Ալկոհոլի, ծխախոտի և թմրանյութերի վնասը օրգանիզմի վրա

Ե՞րբ է ալկոհոլը դառում առողջական խնդիր

Բազմաթիվ մարդիկ ալկոհոլ օգտագործում են այն քանակներով, որոնք կարող են վնասել իրենց առողջությունը։ Ալկոհոլի օգտագործման նման բնույթը կարող է դառնալ վնասվածքների և հիվանդությունների, անգամ մահվան պատճառ, ինչպես նաև հանգեցնել սոցիալական տարբեր հետևանքների ու անախորժությունների։

Ալկոհոլի կարճաժամկետ առողջական հետևանքները

Մարդկանց կեսից ավելին առիթի դեպքում խմում է ալկոհոլի «նորման» գերազանցող քանակներ, որը բերում է հարբեցման։ Հարբածությունն ալկոհոլի կարճաժամկետ ազդեցությունն է, որը կարող է ներառել հետևյալը՝

  • Գլխապտույտ
  • Ինքնահսկման և իրադրությունը քննադատաբար գնահատելու ունակության կորուստ
  • Հավասարակշռության խախտում
  • Հիշողության կորուստ
  • Սրտխառնոց
  • Ալկոհոլի օգտագոծման հաջորդ օրը՝ գլխացավեր
  • Պատահական վնասվածքներ (հարբած վիճակում կարող եք պատահաբար վնասել ձեզ կամ այլոց)
  • Նպատակադրված վնասվածքներ (հարբած վիճակում դուք կարող եք վնասել ձեզ կամ այլոց)
  • Ճանապարհատրանսպորտային պատահարներ
  • Ալկոհոլային թունավորում (կարող է ունենալ նաև մահացու ելք):

Ալկոհոլի երկարաժամկետ առողջական հետևանքները

Երկար ժամանակ օրական ավելի քան 2 ստանդարտ «չափ» ոգելից խմիչքների օգտագործումը կարող է լրջորեն վնասել ձեր առողջությունը։ Նման իրավիճակներն անվանում են «ալկոհոլի չարաշահում» կամ «ալկոհոլի վնասաբեր օգտագործում»։

Ալկոհոլի չարաշահումը կարող է առաջացնել ալկոհոլի նկատմամբ հակում և քրոնիկ ալկոհոլիզմ։ Ալկոհոլից կախվածության առաջացմանը զգալիորեն նպաստում են դեպրեսիան կամ տագնապի խանգարումերը։ Ալկոհոլիզմն կարող է բերել հոգեկան տարբեր շեղումների, այդ թվում՝ բարձրացել ինքնասպանության ռիսկը։

Ալկոհոլի չարաշահումը ժամանակի ընթացքում վնասում է գրեթե բոլոր օրգան-համակարգերը՝ զարգացնելով տարաբնույթ առողջական խնդիրներ։ Ահա դրանցից ամենակարևորները։

Թեթև աստիճանում աչքերը փայլում են, դեմքը՝ կարմրում, լինում է ճարպագեղձերի և քրտնագեղձերի գերարտադրություն, անոթազարկը դանդաղում է։ Հարբածն զգում է ջերմություն և հաճելի թուլություն, ախորժակը լավանում է։ Առաջանում է հոգեկան և ֆիզիկական ընդհանուր բավարարվածություն (այսպես կոչված՝ լավազգացություն), տրամադրության բարձրացում, հոգեկան և շարժողական ակտիվության անկում։

Միջին աստիճանի ալկոհոլային հարբեցմանման դեպքում առաջանում են շշմածություն և գիտակցության ոլորտի նեղացում, շարժողական արգելակում, համաձայնեցման խանգարում, քնկոտություն, թորշոմածություն, ջարդվածություն, ապա վրա է հասնում խոր քունը։

Հարբեցման ծանր ձևի ժամանակ կորչում է շրջապատում կողմնորոշման ունակությունը, խոսքը դանդաղում է և ընդմիջվում դադարներով, խզվում է ապրումների միջև կապը, հուզական և դիմախաղային արտահայտչությունը։ Մեծ մասամբ, որպես օրգանիզմի պաշտպանական հակազդեցություն, առաջանում է փսխում։

Ալկոհոլի ազդեցությունը օրգանիզմի վրա (քիմիայի տեսանկյունից)

Ալկոհոլը օրգանական միացություն է, որը պատկանում է ալկոհոլների դասին։ Ամենատարածված ալկոհոլը, որը կա ալկոհոլային խմիչքներում, էթանոլն է։ Էթանոլի քիմիական բանաձևն է (C₂H₅OH) ։

Երբ ալկոհոլը մտնում է մարդու օրգանիզմ, այն քիմիական ռեակցիաների միջոցով քայքայվում է լյարդում։ Սկզբում էթանոլը վերածվում է ացետալդեհիդի, որը թունավոր նյութ է։ Այն կարող է վնասել բջիջները և առաջացնել գլխացավ, սրտխառնոց և թուլություն։ Հետագայում այդ նյութը վերածվում է քացախաթթվի, որը արդեն ավելի քիչ վնասակար է։ Ալկոհոլը ազդում է նաև նյարդային համակարգի վրա․ այն դանդաղեցնում է ուղեղի աշխատանքը, վատացնում է մտածողությունը և շարժումների համակարգումը։ Քիմիական տեսանկյունից ալկոհոլը լուծիչ է և կարող է փոխել բջիջների թաղանթների կառուցվածքը։

Երկար ժամանակ ալկոհոլ օգտագործելը կարող է վնասել լյարդը, սիրտը և նյարդային համակարգը, որովհետև օրգանիզմում առաջանում են թունավոր միջանկյալ նյութեր։

Ալկոհոլի չարաշահումը առաջացնում է ինտոքսիկացիա, նպաստում է կանխամտածված և ոչ կանխամտածված վնասվածքների առաջացմանը, ինչպես նաև բռնության և հանցագործության աճին:

Ալկոհոլի սպառմանը նպաստող հանգամանքներ են համարվում կոնոնավոր ալկոհոլ օգտագործող մարդկանց հետ շփումը, վաղ սեռական կյանքի սկիզբը, ընտանիքում հաճախակի կոնֆլիկտներն ու ցածր եկամուտը, դպրոցում վատ առաջադիմությունը, սովորելու դժկամությունը, հասակակիցների և հարազատների հետ շփվելու դժկամությունը և այլն:

Ալկոհոլի սպառման ծավալների կրճատմանը նպաստելու համար անհրաժեշտ է.

Ընտանեկան բարօրություն, համերաշխություն, լավ կրթություն, ընտանիքում հակամարտության բացակայություն,

Ինտելեկտի բարձր մակարդակ, ֆիզիկական և հոգեկան առողջություն, սթրեսի նկատմամբ դիմադրություն,

Լավ եկամուտ, բնակարանային ապահովվածություն,

Բժշկական կանոնավոր հետազոտություններ,

Հասարակական և բնակության վայրում քրեականացման ցածր մակարդակ,

Բարձր ինքնագնահատական, առաջացած խնդիրների արդյունավետ լուծման կարողություն, ճնշման դիմադրություն, վարքագծի և զգացմունքների վերահսկման կարողություն,

Սոցիալական կանոնների պահպանում:

View All Posts

Предыдущая записьՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆ



Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы