1. Ներկայացնել Սասունցի Դավթի և Մսրա Մելիքի կռվի տեսարանը՝ երկուսի արարքները մեկնաբանելով և բնութագրելով։
Մսրա Մելիքը եկել էր մեծ բանակով՝ Սասունը նվաճելու համար։ Նա ուժեղ էր և վստահ իր ուժերին։ Բայց Սասունցի Դավիթը քաջությամբ դուրս է գալիս նրա դեմ կռվելու և պաշտպանելու իր հայրենիքը։Կռվի ժամանակ Դավիթը նստում է իր հուր ձին և հարձակվում թշնամու վրա։ Նրա Թուր-Կայծակ սուրը շատ ուժեղ հարված է տալիս Մելիքին։ Սուրը անցնում է քառասուն գոմշի կաշվի և քարերի միջով ու կտրում թշնամուն։ Սա ցույց է տալիս Դավթի մեծ ուժն ու քաջությունը։ Մսրա Մելիքը սկզբում փորձում է դիմադրել, բայց վերջում պարտվում է Դավթին։ Նա նույնիսկ հորի տակից գոռում է, որ դեռ կենդանի է։ Այդ ժամանակ Դավիթը նորից հարվածում է և վերջապես հաղթում նրան։ Այս կռվի մեջ երևում է Դավթի քաջությունը, ուժը և հայրենիքը պաշտպանելու պատրաստակամությունը։ Իսկ Մսրա Մելիքը ներկայացվում է որպես հպարտ և դաժան թշնամի, որը ուզում էր նվաճել ուրիշների երկիրը։
2. Ըստ Թումանյանի պոեմի բնութագրիր Դավիթին՝ մեջբերելով համապատասխան հատվածներ։
Դավիթը քաջ, ուժեղ հերոս է։ Նրա ուժը երևում է այս հատվածներում`
«Թըռավ, ցոլաց Դավթի հուր ձին,
Ձին փոթորկեց, փայլատակեց
Ու ցած իջավ Թուր-Կայծակին»։
Միևնույն ժամանակ նա մտածում է մարդկանց կյանքի մասին․
«Չէ՞ որ մենք էլ ունենք տուն-տեղ,
Մենք էլ ունենք մանուկ ու ծեր»։
Դավիթը ոչ միայն քաջ է, այլ նաև մարդասեր և արդար։
Оставить комментарий