Գրականություն 9

  • Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

    Առաջին ուսումնական շրջանի ընթացքում Հայոց լեզվից մենք կատարել ենք 7-8 դասարանների թեմաների կրկնությունը, պարզապես ավելի խորացված և մանրամասն։ Սկսել եմ ավելի լավ հասկանալ, քանի որ հաճախում եմ պարապմունքների։ Գրականությունից առաջ գրում էինք միայն շարադրություններ, իսկ հիմա էսսեներ քննության փոփոխությունների պատճառով։ Ինձ համար էսսեները համեմատ ավելի դժվար է գրել, բայց թեմաները այնքան հետաքրքիր են, որ խնդիրներ Continue reading

  • Սուրբծննդյան նամակ

    Գիտե՞ս, արդյոք, որ  մարդը միայնակ է այն ժամանակ,  երբ ոչ մեկին չի սիրում, որովհետև սերը նման է թելի, որը մեզ կապում է սիրելի մարդու  հետ: Նույն ձևով էլ  մենք   ծաղկեփունջ ենք պատրաստում: Մարդիկ ծաղիկներ են, իսկ ծաղկեփնջի ծաղիկները միայնակ չեն կարող լինել: Եվ հենց ծաղիկը  ծաղկում է  և սկսում անուշ բուրել,, այգեպանը այն դնում է Continue reading

  • Առակների շուրջ պնդումներ

    Կարդա՛ ստեղծագործությունները և դրանց արտահայտած գաղափարների շուրջ ձևակերպի՛ր պնդումներ։  Վիշապը ո´ղջ է, հաղթեց վիշապը։ Չինական առակ Չինական մի նահանգում կար մի վիշապ: Մարդիկ յուրաքանչյուր ամիս նրան տուրք էին վճարում և զոհում ամենագեղեցիկ աղջկան: Այդ ժամանակ նահանգում կային նաև քաջ երիտասարդներ, որ գնում էին վիշապի պալատը և կռվում էին նրա դեմ, բայց ամեն անգամ մունետիկը դուրս էր գալիս Continue reading

  • Կանանց դերը ազգային ինքնության պահպանման մեջ

    Ազատության և ազգային ինքնության պահպանման համար ավելի շատ ուշադրություն են պարգևել տղամարդկանց, բայց ես ուզում եմ շեշտ էլ, որ միայն տղամարդիկ չեն այդ ամենին մասնակցել, այլ կանայք նույնպես։ Դա մեզ ցույց են տալիս «Իտալացի աղջկա երգը» և «Փառանձեմ թագուհի» պատմությունների մեջ։ Երկու ստեղծագործություններում էլ գլխավոր դեր է զբաղեցնում կնոջ կերպարը, որին չեն պատկերում, որպես թույլ Continue reading

  • Իտալացի աղջկա երգը

    1. Բացատրի՛ր բառերը՝ քեն-ատելություն, ոխ-վրեժն առնել, յուր-իր, գանչում է-կանչել, նորան-նրան, սորա-սրա։ 2. Ի՞նչ է ուզում ասել հեղինակը, ի՞նչ ուղերձ ունի ստեղծագործությունը։ Հեղինակը ուզում է ասել, որ հայրենիքի ազատությունը ամենաբարձր արժեքն է։ Ազգը կարող է ազատ լինել միայն այն դեպքում, երբ որդիներն ու կանայք պատրաստ են գնալ զոհերի։ Կնոջ կերպարը ցույց է տալիս, որ հայրենասիրությունը միայն Continue reading

  • Երբ այբուբենը դառնում է հիշողություն

    Հայոց գրերի ստեղծումը Մեսրոպ Մաշտոցի կողմից, դարձավ այն մեծ գործը, որի շնորհիվ պահպանվեց լեզուն, մշակույթը և պատմությունը։ Մաշտոցը զգում էր, որ առանց գրերի մենք չենք կարող առաջ գնալ։ Մեծ ջանքեր գործադրելով նա ստեղծեց այբուբենը, հիմնեց բավականաչափ դպրոցներ և տարածեց մայրենի լեզուն։ Այս գաղափարը, որ այբուբենը միայն նշաններ չեն այլ նաև սրբություն են Հայ ազգի համար, Continue reading

  • Մափրե արքան

    Կարդա՛ Մ․ Գալշոյանի ,,Մամփրե արքան,, ստեղծագործությունը։ 1.Դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը, բարբառային բառերը և բացատրի՛ր։ Պիղծ – կեղտոտ Ասկյար – օտար թշնամական զինվորներ Նենգ — դավաճան2. Ինչի՞ հետ է համեմատում հայոց գրերը։  Գալշոյանը ստեղծագործության մեծ հայոց գրերը համեմատում է զինվորների հետ։3. Բացատրի՛ր ասացվածքը՝ Ուսումն եփած հաց է, մարդու թևի տակ դրած։  Ուսումը մարդու համար ամենաանհրաժեշտ է, ինչպես սնունդը։4. Ինչպե՞ս Continue reading

  • Պնդու՞մ է, թե՞ փաստ

    1. Կարդա՛ մտքերը՝ յուրաքանչյուրի դիմաց գրելով փա՞ստ է, թե՞ պնդում։  Հայոց գրերը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին։ Փաստ Հայոց գրերի ստեղծումը նպաստեց հայ ազգային ինքնության և մշակույթի պահպանմանը։ Պնդում Մուրացանը 19-րդ դարի հայ գրող է, ով իր ,,Առաքյալը,, վիպակում ցույց է տալիս գյուղի այնպիսի պատկեր, որը տարբերվում է գլխավոր հերոսի պատկերացումներից։ Փաստ Ցանկացած մարդ, հանդիպելով իր սպասումները Continue reading

  • Էսսե. գնահատում

    Առավելագույն միավորը՝ 20 Բովանդակություն- 14 Նյութի իմացություն՝ 4 միավոր, 1 Հիմնավորվածություն /պնդում, ապացույց/ ՝ 4 միավոր, 4Ստեղծագործականություն /սեփական մտքերի, դիրքորոշումների ներկայացում/ 3 միավոր, 3Վերլուծական, քննական մտածողության առկայություն՝ 3 միավոր։ 3Կառուցվածքը՝ 6 միավորտրամաբանական հաջորդականություն /նախաբան, հիմնամաս, եզրակացություն/ 3 միավոր 3պահանջի հստակ կատարում /ամբողջական արտահայտված մտքեր՝ տրամաբանական շարունակությամբ և մտքերի հանգուցալուծմամբ / 3 միավոր։ 3 Էսսեյի մեջ Continue reading

  • Ազատության գաղափարը՝ որպես ազգային ինքնության պահպանման ուղենիշ տարբեր ժամանակաշրջաններում

    Ազատությունը միշտ եղել է հայ ժողովրդի համար կարևոր արժեք։ «Հայկ և Բել» առասպելը ցույց է տալիս, թե ինչպես են հայերը ծնվել ազատության գաղափարով։ Հայկը՝ Թորգոմ նահապետի որդին, չի ենթարկվում բռնակալ Բելին, որը ցանկանում էր բոլորին տիրել։ Հայկը Բաբելոնից հեռանում է, կառուցում իր բնակավայրը և պաշտպանություն տալիս ժողովրդին։ Վերջում Վանա լճի ափին ճակատամարտում նա հաղթում է Continue reading

  • Ազգային ինքնության պահպանման ուղենիշ

    Ազատության գաղափարը հայ ժողովրդի պատմության և գրականության մեջ միշտ եղել է ազգային ինքնությունը պահպանելու գլխավոր ուղենիշը։ Դեռ «Հայկ և Բել» առասպելում Հայկը հրաժարվում է ենթարկվել բռնակալ Բելին և ընտրում է ազատ կյանքը։ Այս հաղթանակը դառնում է ոչ միայն պատմական սկիզբ, այլ այն համոզումը, որ հայ մարդը կարող է գոյատևել միայն ազատ և անկախ լինելով։ Գրականության Continue reading

  • Հայկ և Բել

    1. Կարդա՛ ,,Հայկ և Բել,, առասպելը։ 2. Բնութագրի՛ր Հայկին։ Հայկը շատ ազատասեր, քաջ և արդար է։ Հզոր առաջնորդ է, որը պաշտպանում է իր ժողվուրդը։3. Համեմատի՛ր Հայկի և Բելի կերպարները՝ որպես ,,ազատության,, և ,,տիրապետության,, խորհրդանիշներ։ Հայկը ինչպես ազատություն։ Արդարություն, անկախություն, ազատ ապրել։ Բել ինչպես տիրապետություն։ Ուրիշներին ստիպել, իշխել, ճնշել։ 4. Ներկայացրո՛ւ այս առասպելի նշանակությունը՝ հայ իքնության Continue reading

  • Ազատություն

    1. Կարդա՛ Միքայել Նալբանդյանի ,,Ազատություն,, բանաստեղծությունը։ 2. Բացատրի՛ր բառերը՝ հաճեցավ, հողանյութ, պարգևել, նորանից, բազուկ, բերկրեցան, դավ։ հաճեցավ – ցանկացավ, հաճելի համարեց հողանյութ – հիմք, հիմքային նյութ պարգևել – նվիրել նորանից – նրանցից մեկից բազուկ – ձեռք, ուժ բերկրեցան – ուրախացան դավ – խորամանկություն, դավաճանություն 3. Ներկայացրո՛ւ և բնութագրի՛ր բանաստեղծության քնարական հերոսին։ Քնարական հերոսը մարդ է, Continue reading

  • Հաղթանակի և պարտության սահմանները

    «Անհաղթ Խալիվան» ստեղծագործությունը պատմում է, թե ինչպես կարող է արվեստը լինել իրականությունից փախչելու ճանապարհ։ Խալիվան երաժշտության շնորհիվ կտրվում էր իրականությունից։ Նա չէր պատերազմում, այլ կարծում էր, որ դա կպաշտպանի պետությունը, թեպետ ապրում էր երազանքների աշխարհում։ Ամեն անգամ, երբ Խալիվային լուր էին հայտնում, որ  թշնամիները ներխուժել են երկիր և գրավել ինչ-որ նահանգ, նա հրամայում էր շարունակել Continue reading

  • Անհաղթ Խալիվան

    1. Ինչպե՞ս էր Խալիֆան  վերաբերվում իշխանությանը։ Խալիֆան իշխանությունը ազատ էր թողել։ 2.  Քո կարծիքով՝ ինչո՞ւ էր խալիֆան համոզված, որ երաժշտությունը պաշտպանում է իր պետությունը։ Նա համոզված էր, որ երաժշտությունը կփրկի աշխարհը, որովհետև ինքը կարծես ապրեր իր երազանաքների մեջ։ 3. Ինչպե՞ս է արտացոլվում իրատեսությունն ու երազախաբությունը ստեղծագործության մեջ։ 4.Կարելի՞ է խալիֆային համարել դրական կերպար, թե ոչ։ Ինչո՞ւ։ Continue reading

  • Սիրո իդեալականացումը և իրականությունը

    Սիրո իդեալականացումը հաճախ կարող ենք հանդիպել` գրքերում, կինոներում, ինչպես նաև մեր մտքերում: Սովորաբար սիրո պատմությունները ունենում են լավ ավարտ, որտեղ բոլոր խնդիրները վերջում լուծվում են հեքիաթային ձևով՝ առանց այն բարդությունների, որոնք լինում են իրական կյանքում։ Անընդհատ այն տեսնելիս, լսելիս և կարդալիս մեզ մոտ կառուցվում է իդեալիզացված կարծիք սիրո մասին, որը չի համապատասխանում իրական կյանքին։ Մեծ Continue reading

  • Հավերժական սեր

    1. Առանձնացրու, կարդա Թադմորի ապարանքի նկարագրությունը սկզբում եւ վերջում։ Մեկնաբանիր նկարագրությունների տարբերությունները (հեղինակի բանաստեղծական մտահղացումը)։ Լուսակերտ է ապարանքը Թադմորի,Անապատում, որպես երազ ոսկեհյուս.Յոթն հարյուր սյունի վրա մարմարիՍլանում է աշտարակը երկնասույզ: Շուրջը նազուկ արմավենու պուրակներ,Ուր երգում են հրաշք-հավքեր կարոտով,Շատրվաններն հուրհրում են կրակներ,Ծաղիկները պճնազարդում արծաթով: Պուրակները չորացել են, չքացել,Եվ շիջել է լույս երազը սյուների.Անապատը դեղին քղանցքն է փռելԵվ ծածկել Continue reading

  • Ափսոս էր երեխան

    Կարդացե՛ք Վ․ Սիրադեղյանի ,,Ափսոս էր երեխան,,  ստեղծագործությունը։ Առանձնացրե՛ք կարևոր միտք արտահայտող հատվածները և մեկնաբանե՛ք։ «Քո երեխան քո կորցրած մանկության որոնումն է» Սա ցույց է տալիս, որ ծնողները երեխաների մեջ գտնում են իրենց անցած, կորցրած մանկությունը։ Ստեղծագործության վերաբերյալ գրե՛ք ձեր կարծիքը։ Ստեղծագործությունը տխուր է, բայց գեղեցիկ։ Այն ցույց է տալիս, որ մարդ երբ մեծանում է, կորցնում Continue reading

  • Երկու արվեստագետները

    1. Առանձնացրո՛ւ երկու արվեստագետների ստեղծագործությունների նկարագրությունը։ Եվ ամբոխը հոգեզմայլ և հափշտակված՝ ծունր իջավ գեղեցկի առջև, երկրպագեց նրա կատարելատիպին, ներբողներ երգեց արվեստագետին։ Բացին շղարշները, և արևի ոսկեհատ սլաքների տակ շողշողաց շուշանափայլ մարմարիոնը — մի հիացական, գեղահրաշ կույսի անդրի։ 2. Դո՛ւրս գրիր երկու արվեստագետների մտքերը իրենց ստեղծագործությունների վերաբերյալ։ Մեկնաբանի՛ր դրանք։  Իմ հոգում կատարյալ գեղեցիկն էր բոցավառվում. և Continue reading

  • Երջանկության իմաստը

    Ծերունի մի դերվիշ՝ ճակատն արևառ, եկավ եգիպտական անապատը, որ մեծ Սֆինքսից հարցումներ անե՝ երջանկության խորհուրդը իմանալու համար:      Անապատի դեղին լռության մեջ բազմել էր հինավուրց Սֆինքսը՝ անդորր ու աներեր. նրա անթարթ աչքերը ժամանակի խորքերից նայում էին խորհրդավոր հեռուները: Եկավ դերվիշը, արձանացավ Սֆինքսի առջև, եղեգնի երկարուն ցուպը խրեց այրվող ավազի մեջ. խոհուն աչքերը մռայլ ճակատի տակից հառեց նրա աչքերին ու ասաց. -Եկել եմ մոտդ համայն աշխարհի բոլոր ծայրերից. բոլոր ծայրերից հարցումն եմ արել իմանալու թե՝ ի՞նչ է երջանկությունը, ո՞րն է նրա իմաստը… Եվ մնացել եմ անպատասխան: Գալիս եմ այժմ նվիրական Սինայի ժայռեղեն գագաթից, ուր Մովսեսը պատգամներ առավ, հարցումն եմ արել անխոս բարձունքից… Եվ մնացել եմ անպատասխան: Քայլել եմ Նեղոսն ի վեր, տատասկները խոցել են սրունքներս և արևը կիզել է ալեհեր ճակատս. և հասել եմ քո դռանը: Ա՛րդ, բա՜ց քո շրթունքը՝ հավիտյան գոցված աշխարհի համար, և քո իմաստուն, քո անվրդով աչքերով, ինչ որ տեսել եմ դարերի շեղջում, ասա՛, հայտնի՛ր, հարցնում եմ՝ ի՞նչ է մարդկային կյանքի երջանկությունը: Մարդս խանձուրներից մինչև գերեզման անպարտելի հույսերով ձգտում է երջանկության, սակայն առանց իմանալու՝ թե ի՞նչ է այն: Ասա՛, հայտնի՛ր ինձ, և ես կմտնեմ խրճիթից խրճիթ, ապարանքից ապարանք. և հարավին, նույնպես հյուսիսին, և արևելքին, նույնպես արևմուտքին բարձրաբարբառ կպատգամեմ քո հայտնությունը երջանկության իմաստի մասին… Եվ լռությունը մեծ անապատի՝ ծերուկ դերվիշի հարցումից հետո նորից ծանրացավ, և հինավուրց Սֆինքսը նորից նայում էր անթարթ՝ անեզր հեռուն: Անցան օրեր, անցան գիշերներ, և դերվիշը, անքուն ու կանգուն, արձանացած նրա առջև, ակնապիշ սպասում էր պատասխանի, և պատասխան չկար: Եվ երբ անցան օրեր ու գիշերներ, դերվիշը դարձյալ հարցում արավ, և նորից լռությունը մեծ անապատի ծերուկ դերվիշի հարցումից հետո թանձրացավ ու ծանրացավ: Ճերմակ ալիքները բարկ հովին տված՝ նորից հարցում արավ դերվիշը, և նրա աղաչող ձայնը հնչում էր ամբողջ մարդկության հոգու խորքերից: Եվ երբ լռեց դերվիշը, Սֆինքսը աչքերը բևեռեց դերվիշի աչքերին, և ահա՛ շարժվեցին նրա հավերժալուռ շրթունքները, և անապատի ձայնով պատասխանեց նա. «Ո՛վ մարդ, արյունի ծնունդ և կրքի ծարավ: Երջանկության իմաստը դու անկարող ես ըմբռնել, քո զգացող գոյությունը չարժե իր ձգտումին, և ո՛չ մի նպատակ չարժե, որ նրան ըղձաս: Սակայն ես ասում եմ քեզ և հավիտյան լռում, գնա՛, և այսուհետ մի՛ վրդովիր իմ երջանկավետ անդորրը: Գնա՛ և պատգամիր աշխարհին հանուր՝ հարավին, նույնպես հյուսիսին, արևելքին, նո՛ւյնպես արևմուտքին՝ երջանկության իմաստը – չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ, այլ միայն քարանա՜լ, քարանա՜լ, քարանա՜լ…»: Եվ նորից քարացան հինավուրց Սֆինքսի շրթունքները, և նա՝ հավերժորեն անխռով և անվրդով սևեռեց իր անքթիթ աչքերը դեպի անծայրածիր հեռուները, և նորից խորասուզվեց ծով-հանգստի մեջ: Եվ անապատի անհուն լռությունը թանձրացավ ու ծանրացավ նորից… Հեղինակ՝ Իսահակյան Առաջադրանքներ Դերվիշ-թափառական, բազմել-անդիսավոր նստել, աներեր-կայուն, ցուպը-ձեռնափայտ, տատասկներ-բույս՝գեղավեր, կիզել-այրել, գոցել-փակել, խանձարուր-բարույր, բարձրաբարբառ-բարձրաձայն, ակնապիշ-անթարթ, բարկ-ուժեղ արև, ըղձալ-ցանկություն, անքթիթ-անթարթ: Ճերմակ ալիքները բարկ հովին տված՝ նորից հարցում արավ դերվիշը, և նրա աղաչող ձայնը հնչում էր ամբողջ մարդկության    հոգու խորքերից: հարցրեց, երկրագնդի, ներքին մտքերից Ալեհեր ծերունի էր, համառությամբ երկար ճանապարհ էր անցել իմանալու Continue reading

  • Ի՞նչն է ինձ երջանիկ դարձնում

    Երջանկություն մեզ բերում են մարդիկ, սերը, որոշ իրադարձություններ և նույնիսկ նյութական բաները։ Երջանկության արժանի են բոլորը։ Կյանքի ընթացքում ամեն մեկիս մոտ կտիրի երջանկություն, թեկուզ ոչ երկար։ Առաջին հերթին ինձ երջանիկ է դարձնում այն փաստը, որ ես ունեմ կյանքի իրավունք և որ ինձ կարևոր մարդիկ իմ կողքին են։ Եթե ես հանդիպում եմ դժվարությունների`հիշում եմ այս խոսքերը Continue reading

  • Երբ օրենքը կորցնում է իր մարդասիրական իմաստը

    Այս պատմությունը խոսում է մի կարևոր բանի մասին։ Նույնիսկ բարի օրենքը կարող է դառնալ վատը, եթե մարդիկ այն կատարում են առանց մտադրություն ունենալու։ Կայսրը տեսավ, որ ժողովուրդը տառապում է արևի տակ ծանր, սև գլխարկների պատճառով և որոշեց փոխել դրանք թեթև, սպիտակ գլխարկներով։ Նա կարծում էր, որ այս օրենքը կօգնի բոլորին։ Նրա մտադրությունը բարի էր, բայց Continue reading

  • Մի հին չինական զրույց

    Մի հին չինական զրույց 1. Մեկնաբանի՛ր կայսեր զգացմունքները գլխարկների պատմությունից առաջ և հետո։ Մինչև գլխարկների պատմությունը ասվում է, որ կայսերը իրենից գոհ էր, որ մի բարի և լավ գործ արեց իր ժողովրդի համար։ Իսկ հետո նա հասկացավ, որ աբսուրդական օրենք է դրել, բայց մի խանի րոպե տխրում է և շարունակում իր ուրախությունը։ 2. Ստեղծված իրավիճակը Continue reading

  • Վերջին տերևը

    «Վերջին տերևը» ստեղծագործությունը շատ հուզիչ պատմություն է հույսի մասին։ Պատմության մեջ հիվանդ Ջոնսին, այնքան էր կորցրել հույսը, որ մտածում էր երբ ծառի վերջին տերևը ընկնի, ինքն էլ կմահանա։ Նա այլևս չէր ուզում պայքարել կյանքի հմծամար։ Ծեր նկարիչ Բերմանը, տեսնելով Ջոնսիի վիճակը, ոչ միանգամից, բայց միևնույն է որոշեց օգնել։ Գիշերը, անձրևի ու քամու տակ, պատի վրա Continue reading

  • Մեր տաքուկ տունը

    Ես շատ եմ սիրում իմ տունը։ Ես ինձ շատ հարմարավետ և հանգիստ եմ զգում իմ տան մեջ։ Այստեղ ապրում է իմ սիրելի մայրիկը, հայրիկը և քույրս: Մենք ապրում ենք երեք սենյականոց փոքրիկ բնակարանում։ Մեկը՝ ինձ, մեկը՝ ծնողներիս։ Կա մի սենյակ, որը կոչվում է հյուրասենյակ, մենք հանգստյան օրերին հավաքվում ենք ընտանիքով զրուցելու, ֆիլմ դիտելու, հետաքրքիր թեմաներ Continue reading

  • Հետաքրքրասեր Բեսսին

    1.Ի՞նչ է համոզմունքը։ Համոզմունքը մարդու ներքին վստահությունն է ինչ-որ գաղափարի նկատմամբ՝ անկախ նրանից այն փաստերով է հիմնավորված, թե ոչ։ 2.Ինչի՞ն է մարդ սովորաբար հավատում։ Մարդը սովորաբար հավատում է ընտանիքի, հասարակության, կրոնի կամ ավանդույթների սովորեցրածին՝ առանց ստուգելու։ 3.Արդյունավետ մտածելը ո՞րն է։ Արդյունավետ մտածելը՝ մտածել ու հարցեր տալ, ստուգել փաստերը, հասկանալ պատճառներն ու հետևանքները։ 4.Ինչո՞ւ է հեղինակը Continue reading

  • Արթուր Շոպենհաուեր

    Խելացիները ոչ այնքան մենակություն են փնտրում, որքան խուսափում են հիմարների ստեղծած ունայնությունից։Արթուր Շոպենհաուեր Խորությամբ ապրելուն հնարավոր է հասնել միայն այն պահին, երբ դադարեցնում ես ունայնությունը և էլ չես հետևում ուրիշ մարդկանց կյանքին։Ամեն մարդ իր կյանքի ուղին ունի։ Մի պահ պատկերացրեք, թե հայտնվել եք բոքսի չեմպիոնի հետ նույն ռինգում։ Եվ նա ուրախ նախավարժանք է անում, որ Continue reading

  • Կյանքը իրական է, քանի դեռ կամ

    Առաջադրանք 1. Դո՛ւրս  բերեք կարևոր միտք արտահայտող տողերը և մեկնաբանեք։ «Աշխատանքում հարկավոր է մեղքն ընդունել նույնիսկ այն դեպքում, երբ անմեղ ես։» Սա խոսում է ներքին պատասխանատվության և համեստության մասին։ Երբ մարդն ընդունում է իր սխալներ, նա մնում է անկեղծ իր և մյուսների առջև։ Ընդունել սխալները նույնիսկ եթե դու մեղավոր չես քեզ դարձնում է ավելի խորիմաստ Continue reading

  • Մի՛ նեղացրեք մարդուն

    Մի՛ նեղացրեք մարդուն Հեղինակ՝ Լեոնիդ Ենգիբարյան Իզուր, հենց էնպես մարդուն նեղացնել պետք չի, որովհետեւ դա շատ վտանգավոր է։ Հանկարծ ու նա Մոցա՞րտն է։ Ու հատկապես, եթե դեռ ոչինչ չի հասցրել գրել, անգամ «Թուրքական մարշը»։ Կնեղացնեք նրան ու ոչինչ էլ չի գրի։ Մի բան չի գրի, հետո մյուսը, ու աշխարհում կպակասի գեղեցիկ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացմունքներն Continue reading

  • Կոմիտաս

    Անմար սեր Քեզ չըսիրե՞լ,Գեհեն կորելՈւ կըրակով հոգին փորել։ ― Քեզի սիրել՝Դըրախտ երթալՈւ վարդերով քընանալ։ Բանաստեղծությունը խոսում է սիրո մասին։ Առաջին տողերում ասվում է, որ եթե չսիրես, կյանքը կդառնա դժոխք և ցավով կլցվի։ Իսկ վերջին տողերում ասվում է, որ եթե սիրես, կյանքը կնմանվի դրախտի լի գեղեցկությամբ և վարդերով։ Հով–սեր Նուրբ հովի պես լարերով՝Սուրբ ծովի պես պարելով,Սերըդ Continue reading

  • Գրականության դերը մարդու ձևավորման և ինքնաճանաչման գործընթացում

    Գրականությունը մարդու կյանքում շատ կարևոր է։ Կան բազմազան հեքիաթներ կամ ստեղծագործություններ, որոնց շնորհիվ կարող ենք ավելի լավ տարբերել ճիշտը ու սխալը։ Գրականությունը պատմում է մարդկանց զգացմունքների, կյանքի դժվարությունների մասին և այլն։ Գիրքը օգնում է մեզ մտածել, հասկանալ ուրիշներին և մեր կյանքը։ Երբ կարդում ենք պատմվածք կամ բանաստեղծություն, մենք կարող ենք մեր ներսում զգալ նույն զգացմունքները, Continue reading

  • Մտածումի շիթեր

    Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.ա) Մեկնաբանե՛ք հետևյալ մտքերը. Մարդը պետք է մշտապես աշխատի, սովորի ու զարգանա իր ամբողջ կարողություններն օգտագործելու համար։ Լավ է լինել բարի, միամիր, ոչ թե միշտ կասկածել և ամեն ինչում վատն տեսնել։ Մարդկային ձգտումը՝ անսահման է։ Ձգտելու համար մի սահմանեք ձեզ, միշտ տեղ կա։ բ) Ձեր ընտրությամբ մեկնաբանե՛ք երկու միտք: «Արհամարհել Continue reading

  • Օձը

    Առաջադրանքներ 1. Ինչպիսին էր օձը։  Օձը՝ փոքրիկ, սրճագույն, նուրբ և ճարպիկ, սահուն, վախեցած բայց գեղեցիկ։ 2. Մեկնաբանի՛ր հատվածները՝ Ա․ Իրեն հանցավոր էր զգում, որ օձին հետապնդելով խախտում է այգու այս կամ այն կանոնը և մի ասելիք էր պատրաստում, եթե որևէ մեկը հայտնաբերեր իրեն: Գուցե ասի՝ «Ես ժամանակակից բարոյականությունն եմ և ուսումնասիրում եմ սողունների կառուցվածքը»: Նա Continue reading

  • Եվ դու ընտրյալն ես։ Օշո

    Աշխատանք դասարանում  Եվ դու ընտրյալն ես: Օշո Դուք չեք կարող այլ բան լինել: Դուք պիտի լինեք հենց այնպիսին, ինչպիսին կաք: Գոյին դուք հենց այդպիսին եք պետք: Մի անգամ արքան մտնում է այգի և տեսնում տհաճ հոտ արձակող և մեռնող ծառեր, ծաղիկներ, թփեր: Կաղնին ասում է, որ մեռնում է այն ցավից, որ չի կարող այնքան սլացիկ Continue reading

  • Բարին և չարը հայկական հեքիաթներում

    Հայկական հեքիաթներում միշտ կա պայքար բարու և չարի միջև։ Ես կարդացել եմ շատ հեքիաթներ։ Այդտեղ միշտ հաղթում էր բարին, իսկ չարը վերջում պատժվում էր։ Այդպիսի ստեղծագործութունները ինձ միշտ շատ են դուր եկել, որովհետև ցույց էին տալիս, որ պետք է բարի լինել և օգնել նրանց, ում դա հարկավոր է։ Օրինակ՝ մի հեքիաթում կար աղքատ տղա։ Նա Continue reading

  • Ծիծաղ

    Առաջադրանքներ 1.Գրի՛ր բառերի բացատրությունը: Խոնջացած-հոգնած, տկարանալ-թուլանալ, որոգայթթակարդ: Դուրս գրի՛ր այլ անհասկանալի բառեր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր: 2.Բառերը բաժանի՛ր մասերի գրի՛ր կազմությունը՝ խստապիրկ, ահուդող, համառությունը, դերասանություն:  Խստ-պիրկ, ահ-ու-դող, հանառ-ություն, դերասան-ություն: 3.Գրավոր բացատրի՛ր այս միտքը՝ Ի՞նչ իրավունքով էին ուզում ստիպել իրեն, որ իր մեջ քանդեր մի անմեղ բան:  Բենին ստիպում թին կեղծ ծիծաղել: Բայց Բենի համար ծիծաղը դա ընդհամենը մի անմեղ զգացողություն էր և նա չեր ուզում այն կեղծել: 4.Մեկնաբանի՛ր Continue reading

  • Շունն ու սրվակը

    Շունն ու սրվակը Իմ սիրելի շուն, բարի շուն, իմ սիրելի շնիկ, մոտ եկ, հոտ քաշիր այս անուշահոտ ջրից, որը քաղաքիս ամենապատվական պարֆյումերից եմ գնել: Եվ շունը պոչը թափ տալով, որ, ըստ իս, այդ թշվառ արարածների ծիծաղի կամ ժպիտի նշանն է, մոտեցավ ու իր խոնավ դունչը հետաքրքրությամբ հպեց սրվակի բերանին, ապա հանկարծ ահով ետ-ետ քաշվեց ու Continue reading

  • Հանճար

    Առաջադրանքներ1. Ի՞նչ է նշանակում ,,հանճար,, բառը։ Ո՞ր դեպքում կօգտագործես այդ բառը։ Հանճար-շատ տաղանդավոր մարդ։Օգտագործում եմ, երբ ուզում եմ ասել, որ մարդը խելացի է կամ ստեղծագործ։ 2. Ի՞նչ իմաստով է այստեղ ,,հանճար,, բառն օգտագործում Սարոյանը։ Նա հեգնում է նրան, իրականում երիտասարդը հանճար չէ։ 3. Բնութագրի՛ր երիտասարդ հանճարին։ Երիտասարդը ծույլ էր և ինքնավստահ։ 4. Ըստ այս ստեղծագործության Continue reading

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы