբ։

Ճահիճներով պատված — ճահճապատ

մանրէներ ծնող — մանրէածին

մորը սիրող — մայրասեր

մարդկանց ատող — մարդատյաց

մաքուր գրած — մաքրագիր

միայնակ կյանք վարող — մենակյաց

մեգով պատված — միգապատ

միշտ փթթած — մշտափթիթ

թախծոտ դեմքով — թախծադեմ

միրգ տվող — մրգատու

նոր տնկած — նորատունկ

նվեր տվող — նվիրատու

նուրբ հնչող — նրբահունչ

շահույթ բերող — շահաբեր

շեկ վարսերով — շիկահեր

շատ շնորհներ ունեցող — շնորհաշատ

ինչքից զուրկ — ինչքազուրկ

ոսկուց ձուլված — ոսկեձուլ

ուշքը կորցրած — ուշակորույս

ջուր տանող — ջրատար

  • Առանձնացրե՛ք որակական ածականները։

Խոր, ուժեղ, երկար, դառը, թույլ, հաստ, երկաթե, մայրենի, սուր, կեռ, խաղաղ, քարակոփ, բազմաշերտ, մագաղաթյա։

  • Առանձնացրե՛ք հարաբերական ածականները։

Առաջնակարգպղնփակոփ, խելացի, պողպատակուռ, թթվաշ, թավշե, դժգոհ, բարձր, գեղեցիկ, պարզ, կավաշեն։

  • Առանձնացրե՛ք գերադրական աստիճանի ածականները։

Խստագույն, շագանակագույն, վատթարագույն, վիթխարագույն,  միագույն, մանուշակագույն, հիմարագույն, դժվարագույն, ամենազգաց, ամենակոշտ, ամենաքիչ, ամենանուրբ, ցորնագույն։

  • Ընդգծե՛ք փոխանուն ածականները։

Նոր տարվա գիշերը  մեծերը մնացել էին տանը, իսկ ջահելներս շրջում էինք տնից տուն։ Հեռախոսիս միջի համարները պարբերաբար վերանայում եմ․ հները ջնջում եմ, նորերն եմ ավելացնում։

Պապս քաղում էր հասուն խնձորները․ հասունները դարսում էր փայտե արկղում, մանրերից տատս չիր էր անում։

  • Կազմի՛ր տրված ածականների բաղդատական եղանակը։

խորը-ամենախորը, ամենից խորը, խորագույնը, խելացի-ամենախելացի, ամենից խելացի, գեղեցիկ-ամենագեղեցիկ, ամենից գեղեցիկ, գեղեցկագույն, քաղցր-ամենաքաղցր, ամենից քաղցր։

  • Գտե՛ք սխալները և ուղղե՛ք ։

Նա իմ ամենագեղեցկագույն զգեստն է։ Ամենագեղեցիկ, գեղեցկագույն։
Դա ամենամեծագույն նվաճումն էր, որ մենք ունեցել ենք։ Ամենամեծ, մեծագույն։
Սերոբը ամենաազնվագույն մարդն է, որին հանդիպել եմ։  Ամենաազնիվ, ազնվագույն։
Մեդալը ամենալավագույն պարգևն էր, որ ստացա այս տարի։ Ամենալավ, լավագույն։

  • Նկարագրե՛ք աշուն՝ օգտագործելով որքան հնարավոր է շատ ածականներ։

Աշունը ամենապայծառ ամիսն է: Այն շատ գույնզգույն է, լինում է՝ կապուտավուն, կարմրավուն, դեղնավուն: Աշնունը շատ զով է և միշտ հաճելի եղանակ ունի։

  • Լրացրե՛ք բաց թողնված բառերը։

Ըստ իմաստի՝ ածականները բաժանվում են երկու խմբի՝ որակական և հարաբերական։

Որակական ածականների մեծ մասն ունի համեմատության աստիճաններ։

Ածականն ունի համեմատության դրական աստիճան բաղդատական աստիճան, գերադրական աստիճան,

Գոյականներ

Գոյական

  1. Առանձնացրե՛ք գոյականները։

Կարծր, աղմուկ, մշտապես, ընկերություն, տրորել, հորովել, քամի, թերևս, վախճան, հինգ, հարկավ, ստվեր, ագռավ։

  1. Ընդգծե՛ք իրանիշ գոյականները։

Դյուցազն, ակումբ, գուլպա, աղաղակ, զավակ, ծնունդ, նվագ, արտույտ, հյուպատոս, հանդիսական, թագաժառանգ, մատիտ։ 

  1. Ընդգծե՛ք անձնանիշ գոյականները։ 

Ախոյան, սարկավագ, ծղրիդ, կախարդ, դուստր, ջորի, արշավ, կայսր, ականջ, աղախին, բժիշկ, բազե, գավիթ։ 

  1. Ուղղե՛ք հատուկ անունների գրությունը։ 

Մեծ հայք, Արշակ երկրորդ, Կարմիր Բլուր, Անիի Միջնաբերդ, Դավիթ շինարար, Հայաստանի հանրապետություն, Ռուսաստանի դաշնություն։

Մեծ Հայք, Արշակ Երկրորդ, Կարմիր բլուր, Անիի միջնաբերդ, Դավիթ Շինարար, Հայաստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն։

  1. Կազմե՛ք տրված գոյականների հոգնակի թիվը։ 

Կրիա-կրիաներ, թիվ-թվեր, վկա-վկաներ, սպի-սպիներ, ջիղ-ջղեր, գաթա-գաթաներ, զորամաս-զորամասեր, սրունք-սրունքներ, ջահակիր-ջահակիրներ, կոճղ-կոճղեր, կայսր-կայսրեր, մարդ-մարդիկ, վիպագիր-վիպագիրներ։ 

  1. Փակագծում տրված բառերից ընդգծեք ճիշտը։ 

Մեր /թիմը, թիմն/ հաղթեց գավաթի մրցաշարում։ 

Քաղբանտարկյալների /կանայք, կանայքը/ նստացույց են սկսել կառավարության շենքի առջև։ 

Վերջապես /ուղեկցողը, ուղեկցողն/ եկավ։ 

Քիչանց /ամպրոպը, ամպրոպն/ որոտաց։ 

/Կարենն, Կարենը/ ՝ իմ ավագ /եղբայրը, եղբայրն/ , արդեն ավարտել է դպրոցը։ 

  1. Հոլովեք տրված բառերը՝ այգի, հարկ, ժողով, բժիշկ, երկինք։

Ուղղական,սեռական,տրական,հայցական,բացառական,գործիական,ներգոյական

Այգի, այգու, այգուն, այգին, այգուց, այգով, այգում
Հարկ, հարկի, հարկին, հարկը, հարկից, հարկով, հարկում
Ժողով, ժողովի, ժողովին, ժողովը, ժողովից, ժողովով, ժողովում
Բժիշկ, բժշկի, բժշկին, բժիշկը, բժշկից, բժիշկով, բժիշկում
Երկինք, երկնքի, երկնքին, երկինքը, երկնքից, երկնքով, երկնքում

  1. Նշե՛ք տրված բառերի հոլովումը՝ աշուն, այսօր, կեսգիշեր, երեկո, ուրբաթ, տարի, ամիս, օր, երեկ, րոպե, երբ, մահ, ժամ, գարուն, դար, մարդ, մեծություն, ամառ, ձու, ընկեր, լեռ, բեռ, ձյուն։

Աշնան, այսորվա, կեսգիշերվա, երեկոյվա, ուրբաթվա, տարվա, ամսվա, օրվա, երեկվա, րոպեյվի, երբվա, մահվան, ժամվա, գարնան, դարվա, մարդու, մեծության, ամռան, ձվի, ընկերոջ, լեռան, բեռան, ձյան։

  1. Կապակցության իմաստն արտահայտե՛ք մեկ գոյականով։ 

Այգի բացվելը այգեբաց

բարին կամեցող բարեկամ

բլուրների շարք բլրաշարք

գարու հաց գարեհաց

գլուխների քանակը գլխաքանակ

դաձնուց հյուսված պսակ դափնեպսակ

երգիչների խումբ երգչախումբ

երթևեկության ուղի երթուղի

զենք կրող զինակիր

զույգերով պար զուգապար

ընծայելու մասին գիր ընծայագիր

ձեթի ճրագ ճիթաճրագ

ժամանակ անցկացնելը ժամանց

դեմքի նկար դիմանկար

ետին խորշ ետնախորշ

երգերի շարք երգաշար

ողբ ասողը ողբասաց

չմուշկներով վազելը չմշքավազք

պատվեր տվողը պատվիրատու

ոսկուց ձուլված դրամ ոսկեձուլ

լեռն անցնելու տեղը լեռնանցք

լուր բերողը լրաբեր

ծաղիկներ վաճառողը ծաղկավաճառ

ոտքի թաթը ոտնաթաթ

պահակային զորք պահազոր

իրեր պահելու սենյակ պահասենյակ

պատիժը կրելու խուց պատժախուց

Սիրտըս ցավում է

Սիրտըս ցավում է անցած գնացած
Օրերիս համար. —
Մեկը շշուկով պատմում է կամաց
Մեկը իմ հոգին տանջում է համառ։
Այդ հուշերի մեջ կա մի քաղցր ցավ.
Մի թովիչ երազ. —
Մեկը իմ սիրտը փշրելով անցավ
Ու հեգնությունով նայում է վրաս։
Սակայն չեմ կարող ես նրան ատել —
Սիրում եմ նրան. —
Իմ կյանքը մի նուրբ մշուշ է պատել,
Գուրգուրում է ինձ մի լույս-հանգրվան…
Մեկը իմ սիրտը փշրելով անցավ.
Օ՜, քաղցր արբանք։ —
Օրհնըված եք դուք, սեր, ցընորք ու ցավ,
Օրհնըված եք դուք, երկիր, երգ ու կյանք…

Այս բանաստեղծության մեջ հեղինակը հիշում է անցած սերը, որը նրան տանջում է, քանի որ չի կարող մոռանալ։ Այն միաժամանակ բերում է ցավ, բայց նաև լավ հիշողություններ։ Թեև սիրտը կոտրված է, նա նրան չի ատում, այլ շարունակում է սիրել։ Վերջում էլ օրհնում է սերը, ցավը և կյանքը, որովհետև մենակ դրա շնորհիվ է նա գոյատևում։

Գործնական քերականություն

Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը՝ Գևորգը,  կանգնեցնում է նրան և հարցնում.

– Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել:
– Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:
– Ի՞ն չ է եղել, – հետաքրքրվում է ընկերը:
– Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ: Տասնմեկ հազարը քիչ թիվ չէ։ 
Ընկերը ժպտում է և գրկում նրան, ասում է.
– Սիրելի ընկերս, մի հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու:

Գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առել են և լացուկոծ են անում: Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան, և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:

Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է.
– Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք:
– Ա՜խ, և ոչ մի հույս չկա:
– Մի’ տանջվիր, – ասում է հյուսնը, – ամեն ինչ զուր է:
Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել:
Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը քարանում են՝ սարսափով ու վշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:
Հյուսնը հառաչում է.

– Այժմ գնում եմ մեռնելու:
Եվ բացում է դուռը:
– Հյուսն, – ասում են հյուրերը, –բարեբախտաբար,  թագավորը մեռել է:
Նրա համար դագաղ սարքիր:

1. Ո՞ր միտքը չի հակասում տեքստի բովանադակությանը։ 

Ա․ Պետք է հույսը չկորցնել։ 

Անհրաժեշտ է լավ աշխատել, որ հաջողության հասնես։

Հյուսնը պետք է թագավորի համար դագաղ պատրաստեր։ 

Պետք է միշտ զվարճանալ։ 

2.  Դո՛ւրս գրի համադասական շաղկապ ունեցող նախադասությունը։

Ընկերը ժպտում է և գրկում նրան, ասում է։

3.  Դո՛ւրս գրիր  փոխանվանաբար գործածված թվական ունեցող նախադասությունը։

Տասնմեկ հազարը քիչ թիվ չէ։

Գործածվել է, որպես գոյական։

4. Դո՛ւրս գրիր վերաբերական ունեցող նախադասությունը։

Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր։

5. Դո՛ւրս գրիր բաղադրյալ ստորոգյալ ունեցող նախադասությունը։

– Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք:

6. Դո՛ւրս գրիր բացահայտիչ պարունակող նախադասությունը։

Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը՝ Գևորգը,  կանգնեցնում է նրան և հարցնում.

7. Տվյալ նախադասության մեջ ընդգծված բառն ի՞նչ պաշտոն է կատարում։ 

Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:

Հատկացուցիչ

8. Նախադասության անդամներից որի՞ շարահյուսական վերլուծության մեջ սխալ կա։ 

Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:

Մարդիկ- ենթակա

թակում են- ստորոգյալ

տան- հատկացուցիչ

կամացուկ- ձևի մակբայ — ձևի պարագա

9. Ե՞րբ բոլորը լռեցին։

Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը քարանում են՝ սարսափով ու վշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:

Երբ սկսվում է օրը։

10. Տեքստից դո’ւրս գրիր այն բառը, որում ի-ն հնչյունափոխվել է ը-ի

Խնջույք = խինջ

11. Տեքստից դո’ւրս գրիր կազմությամբ բարդ բառ։

Հուսահատվել

12. Տեքստից դո’ւրս գրիր գործիական հոլովով դրված մեկ գոյական։

Թագավորի հրամանով

13. Տեքստից դո’ւրս գրիր այն բառը,  որի հոգնակին անկանոն է, չի կազմվում եր կամ ներ վերջավորությամբ։

Կին

14. Դո’ւրս գրիր մեկ սոսկածանցավոր բառ։

Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը քարանում են՝ սարսափով ու վշտով համակված։

15. Գրի’ր ընդգծված բառի պաշտոնը։ 

Ընկերը ժպտում է և գրկում նրան, ասում է.

Ստորոգյալ

Կա մի թուլություն

Կա մի թուլություն,
Որ ինձնից վանել
Չեմ կարողանում,
Քո չարության դեմ
Բարություն չանել
Չեմ կարողանում:
Բայց դեռ չգրված
Երգիս տողի պես
Անգիր եմ արել…
Անգիր եմ արել,
Բայց արտասանել
Չեմ կարողանում:
Ես քեզ մոռանալ
Քեզնից հեռանալ
Չեմ կարողանում:
Ինձ քեզնից խլել,
Ինձնից վերանալ,
Չեմ կարողանում…

Այս բանաստեղծությունը նրա մասին է խոսում, որ կա մի մարդ ում չես կարող մոռանալ։ Նրա չարությանը չպատասխանել բարությամբ։ Չես կարողանում նրան քո մեջից հանել։ Շատ գեղեցիկ և ռիթմիկ ստեղծագործություն է։ 

Աղբյուր

Գործնական քերականություն

Լրացուցիչ/տնային աշխատանք
22-26. 09.2025
Բառագիտություն, բառակազմություն
1. Տրված բառերից ընտրիր արմատներ, ավելացրո՛ւ ական վերջածանցը և ստացի՛ր նոր բառեր։
Վայրկյան, տուն, ընտանիք, պատանի, ընկերություն, կողմնակից։

Վայրկյան-վայրկենական, տուն-տնական, ընտանիք-ընտանեկան, պատանի-պատանեկան, ընկեր-ընկերական, կողմնակից-կողմնական։


2. Տրված բառերից ընտրիր արմատներ ավելացրո՛ւ անք վերջածանցը և ստացի՛ր նոր բառեր։
Այլադավան, գուրգուրել, սիգապանծ, փրկագին, արհամարհել, երազել, փակուղի, պերճուհի, հերյուրել, անպաճույճ, պճնամոլ, առատահոս, տառապել։

Դավանանք, զուրգուրանք, պանծանք , փրկանք, արհամարհանք, երազանք, փականք, պերճանք, հերյուրանք, պաճույճանք, պճնանք, հոսանք, տառապանք։


3. Տրված բառերի առաջին արմատով կազմի՛ր նոր բառեր՝ որպես երկրորդ բաղադրիչ։
Առատաձեռն բերքառատ
Վիճակագրություն բանավեճ
Վազանց արագավազ
Հաշվենկատ անհաշիվ
Խուսանավել մարդախույս
Մահագույժ անմահ
4. Բառակապակցությունների իմաստն արտահայտի՛ր մեկ բառով։
Սիրտը փակելը նեղանալ
աստծո գառ անմեղ
ականջ տանել ձանրացնել
քամուն տալ վատնել
զարմանքը շարժել շատ ափշեցնել
արյունը պղտորել բարկանալ
թևաթափ լինել հուսահատվել
շարքից դուրս գալ չաշխատել
աշխարհով մեկ լինել ուրախանալ
աչքը լիանալ բավարարվել

կյանքի կոչել իրականացնել
առյուծ կտրել քաջանալ


5. Բառակապակցությունները դարձրո՛ւ բարդ բառեր։
Գեղեցիկ կազմվածք ունեցող գեղակազմ
Վրեժ առնող վրիժառու
Աչքի թարթելը ակնթարթ
Միտքը բերել մտաբերել
Սովից լլկված սովալուկ
Հոգնելուց տանջված հոգնատանջ


5. Կազմի՛ր նոր բառեր՝ տրվածների արմատներին ավելացնելով -գին վերջածանցը։
Թախանձանք,կարոտաբաղձ, լալ, հիվանդանոց, ցավակից, սիրտ։

Թախանձագին, կարոտագին, լալագին, հիվանդագին, ցավագին, սրտագին։


6. Գտի՛ր հոմանիշները և գրի՛ր կողք կողքի։
Լայնախոհ       հարմար
Դողէրոցք       սատար
Պատշաճ       շրջահայաց
Նեցուկ            այգաբաց
Կայսր               տենդ
Արշալույս        արքա

Լայնախոհ շրջահայաց, դողէրոցք տենդ, պատշաճ հարմար, նեցուկ սատար, կայսր արքա, արշալույս այգաբաց։
7. Կազմել վեց բարդ բառ սյունակներից ընտրելով մեկական արմատ։
Այբ դիտել
Շուք գիր
Ակն փեղկ
Անդորր գրգիռ
Երկու բեն
Ջիղ մուտք

Այբուբեն, շքամուտք, ակնդետ, անդորագիր, երկփեղկ, ջղագրգիռ։


8. Յուրաքանչյուր սյունակից ընտրելով մեկական նախածանց և արմատ՝ կազմել վեց նախածանցավոր բառ։

Չ պատկերասարահ
Արտ արևելագետ
Տ բեմահարթակ
Ան խնդրառություն
Գեր ուսումնատենչ
Թեր երկնահաս

Չհաս, արտապատկեր, տգետ, անհարթ, գերխնդիր, թերուս


9. Հետևյալ բառակապակցությունները դարձրե՛ք բարդ բառեր։
Կյանք սիրող կենսասեր
Կենսագրություն գրող կենսագիր
Հայերին հալածող հայահալած
Տանջանքից լլկված տանջալլուկ
Ջրում սուզված ջրասույզ
Տաղ ասող տաղասած
Մենակ Կատարող մենակատար
Հոգին զմայլեցնող հոգեզմայլ
Մանկան միտք ունեցողմանկամիտ
Հրեղեն աչքեր ունեցող հրաչյա
Երկինք սլացող երկնասլաց
Սիրով սնված սիրասուն
10. Տրված բառերի արմատներից մեկին ավելացրո՛ւ ույթ վերջածանցը և ստացիր նոր բառեր։
Մրցակցություն-մրցույթ, հակասություն-հակասույթ, անմշակ-մշակույթ, ծածկագրություն-ծածկույթ, շահադիտական-շահույթ, դատավարություն-դատույթ,
անվերջանալի-վերջույթ, արժետոմս-արժույթ, հասնել-հասույթ, երևալ-երևույթ, ցերեկային-ցերեկույթ, արտասովոր-արտույթ, տիրապետություն-տիրույթ, տարրալուծել-տիրույթ,
ավանդական-ավանդույթ, խելքահան-խելքօւյթ, անբնական-բնույթ, դրվածք-դրույթ, զորահավաք-հավաքույթ, անտառահատ-տառահույթ, բարդություն-բարդույթ, ձանձրալի-ձանձրույթ,
նորարար-նորույթ, եզրագիծ-եզրույթ, աշխատավարձ-վարձույթ։
11. Սյունակներից առանձնացնել և կողք կողքի գրել հոմանիշ բառերը։
Որոնել կարկամել
Պապանձվել նվիրել

Կշտամբել դիտել
Նայել խորհել
Ընծայել հանդիմանել
Մտածել փնտրել

Որոնել-փնտրել, նայել-դիտել, մտածել-խորհել, կշտամբել-հանդիմանել, պապանձվել-կարկամել, ընծայել-նվիրել։

Գործնական քերականություն

1. Ուղղի՛ր քերականական սխալները։

Գործն արվել է իմ կողմից։-Գործն արել եմ ես:

Ես կիսում եմ քո կարծիքը։-Ես համակարծիք եմ քեզ հետ:

Գործարքը նպաստեց, որպեսզի նա հարստանա։-գործարքընպատես, որ նա հարստանա:

Օգնեք նրան, որ կարողնա մոռանալ տեղի ունեցածը։-օգնեք նրան, որպեսզի կարողանա մոռանալ տեղի ունեցածը:

2. Փակագծերում տրված բառերը տեղադրել նախադասության մեջ՝ համապատասխանեցնելով։

Իմ հիվանդ նյարդերը տակավին կարիք ունեին հանգստանալու, սակայն արձակուրդս արդեն վերջանալու վրա էր։

Վերջանալ, հանգիստ, ես, նյարդ

Կյանքի այդ դաժան խաղի մեջ մենք ոչինչ չունենք կորցնելու․ և ոչ էլ որևէ բան գտնելու հույս կար։

Խաղ, կյանք, գտնել, ունենալ

Երեք օր էր, ինչ մարդիկ, վախենալով գազազած ամբոխից, փակված էին իրենց տներում․ դեպքը կատարվեց, երբ կեսօրին մոտ էր։

Իրենք, կեսօր, գազանանալ, ինչ

  Լուսամուտից քիչ ձախ՝ անկյունադարձում,  ներս ընկած նրբանցքն էր, որի խորքում  առաջնորդի  հրամանով երկաթյա նիգերով ամրացված էր դարպասը։

Անկյունադարձ, նիգեր, քիչ, որը 

Գործնական քերականություն

  1. Վերականգնե՛ք տրված բառերի անհնչյունափոխ արմատները՝ նշելով հնչյունափոխությունը։

Կիսամյակ, վիրաբույժ, իշայծյամ, իջվածք, դիմադրություն, զինագործ, ապավինել, վիճաբանություն, գիտակ, հանդիսական, գիսակ, վիպասան, դիտարժան, վիմագիր, գիրուկ, քինոտ, սիգաճեմ։

կիս-կես ե<ի, վիր-վերք ե<ի, իշ-էշ է<ի, իջ-էջ ե<ի, դիմ-դեմ ե<ի, զին-զենք ի<ե, ապավ-ապահով, վիճ-վեճ ե<ի, գիտ-գիտություն, հանդիս-հանդես ե<ի, գիս-գես ե<ի, վիպ-վեպ ե<ի, դիտ-դիտել, գիր-գեր ե<ի, քին-քեն ե<ի, սիգ-սեգ ե<ի:

  1.       Վերականգնե՛ք տրված բառերի անհնչյունափոխ արմատները՝ նշելով հնչյունափոխությունը։

Ննջել, սրտակից, վշտակցել, մարմնական, փղիկ, լճափ, մրգասեր, նարնջագույն, ալյակ, մտավոր, գժություն, տարեվերջ, պատանյակ։

ննջ-նինջ, սրտ-սիրտ, վշտ-վիշտ, մարմն-մարմին, փղ-փիղ, լճ-լիճ, մրգ-միրգ, նարնջ-նարինջ, մտ-միտք, գժ-գիժ, տարե-տարի, պատան-պատանի

  1.       Նշե՛ք, թե ինչ հնչյունափոխություն է կատարված հետևյալ բառերում։

Ծաղկաբույծ , հոգեբանություն, կենդանակերպ, ոսկեվաճառ, սնահավատ, խնդրագիրք, ուղեվճար, ապակեգործ, հայրենասեր, թվական։

Այստեղ նույնպես ‘ի’ տառը սեղվել է։

  1.       Հետևյալ բառերով մեկական բառ կազմե՛ք այնպես, որ ու ձայնավորը հնչյունափոխվի։

Բուրդ, ումպ, հուր, շուրջ, լեզու, շուն, պտուղ, ունչ, ունդ, կկու։

Բրդյա, ըմպելիք, հրաբուխ, շրջապատ, լեզվաբան, շնաձուկ, պտղաբերություն, ընչանցք, ընդեղեն, կկվաբուն։

  1.       Նշե՛ք, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել հետևյալ բառերում։

Ընչացք, անասնապահ, ամրանալ, թթվահամ, ձկներ, ստահոդ, կատվախաղ, մածնանման, նռնածաղիկ, աղվամազ։

Ունչ, անասուն, ամուր, թթու, ձուկ, սուտ, կատու, մածուն, նուռ, աղու

‘Ու’ տառը սեղվել է։

  1.       Հետևյալ արմատներով նոր բառ կազմե՛ք այնպես, որ ույ երկհնչյունը հնչյունափոխվի։

Լույս, փույթ, սույզ, թույն, կապույտ, ձույլ։

Լուսաշող, փութկոտ, սուզանավ, թունավոր, կապտականաչ, ձուլվածք։

  1.       Վերականգնե՛ք հնչյունափոխված հիմքի անհնչյունափոխ ձևերը։

Սառցարան, մատուցող, ընկուզենի, դաշունիկ, արնանման, ձնաբուք։

Սառույց, մատույցել, ընկույզ, դաշույն, արյուն, ձյուն

  1.       Կազմե՛ք մեկական այնպիսի բառ, որոնցում տրված բառերը և արմատները չենթարկվեն հնչյունափոխության։

Բույր, գույն, հույս, շեն, զուրկ, զնին, մուտ։

Անուշաբույր, գույնզգույն, անհույս, շենք, արևազուրկ, զնել, լուսամուտ

  1.       Վերականգնե՛ք հնչյունափոխված հիմքերի անհնչյունափոխ սկզբնաձևերը՝ նշելով տեղի ունեցած հնչյունափոխությունը։

Թրատել, հոգյակ, ճչակ, կլանել, ձնհալ, գժվել, քրքջալ, հոգեբույժ։

Թր-թուր, հոգ-հոգի, ճչ-ճիչ, կլ-կուլ, ձն-ձյուն, գժվել-գիժ, քրքջ-քրքինջ, հոգե-հոգի

  1.   Կազմե՛ք երկուական այնպիսի բառ, որոնցում տրված բառերը և արմատները մի դեպքում չենթարկվեն, մյուսում ենթարկվեն հնչյունափոխության։

Բույս-անբույս, բուսակեր

Ձյուն-ձյունածածկ, ձնհալ

Բույր-բույրավետ, բուրել

Գունդ-գունդաձև, գնդակ

Ձիգ-ձիգապարան, ձգել

Նուրբ-ամենանուրբ, նրբացնել

Աստղ-կիսաստղ, աստղիկ

Փշուր-փշուրապես, փշրել

Հրաշալի վհուկը

Այս պահին ընթերցում եմ «Հրաշալի վհուկ» գիրքը։ Այն աղջկա և տղայի մասին է, որոնք հետագայում հնարավոր է իրար հետ լինեն, բայց դեռևս միայն ենթադրում եմ, քանի որ նոր եմ սկսել։ Աղջիկը ուսանողուհի է, իսկ տղան երիտասարդ դասախոս։ Ըստ մեկնաբանությունների նա շատ հետաքրքիր և տպավորիչ գիրք է։ Օգտագործվում է ժամանակակից բառեր, որը ինձ ավելի է գրավում։  Աննա Ջեյն հեղինակին շատ եմ սիրում, նրա գրելաձևը և ոճը բավականին հետաքրքիր է իմ նման սիրավեպ ժանրը սիրող դեռահասների համար։

Աշխատանք դասարանում 

1. Նշի՛ր դերբայական դարձվածները և կետադրիր նախադասությունները։ 

Հևիհև հետևելով Լիլիթին` Ադամը հասավ ոսկեվառ լճակին։ 

Լսելով Ներսես Մեծի մահը` իշխանը մտածում էր, թե կհեշտանա իր գործը, քանի որ այլևս չկար իր քաղաքական հակառակորդը։ 

Լուսաշող աչքերը խոնարհած կանգնել էր` Լիլիթը նրա առաջ։

Պահապանները երկար նիզակները ճոճելով` անցուդարձ էին անում ավերակ բերդերի շուրջբոլորը։ 

2. Նախադասության հատվածները դասավորի՛ր քերականական և տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։ 

Անկյուններում դրված էին նիզակներ, տեգեր կապարճներ լի նետերով թեթև վահան՝ ուղտի թափանցիկ կաշուց պատրաստված և ոսկեհուռ երազներով ամրացված դաշույններ՝ կոթերին պայծառ գոհարներ  բոլորն էլ  գեղեցիկ քանդակներով զարդարված:




3. Նախադասություններում ուղղի՛ր բառագործածության սխալները։ 

Լույս տեսավ այդ գրքի երրորդ հրատարակչությունը։ 

Չարենցի բանաստեղծությունների ժողովածուն երրորդ անգամ էին հրպարակում։ 

Նրա հետևորդները շարունակեցին սկսված գործը։

Հայրս ութանասուն տարեկան էր դառնում։ 

Աշխատանք դասարանում

1. Առանձնացրո՛ւ ածականները։ 

Ոսկե, հիմա, ալյուրոտ, սարսափ, երազ, դողացող, ծեր, երգիչ, լուսաբաց, այսպիսի , ձմեռային, քարքարոտ, հայացք, մաքուր, դեղին։ 

2. Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական ճիշտ շարունակությունը։ 

Բոլոր չորս շենքերը միանգամից բոցավառվեցին, 

Ա․ ինչպես կրակը կարող էր հանգցնել, 

Բ․ որովհետև այդպես հնարավոր էր, 

Գ․ ինչպես Միտչելը նախազգուշացրել էր։

3. Տրված հատվածից առանձնացրո՛ւ համեմատությունները։

Նրա աչքերը կապույտ էին, ինչպես Սևանա լիճը, թեև վաղուց չէր նայել այդ աչքերին։ 

Լուսնի պես գեղեցիկ նրա դեմքը երևում էր քողի տակից։ 

Նրա հայացքը մռայլ էր ամպամած երկնքի նման։ 

«Կգամ»

Եթե մինչև անգամ
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Ուր էլ լինեմ, կգամ:
Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ,
Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի,
Վերջին հույսդ քամին առած-տարած լինի,
Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ
Մենության մեջ լացող երգիդ վրա:

Եթե մինչև անգամ
Քո հավատի հանդեպ դու մեղք արած լինես
Եվ համարած լինես, որ աշխարհում չկամ,
Եթե մինչև անգամ հողս մաղած լինես,
Եթե մինչև անգամ մտքով թաղած լինես,
Եթե մինչև անգամ ինձ վտարած լինես,
Վերհուշերիդ վերջին խոնավ քարանձավից,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Եվ կճչաս հանկարծ տարօրինակ ցավից…
Կգամ, գլուխ-գլխի ու ձեռք-ձեռքի կտանք,
Լաց կլինենք մեռած մեղքիդ վրա:

Եթե մինչև անգամ հազար սարի ետև
Հազար կապով կապված, խաչով խաչված լինեմ,
Տքնած-տանջված լինեմ, միևնույն է, կգամ,
Ինչ էլ լինի, կգամ, չկանչես էլ, կգամ,
Եվ կբերեմ ես քեզ ուրախություն մի մեծ
Անակնկալ դարձիս իրողությամբ—
Քո տան ու քո հոգու տարողությամբ,
Երազներիդ, կյանքիդ տևողությամբ:
Կգամ և կդառնամ գտած բախտի ժպիտ
Եվ հավատի ժպիտ` տառապանքից մաշված,
Արտասուքից խաշված դեմքիդ վրա:

Եթե մինչև անգամ մեջքս ծալված լինի,
Եթե մինչև անգամ ոտքս վառված լինի,
Եվ ճակատիս հազար հողմի հարված լինի,
Միևնույն է, կգամ, ուր էլ լինեմ, կգամ:
Գետնի տակից կգամ,
Մի հեռավոր, անհայտ մոլորակից կգամ,
Կգամ ու թափ կտամ
Հարդագողի փոշին շեմքիդ վրա:

Վերլուծում

Բանաստեղծությունը խոսում է չափազանց ուժեղ սիրո մասին, որը չունի սահմաններ։ Ասվում է, որ ինչքան էլ մարդը ելք չունեցող իրավիճակում լինի, նա միևնույն է իր խոստումը պահելով կվերադառնա իր սիրեցյալի մոտ։ Անկախ ամեն ինչից, եթե սերը իրական է ուրեմն այն երբեք չի մահանում։  Այն վերադառնում է` թեկուզ հողից կամ մոռացումից հետո։ Չեմ կարող առանձնացնել ինչ-որ մի հատված, ամեն մի տողը/տունը շատ տպավորիչ էին։ Կարծես ուզում եմ անընդհատ ևս մեկ անգամ կարդալ։ Բավականին խորը և հետաքրքիր բանաստեղծություն էր։

Աղբյուր

Հեղինակ` Համո Սահյան

Լրացուցիչ աշխատանք

1.   Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ գրելով է կամ ե։

Ծովեզր, լայնէկրան, պնդերես, որևիցե, Երևանջեկ, հրեշ, տիեզերք, մեջք, եգիպտացորեն, ինչևէ, ողբերգակ, ինչևիցե, ամենաէժան, խուռներամ, երբևէ, աշտէ, եկեղեցի, եղերերգ, չէի, ցնծերգ։

2.       Լրացնել բաց թողնված տառերը՝ է կամ ե։

Միջօրե էր, աներևակայելի շոգ։ Վարդգեսը, որ երկար տարիներ չէր եղել հայրենի գյուղում, նորեկի անհագուրդ հետաքրքրությամբ զբոսնում էր հարազատ վայրերում։ Վերելքներով ու վայրէջքներով  ելևէջող ճանապարհը ծանոթ էր նրան։ Ահա երեներանգ դաշտերը, ուր արածում են գոմեշների նախիրները, Սևանհէկը, որ առատ էլեկտրաէներգիա է մտակարարում շրջակա գյուղերին։

3.       Լրացնել բաց թողնված տառերը՝ գրելով օ կամ ո։

Առօրյա, թռչնաորս, ողորկ, անօրգանական, բարօրություն, անդորր, անօրինակ, անորսալի, անօգուտ, որբանոց, այսօր, պարզ-որոշ, օրեցօր, Ամանոր, այլօրինակ, անօրինություն, օթևան, զօր ու գիշեր, հիմնովին, սնոտի, պնդօղակ, եղբորորդի։

4.       Լրացնել բաց թողնված տառերը՝ օ կամ ո։

Օդանավը թռչում էր հնօրյա երկիր՝ Հայաստանի վրայով։ Միօրինակ հռնդյունից ձանձրացած՝ դիտում ենք բացօթյա թանգարան համարվող յուրօրինակ լեռնաշխարհը։

Վաղորդյան արեգակի վոառագայթները հոծ ամպերի միջով լուսավորել են դեղնազօծ արտերը, արծաթազօծ սառնորակ գետակները։ Փչում է մեղմօրոր քամի, և մեղմօրեն օրորվում են ցորենի հուռթի ցանքատարածությունները։

5.   Ըստ անհրաժեշտության գրեք ը։

Հյուրընկալ, դյուրընկալ, անակնկալ, առնչվել, երկնչել, պարընկեր, խոչընդոտ, ակնթարթ, դասընթաց, մթնկա, անընթեռնելի, խոյընթաց, չըմբռնել, զուգընկեր, նախընտրել, սրընթաց, խաղընկեր, ձեռնտու,ըմպելիք, առընթեր, ակնդետ, դյունթեռնելի, այլընտրանք, ճեպընթաց։

6.       Ըստ անհրաժեշտության գրի՛ր ը։

Դասընկերներով անակնկալ մի որոշում կայացրինք՝ արշավ կազմակերպել դեպի Մայմեխի կատարը և ամրացնել հայոց եռագույնը։ Ակնթարթորեն ընդունված որոշումը բոլորիս ոգևորեց։

Վերընթաց ճանապարհն անցնում էր որոտընդոստ գետակին զուգընթաց։ Ծառերը մթնկա անտառում թվում էին գիրկընդխառն կերպարանքներ և անըմբռնելի երկյուղով լցնում մեր սրտերը։ Վերելքը դժվարին էր, բայց ինքնըստինքյան հասկանալի է, որոշեցինք հաղթահարել խոչընդոտները և չընկրկել։

7.       Լրացնել բաց թողնված  տառերը՝ ի, ե կամ յ։

Մատյան, քվեարկել, հեքիաթ, ատյան, լռելյայն, միլիոն, միմիայն, կղզիակ, միմյանց, ակադեմիա, հրեա, կրյա, պատյան, օվկիանոս, մարմարեոն, քամելեոն, շղթայաձև, բարյացակամ։

8.       Լրացրո՛ւ բաց թողնված տառերը տեղանուններում՝

Ասիա, Ադրիատիկ ծով, Անգլիա, Բյուզանդիա, Բյուզանդիոն, Բուլղարիա, Զապարոժյե, Մեծ Բրիտանիա, Մոնղոլիա, Շոտլանդիա, Վիետնամ, Սոֆիա, Վիեննա, Վիկտորյա։

9.   Ըստ անհրաժեշտության գրել յ։

Վերարկուի, միջօրե, վայրկյան, կարկաչուն, ճյուղ, թեյի, շուղ, Կարինեի, Կարոյի, մրջյուն, տույժ, Միքայել, լռելյայն, ջղային, շրջագայել, Նայրի, վաշխառուի, ժողովածույում, զգույշ, եղբոր, վայելուչ։

10.   Հետևյալ բառերից յ-ի սղմամբ կամ երկհնչյունի հնչյունափոխմամբ կազմել նոր բառեր։

Ցույց, զրույց, եղբայր, երևույթ, մշակույթ, աշխույժ, համբույր, գույն, մատյան, վայրկյան, սառույց, զեկույց, պատանյակ, շահույթ, ընկույզ, բույր, թույն, կույտ։

Ցուցահանդես, զրուցակից, եղբորորդի, մշակութային, աշխուժություն, համբուրել, գունավոր, զեկուցել, մատենադարան, վայկյանական, պատանեկան, շահութաբեր, ընկուզենի, բուրավետ, թունավոր, կուտակած։

Աշխատանք դասարանում

 1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ գծերի փոխարեն գրելով  է կամ ե։

Դողէրոցք, էջանշան, պատնեշ, գոմեշ, վայրէջք, Էջմիածին, վերելք, առերևույթ, ելևևեջ, երակ, առէջ, բազկերակ, էական, ելակ, ամենաէական, ամենաերկար, էլեկտրաէներգիա, ելարան, ստորերկրյա, վերելակ, հնէաբան, առերես, աներևակայելի, մանրէաբան, էակ, Սևանհէկ, Վարդգես, բազմերանգ, մանրէ։ 

2. Ըստ անհրաժեշտության գրի՛ր մեծատառով։ 

Օնորե դը Բալզակ, Նեղոսի հովիտ, Խաղաղ օվկիանոս, Արտաշես Առաջին, Խոսրով Կոտակ, Թադեոս առաքյալ, Ոսկան Երևանցի, Ռուսաստանի Դաշնություն։ 

3. Բառերը բաժանի՛ր վանկերի՝ նշելով բաց և փակ վանկերը։ 

Այգի, դեռատի, արագահոս, երազ։

Այ-գի(փակ-բաց), դե-ռա-տի(բաց, բաց, բաց), ա-րա-գա-հոս(բաց, բաց, բաց, փակ), ե-րազ(բաց, փակ)

(Այն վանկը, որ միայն ձայնավոր հնչյունից է կազմված, կամ որ ավարտվում է ձայնավոր հնչյունով, կոչվում է բաց: Օրինակ՝ ապակիառուակամա:

Այն վանկը, որ վերջանում է բաղաձայն հնչյունով, կոչվում է փակ: Օրինակ՝ կարպետպատշարթախծոտ և այլն: )

4. Գտի՛ր հականիշ զույգերը։

Ա․ Բերկրալից, փութկոտ, կանուխ, բիրտ, դանդաղկոտ, ուշ, քնքուշ, թախծոտ, երկչոտ, թեժ, մարմանդ, համարձակ։

Բերկրալից — թախծոթ, փութկոտ-դանդաղկոտ, կանուխ-ուշ, բիրտ-քնքուշ, երկչոտ-համարձակ, թեժ-մարմանդ։

Բ․ Պատվարժան, կողմ, տհաճ, ժուժկալ, անարգ, թավ, թեթևասահ, դուրեկան, անզուսպ, դեմ, ծանրաքայլ, նոսր։ 

Պատվարժան-անարգ, կողմ-դեմ, տհաճ-դուրեկան, ժուժկալ-անզուսպ, թավ-նոսր, թեթևասահ-ծանրաքայլ։

Աշխատանք դասարանում

1. Ո՞ր բառի մեջ չկա -ոտ վերջածանցը։ 

Ծծմբոտ, ժանգոտ, խանդոտ, ծխախոտ, եռանդոտ, կարճաոտ, հիվանդոտ, բրդոտ, կորիզոտ, կաթոտ, մշկահոտ, նավթոտ, կարճառոտ, սրտամոտ, ածխոտ, համառոտ, կասկածոտ, թախծոտ, արոտ, կրակոտ։ 

2. Գրի՛ր դարձվածքների բացատրությունները՝

Լեզուն կապվել-չկարողանալ խոսել

թևաթափ լինել-հուսահատվել

ուղտի ականջում քնած-անտեղյակ

պատի ծեփ դառնալ-գունատվել

կրակի վրա յուղ լցնել-վիճակը բարդացնել

բուրդը քամուն տալ-սաստիկ ծեծել

մտքի թելը կտրվել-շեղվել

3. Յուրաքանչյուր դարձվածքի համար ընտրի՛ր դրա հոմանիշ բառը և գրի՛ր կողքին։ 

Ականջ դնել, գլուխ տանել, բուռը հավաքել, կրիայի քայլերով, անարգանքի սյունին գամել,  սիրտ անել, անուշ անել, աշխարհ գալ, աչք դնել, արձան կտրել։ 

Լսել, դանդաղ, հավանել, համարձակվել, խայտառակել, ծնվել, քարանալ, ենթարկվել, ձանձրացնել, ճաշակել։

Ականջ դնել-լսել, գլուխ տանել-ձանրցրագնել, — բուռը հավաքել-երթանկվել, կրիայի քայլերով-դանդաղ, անարգանքի սյունին գամել-խայտառակել, սիրտ անել-համարձակվել, անուշ անել-ճաշակել, աշխարհ գալ-ծնվել, արձան կտրել-հավանել։

Առավոտյան դու կարող ես հանդիպել նրան։ 

Այստեղ բոլորը գիտե՞ն իրենց անելիքը։

Ո՞վ է այդ զինվորը։

Ի՞նչ գիտես նրա մասին։ 

Վերցրու այնքան, որքան կարող ես։ հարաբերական

Եկավ նա, ում չէինք սպասում։ 

Ամբողջ օրը քեզ էի սպասում։ անձնական

Ամեն մեկդ ձեր անելիքն իմացեք։ անձնական

Մի քանիսը արձագանքեցին նրա հրավերին։ Անորոշ

Ոչ ոք ինձ չսպասեց։ ժխտական, անձնական

Ուսումնական ամառ

Ես ընթերցել եմ «Քո սիրտը լինելու է կոտրված» և «քո սրտի մասնիկներով»։ Գիրքը ուներ բավականին շատ իմաստն էր, բայց կարանձնացնեմ ամենակարևոր թեմաները։ Շատ էր նշվում բուլինգի թեման, դպրոցական խնդիրների և այլն։ Միաժամանակ գրքի ժանրը սիրային է։ Շատ հետաքրքիր էր նրանով, որ ամեն մի էջում լինում էր այնպիսի բան ինչը չէիր սպասում։ Ամենասիրած հերոսն էր Դիլառան, ինքը 1գլխավոր հերոսի ընկերուհին էր, որը պաշտպանեց բուլինգից նրան, այդ պահը շատ լավն էր։ Այս գիրքը ինձ տվեց բազմազան էմոցիաներ, կարդալիս և` լացեցի և` ծիծաղեցի և` ջղայնացա։ Խորհուրդ դմ տալիս այն կարդալ, որովհետև շատ էր գրված այն թեմաների շուրջ, որը պետք կգա համ դեռահասներին համ ապագայում։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы