Աշխատանք դասարանում
1. Գտի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ինչ ընդհանրության հիման վրա է կազմված:
ա)Քննադատ, արտատեր, եռագույն, ղեկավար, ծովակալ, մանրախնդիր, աստղաշող, թուլակամ, երկփեղկ:
բ) Ջրաղացքար, դյուցազնակերպ, կիսաշրջանագիծ, կիսաշրջազգեստ, հեռագրատուն, հեռագրավար:
Շարքերի մեջի բառերը բարդ բառեր են։ Ա շարքի բառերը ունեն երկու արմատ, իսկ Բ շարքի բառերը երեք։
2. .Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր օրինաչափությանր չենթարկվող բառը:
ա) Փառապանծ, հենակմախք, հեռախոս, ռազմակոչ, կիսաշրջանաձև:
«կիսաշրջանաձև» բառը ունի երեք արմատ, իսկ մյու բառերը երկու։
բ) Մեղմաժպիտ, կարմրազգեստ, կարմրախայտ, խավարասեր, երազկոտ:
«երազկոտ» բառը բարդ բառ չէ։
գ) Մանկություն, գրավիչ, հերարձակ, գրական, քննություն:
«հերարձակ» բառը կազմված է երկու արմատից, իսկ մնացած բառերը ածանցավոր չեն։
3. Տրված արմատներով բաղադրյալ (բարդ և ածանցավոր) բառեր կազմի՛ր` դրանք դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում:
Ուղի, ուղիղ, աղտ, ախտ, ուղտ, ախտ, թիռ, թրջ(ել):
Ուղի-ճոպանուղի, ուղեվարձ, անուղևոր
Ուղիղ-ուղղափառ, անուղղակի,
Աղտ-աղտոտել, աղտահանում
Ախտ-ախտորոշում, թոքերախտ
Ուղտ-ուղտագնաց, ուղտատեր
Թիռ-թռիջք, ինքնաթիռ
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:
Մեր … (հանուր, պետ, ություն) … (թռչուն, աշխարհ) … (տար, տեսակ, ություն) պայմանավորված է նրանով, որ այստեղ գալիս են … (Իրան, ական),… (մեջ, երկիր, ական) ծովի և … (կովկաս, յան) թռչուններ: Դրանցից … (համ, ընդ, հանուր)… (ճանաչ, ում) ունեն մարդու… (հարևան, ություն) ապրողները և նրանք, որոնց … (կենս, կերպ) առնչվում է մարդու (տուն, տես, ական) գործունեության հետ:
Մեր հանրապետության թռչնաշխարհի տարատեսակությունը պայմանավորված է նրանով, որ այստեղ գալիս են Իրանական, միջերկրական ծովի և կովկասյան թռչուններ: Դրանցից համընդհանուր ճանաչում ունեն մարդու հարևանությամբ ապրողները և նրանք, որոնց կենսակերպը առնչվում է մարդու տնտեսական գործունեության հետ:
2. Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:
Հողի … (ինքն, մաքուր, ել) … (հատուկ, ություն) ունի: Դա չի նշանակում, թե կարելի է նրան… (չափ, անց) շատ… (ծանր, բեռն, ել) (օրգան, ական) և (ան, օրգան, ական)… (թափ, ոն),… (բնակ, վայր) հավաքված (կենցաղ, ային) աղբով, որովհետև հողի … (հնար, ավոր, ություն)… (նույն, պես)… (ան, սահման) չեն: Իսկ … (թափ, ոն)… (աղտ, ոտ, (վ)ած) հողը սպառնում է…. (հիվանդ, ություն) առաջացման պատճառ դառնալ:
… (գետ, տեխնիկա, ական)… (առաջ, ընթաց) հետ մարդիկ պիտի մտածեն արտաքին (մեջ, վայր) … (պահ, պան, ություն) … (արդյուն, ք) ունեցող միջոցներ ստեղծելու մասին:
Հողնել ինքնամաքուր հատկություն ունի: Դա չի նշանակում, թե կարելի է նրան չափազանց շատ բեռ էր օրգանական և անօրգական թափոներով, բնակավայրում հավաքված կենցաղային աղբով, որովհետև հողի հնավորություն ել նույնպես անսահման չեն: Իսկ թափոնները աղտոտված հողը սպառնում է հիվանդության առաջացման պատճառ դառնալ:
Գիտեխնիկական առաջընթացի հետ մարդիկ պիտի մտածեն արտաքին միջավայրի պահապանության արդյունքը ունեցող միջոցներ ստեղծելու մասին:
3. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բարդ բառերով:
Երկինքը քերելու չափ բարձր, բարի մտքով, վատ համբավ ունեցող, հեշտությամբ թեքվող, խաժ աչքեր ունեցող, կյանքը սիրող, հանրության կողմից ճանաչված, կյանքով ուրախացող:
Երկնաքեր, բարեմիտ, վատահամբավ, դյուրաթեք, խաժաչք, կենսասեր, հանրաճանաչ, կենսուրախ
Оставить комментарий