Աշխատանքային ռեսուրսներ

1.Բացատրել <<աշխատանքային ռեսուրսներ>> և <<տնտեսապես ակտիվ բնակչություն>> հասկացությունը:

Աշխատանքային ռեսուրսներ՝ մարդիկ, որոնք կարող են աշխատել (տարիքով և առողջությամբ հարմար են աշխատանքի համար)։

Տնտեսապես ակտիվ բնակչություն՝ մարդիկ, որոնք աշխատում են կամ աշխատանք են փնտրում։

2.Նշե’լ ՀՀ աշխատանքային ռեսուրսների քանակական և որակական բնութագիրը:

Քանակական՝ աշխատունակ մարդկանց թիվը նվազում է ծնելիության ցածր լինելու և արտագաղթի պատճառով։

Որակական՝ շատերը կրթված են, բայց կան մասնագետների պակաս և աշխատանքից դուրս եկող մարդիկ։

3.Ի՞նչ փոփոխություն է կրել ՀՀ բնակչության զբաղվածության կառուցվածքը:

Գյուղատնտեսությունում աշխատողները քիչ են դարձել։
Ծառայությունների ոլորտում աշխատողները շատացել են։
Արդյունաբերությունում մեծ փոփոխություն չկա։

Աշխատանքային ռեսուրսներ

1.Բացատրել <<աշխատանքային ռեսուրսներ>> և <<տնտեսապես ակտիվ բնակչություն>> հասկացությունը:

Աշխատանքային ռեսուրսներ — երկրի այն բնակչությունն է, որը կարող է աշխատել՝ իր տարիքի, առողջական վիճակի և ունակությունների շնորհիվ։

Այս խմբի մեջ մտնում են․աշխատունակ տարիքի մարդիկ, աշխատող կենսաթոշակառուներ, աշխատող դեռահասներ։Տնտեսապես ակտիվ բնակչություն — այն մարդկանց ամբողջությունն է, որոնք աշխատում են կամ ակտիվորեն աշխատանք են փնտրում։Այսինքն՝ տնտեսապես ակտիվ բնակչության մեջ մտնում են․զբաղվածներ (աշխատողներ), գործազուրկներ, որոնք ցանկանում են աշխատել և փնտրում են աշխատանք։

2.Նշե’լ ՀՀ աշխատանքային ռեսուրսների քանակական և որակական բնութագիրը:

Հայաստանի Հանրապետություն աշխատանքային ռեսուրսները բնութագրվում են քանակական և որակական հատկանիշներով։ Քանակական առումով աշխատունակ բնակչության ընդհանուր թիվը համեմատաբար փոքր է, և վերջին տարիներին նկատվում է բնակչության նվազում ու ծերացում։ Բացի այդ, արտագաղթի հետևանքով աշխատուժի մի մասը հեռացել է երկրից, ինչը ևս ազդում է աշխատանքային ռեսուրսների քանակի վրա։ Որակական առումով Հայաստանի աշխատանքային ռեսուրսներն ունեն համեմատաբար բարձր կրթական մակարդակ․ բնակչության մեծ մասը ունի բարձրագույն կամ մասնագիտական կրթություն։ Սակայն հաճախ նկատվում է մասնագիտական անհամապատասխանություն աշխատաշուկայի պահանջների և մասնագետների միջև, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների ոլորտում դեռ զգացվում է որակյալ մասնագետների պակաս։

3.Ի՞նչ փոփոխություն է կրել ՀՀ բնակչության զբաղվածության կառուցվածքը:

ՀՀ-ում զբաղվածության կառուցվածքը ժամանակի ընթացքում փոխվել է․Գյուղատնտեսության մեջ զբաղվածների բաժինը նվազել է։ Արդյունաբերության ոլորտում զբաղվածությունը նույնպես նվազել է որոշ ժամանակահատվածներում։ Ավելացել է ծառայությունների ոլորտում աշխատողների թիվը (առևտուր, տրանսպորտ, ՏՏ, սպասարկում)։ Քաղաքներում զբաղվածությունն աճել է, գյուղերում՝ նվազել։Այսպիսով, ՀՀ-ում տնտեսությունը աստիճանաբար անցում է կատարում ծառայությունների վրա հիմնված կառուցվածքի։

Բնակչական կազմ

1.Ի՞նչ ցուցանիշներով է բնութագրվում բնակչության կազմը։

Սեռային կազմով, ազգային կազմով, տարիքային կազմով, կրոնական և այլն:

2.Որո՞նք են ՀՀ_ում բնակվող ազգային փոքրամասնությունները, ի՞նչ իրավունքներից են օգտվում։

Եզդիները, ոքրդերը, ռուսները, վրացիները, ասորիները, ուկրաինացիները և այլն: Նրանք ունեն նույն իրավունքները ինչ մենք:

3.Ինչպիսի՞ն է ՀՀ բնակչության սեռային կազմը, ինչպե՞ս է այն փոփոխվում ըստ տարիքի։

Երիտադասրդ տարիքում տղամարդիք գերակշռում են բայց 24 տարեկանից հետո գերակշռում են կանայք:

4.Ինչպիսի՞ն է ՀՀ ուրբանիզացման մակարդակը։

Կոնկերտ հիմա այն միջին է, բնակչության մեծ մասը բնակվում է քաղաքներում, բայց զգալի մասը շարունակում է ապրել գյուղերում:

Սևանա լիճը

1.Ի՞նչ ծագում ունեն ՀՀ տարածքի լճերը։Ինչո՞վ է դա պայմանավորված:

Հայաստանի լճերը հիմնականում ունեն տեկտոնական, հրաբխային և սառցադաշտային ծագում։Դա պայմանավորված է երկրի բարդ ռելիեֆով, լեռնային կլիմայով, հրաբխային գործունեությամբ և տեկտոնական շարժումներով։

2.Նշել Սևանա լճի ֆիզիկաաշխարհագրական բնութագիրը։

Հայաստանի ամենամեծ լիճը Սևանն է։ Ջուրը քաղցրահամ է, սնվում է 28 գետերից և ինքն իրենից սկիզբ է առնում Հրազդան գետը։ Լճի առավելագույն խորությունը 98,9 մ, մակերեսը 1416 կմ², իսկ ծովի մակերևույթից բարձրությունը 1916 մ է։

3.Նշել Սևանա լճի տնտեսաաշխարհագրական դիրքը։ Ի՞նչ խնդիրներ է այն լուծում։

Սևանա լիճը գտնվում է Հայաստանի կենտրոնական մասում և ունի մեծ տնտեսաաշխարհագրական նշանակություն։ Այն պահպանում է ջրային պաշարներ, օգտագործվում է էներգետիկայի (Հրազդանի հէկ), ձկնորսության և առողջարանային կենտրոնների համար, ինչպես նաև նպաստում է զբոսաշրջության զարգացմանը և էկոհամակարգի պահպանմանը։

4.Նշել լճեր, որոնք ունեն հրաբխային և սառցադաշտային ծագում։

Հրաբխային ծագում ունեն Աժդահակ և Արմաղանի լճերը, իսկ սառցադաշտային ծագում՝ Պարզ, Քարի և Սև լճերը:

Ջրագրություն

1.Գնահատել ՀՀ ջրային հաշվեկշիռը։

Տարեկան Հայաստանի տարածքում մուտք գործող և հեռացող ջրերի ընդհանուր քանակը մոտ 18.5 մլրդ մ³ է։ Այդ ջրի գրեթե կեսը գոլորշիանում է, իսկ մնացածը վերականգնվող ջրային պաշարն է, որը ձևավորվում է գետերի, գետակների հոսքերից և լճերում կուտակվող ջրերից։

2.Որո՞նք են ՀՀ գետերի հիմնական հաշվեկշիռը։

ՀՀ գետերի հաշվեկշիռը ձևավորվում է տեղումներից, ձնհալքից և ստորգետնյա ջրերից, իսկ կորուստը՝ գոլորշիացմամբ ու արտահոսքով։

3 Ի՞նչ տարբերություն կան Կուր և Արաքսի համակարգերին պատկանող գետերի սնման պայմանների ու դրանց հոսքի ռեժիմների միջև։

Կուրի գետերի հոսքը հիմնականում սնվում է տեղումներով և ստորերկրյա ջրերով ու ավելի կայուն է, իսկ Արաքսի գետերը՝ ձնհալքով և սեզոնային տեղումներով, ուստի նրանց հոսքը ավելի տատանվող է։

Երկրաբանական կառուցվածքը Օգտակար հանածոները

Պատասխանել հարցերին

1.Ի՞նչ գործոնների ազդեցությամբ է ձևավորվել մեր հանրապետության ներկայիս մակերևույթը։

Ամենասկզբում այն եղել է ծովի հատակ որից հետո ծովի հատակը բարձրացել է վերածվել ցամաքի, որից հետո նորից ծածկվել է ծովով ապա դարձել ցամաք: Այդ գործողությունները ուղեկցվել են հրաբխով: Նաև այդ գործողությունների ընթացքում երկրակեղևի վրա առաջացել են լեռնային համակարգեր:

2. Ինչո՞վ է բացատրվում մեր տարածքի օգտակար հանածոների բազմազանությունը։

Երկրաբանական պայմանները և ռելիեֆը շատ բազմազան են, այդ պատճառով մենք ունենք տարբեր օգտակար հանածոներ:

3.Նշել մետաղային և ոչ մետաղային օգտակար հանքատեսակների օրինակներ։

Մետաղներից շատ են գունավոր մետաղները՝պղինձ,կապար, ալյումին, ցինկ և այլն: Ոչ մետաղներից շատ են տուֆը,բազալտը, մարմարը, տարբեր կավերը և այլն:

4.Նշել օգտակար հանածոների նշանավոր հանքավայրեր։

Պղնձի խոշոր հանքավայրերն են Ալավերդին և Կապանը, հայտնի են Ագարակի և Քաջարանի հանքավայրերը:  Երկաթի աղբյուր են Աբովյանի, Հրազդանի և Սվարանցի հանքերը: Տուֆինը Արագածի լանջերը, Շիրակը, Մերձերևանյան շրջանները:

ՀՀ աշխարհագրական դիրքը: Վարչատարածքային կառուցվածքը և տարածքային կառուցվածքը

1.ՀՀ_ը տարածքի մեծությամբ և բնակչության թվով ինչպիսի՞ դիրք է գրավում աշխարհի պետությունների շարքում ։ Մոտ 130-րդ դիրքում է:

2.Թվարկե’լ և գնահատե’լ ՀՀ ՏԱԴ_ի և ՔԱԴ’ մեզ համր նպաստավոր կամ ոչ նպաստավոր հատկանիշները:

ՔԱԴ-ի առումով, մեր բախտը այդքան էլ չի բերել, քանիի որ չունենք շատ սահմանակից երկրներ, երկրների հետ կա պայքար, նաև չունենք ծով: Բայց կան նաև նպաստավոր հատկանիշներ, որանցից մեկն է՝ այն, որ հայաստանը գտնվում է միջազգային տրանսպորտային ուղիների խաչմերուկում: ՏԱԴ-մեզ համար նույնպես այդքան էլ նպաստավոր չէ, որովհետև մենք գտնվում ենք ոչ զարգացած երկրների շրժանում, չունենք ծով և այլ:

3 Ի՞նչ հանգամանքների դեպքում ՀՀ ՏԱԴ-ի ոչ նպաստավոր հատկանիշները կարող են դառնալ նպաստավոր։

Օրինակ՝ եթե պայքարները դադարեցվեն կարող են առաջանալ առևտրական կապեր:

Հայկական լեռնաշխարհի ռելիեֆը

  1. Լեռնակազմական ո՞ր գործընթացներն են ձևավորել հայկական լեռնաշխարհի մակերևույթը։
    Լեռնակազմական շարժումները, երկրաշաժերը և հրաբուխները:
  2. Թվարկե’լ Հայկական լեռնաշխարհի եզրային լեռնային համակարգը։
    Արևելապոնտական լեռներ,Փոքր Կովկաս, Հայկական (Կարադաղի) լեռներ,Զագրոս, Սավալան հրաբուխ,Արևելյան Տավրոս։
  3. Ի՞նչ մասերից է կազմված հայկական հրաբխային բարձրավանդակը։
    Արագած,Մասիս,Գեղամա, Սիփան, Նեմրութ:
  4. Նշե’ք օգտակար հանածոների նշանավոր հանքավայրեր։
    Դաշքեսան, Աղձնիք, Արկնի, Բաբերդ, Լճաշեն
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы