Քիչ է պատահում, որ ինքըս ինձնից
Փոքր-ինչ գոհ լինեմ:
Դժգոհ եմ հաճախ,
ՈՒրեմըն՝ մարդ եմ ու դեռ ապրում եմ:
Բայց ես սիրում եմ ինքըս ինձ սիրել:
Իսկ սիրում եմ ինձ, երբ սիրում են ինձ:
Ես ինձ այդ պահին այնպես եմ ժպտում,
ինչպես ժպտում են ա՛յն կոր գերանին,
Որ գետի վրա դարձել է կամուրջ,
Եվ ա՛յն մանուկին, որ ոտաբոբիկ
Մտել է առուն և – թա՜ց վարտիկով –
Կավ է դուրս հանում,
Որ նավակ շինի:
Բանաստեղծը ասում է, որ հազվադեպ է լինում, երբ ինքը լիովին գոհ է իրենից։ Միևնույն ժամանակ բանաստեղծը ասում է, որ սիրում է իրեն սիրել։ Իսկ իրեն նա ամենաշատը սիրում է այն ժամանակ, երբ ուրիշ մարդիկ նույնպես սիրում ու գնահատում են իրեն։
Հատվածի հիմնական միտքն այն է, որ մարդը պետք է կարողանա տեսնել իր թերությունները, բայց նաև ուրախանա, երբ սեր ու բարություն է ստանում ուրիշներից։ Սերը մարդկանց դարձնում է ավելի բարի և երջանիկ։
Оставить комментарий