Գործնական քերականություն

1. Լրացնել բաց թողնված տառերը։ 

Երդիկ, երդվյալ, անդադար, որթատունկ /դ-թ/, ատաղձագործ, անձկություն, խուրձ, մրցույթ /ձ-ց/ , խոչընդոտ, լուսնկա, հուժկու, դշխուհի։ 

2. Ճշտի’ր հատուկ անունների գրությունը։ 

Ցլիկ ամրամ, Բյուզանդական կայսրություն, Դավթակ Քերթող, Հակոբ Մեղապարտ, Արտեմիսի տաճար, Լյուքսենբուրգի Մեծ Դքսություն, Վազգեն կաթողիկոս, Գարեգին Նժդեհ։

3. Յուրաքանչյուր բառի դիմաց գրի՛ր տառերի և հնչյունների քանակը։ 

Մկան, գեղեցկություն, սաղավարտ, անարև, վերջնագիր, խմբվել։

Տառեր-չորս, տասնմեկ, ութ, հինգ, ինը, վեց

հնչյուններ-չորս, տասնմեկ, ութ, վեց, վեց, վեց, յոթ

4. Վերականգնե՛ք արմատները և նշե՛ք տեղի ունեցած հնչյունափոխությունը։ 

Պատմագետ, հանրամատչելի, ճտքակոշիկ, խորհրդատվություն, ծաղկեփունջ, տեսչական, առվեզր։

Պատում, ու-ն սղվել։ Հանուր-ու-ն սղվել է։ Ճիտք-ի>ը։ Խորհուրդ, ու-ն սղվել է։ Ծաղիկ, ի-ն սղվել է։ Տեսուչ — ու-ն սղվել է։ Առու-ու>վ։

5. Ճշտի՛ր տրված թվականների գրությունը։

Հազարմեկ, երորդ, չորորդ, մեկերորդ, ութանասուն, վեցերրորդ, քսանիննը, մեկ-երկրորդ։

Հազար մեկ, երրորդ, չորրորդ, առաջին, ութսուն, վեցերորդ, քսանինը, մեկ երկրորդ։

6. Տրված նախադասություններում ընդգծի՛ր փոխաբերությունները։ 

Ձմռան շունչն ամենուր էր, և օդում թևածում էր սառնություն։ 

Ծառը տնքում էր հասած մրգերի ծանրությունից։ 

7. Տրված են դերանուններ, յուրաքանչյուրի դիմաց գրի՛ր, թե որ տեսակին են պատկանում։ 

Ես-անձնանուն, իրար-փոխադարձ, ամենայն-, ողջ-որոշյալ, այստեղ-ցուցական, սա-ցուցական, բոլորը-որոշյալ, ոչ ոք-ժխտական, ինչքան-հարցական, համայն-որոշյալ, որևէ-անորոշ։ 

8. Տրված բառերը բառակազմորեն վերլուծի՛ր, ո՞ր արմատները կարող են գործածվել առանձին։ 

Գրատախտակ, մտամոլոր, անընդունակ, հազարավոր, երգչախումբ, մարդամոտ։

Գիր+ա+տախտակ, միտ+ա+մոլոր, ան+ընդունել+ակ, հազար+ավոր, երգիչ+ա+խումբ, մարդ+ա+մոտ։

9. Տրված են նախադասություններ, յուրաքանչյուրի դիմաց գրի կազմությունը /պարզ, բարդ համադասական, բարդ ստորադասական/։ 

Ավարտելով աշխատանքը՝ Արմանը օգնականներին խնդրեց իրեն մենակ թողնել։ Պարզ։

Ընդարձակ սրահի կորնթարդ կամարների տակ հանկարծ շողարձակեցին Զևսի աչքերը, և մարմարյա հատակն ու պատերը երերացին ցնցումից։ Բարդ համադասական։

Սրահում փռված էին մի քանի նախագծեր, որ նա արել էր մի քանի օր առաջ։ Բարդ ստորադասական։

Մենք երախտապարտ ենք բժշկին, որովհետև նրա ջանքերը փրկեցին աղջկան։ Բարդ ստորադասական։

10. Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական ճիշտ շարունակությունը։ 

Կռվում էր ամենքի հետ, բոլորին ծույլ էր անվանում,․․․․

ա․ և իր մասին մեծ կարծիք ուներ։

բ․ բայց ինքն ամբողջ կյանքում բացարձակապես ոչինչ չէր կատարել։ 

գ․ համոզված էր, որ աշխարհում միայն ծույլեր կան։

դ․ ցույց տալով չարվածը։ 

11. Նախադասությունից դո՛ւրս գրիր մակդիրները։ 

Պարսից շահը իր գոռոզ ոտքի տակ խոնարհում էր Հռոմը։ 

Իշխանը իր ոխերիմ աչքերով նայում էր դեպի սևազգեստ գերիները։ 

12. Կետադրի՛ր նախադասությունները։ 

Ու թվացել է ձյունն է մեղավոր, որ մորմոքդ ծանրացել է` փակվել են դեպի անուրջներ տանող, ճանապարհները։

Ճարտարապետի մտքի թռիչքը աշխարհականներին ապշեցնում էր իր ճշգրտությամբ` տաճարի արտաքինը իր շքեղությամբ։ 

Ինչու՞ է կյանքը հաճախ այնպիսի չար խաղեր խաղում, որ մտածելիս` մարդու սրտի մեջ արյունն է պաղում։ 

13. Նախադասությունները դասավորի՛ր տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։ 

1. Դժբախտաբար ,,մարաթոնը,, ուժասպառ արեց նրան։

2. Մի հույն զինվոր Մարաթոնից վազելով գնաց Աթենք՝ բարի լուրը քաղաքացիներին հայտնելու։

3. Ք․ ա․ 490 թվին հույները հաղթեցին Մարաթոնում տեղի ունեցած ճակատամարտում, որն Աթենքից մոտ 42 կմ հեռու էր գտնվում։

4. Խեղճ մարդը հաղթանակի լուրը հայտնելուց հետո գետնին տապալվեց ու մեռավ։

3, 2, 4, 1

14. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված բառակազմության սխալը։ 

Իմ հաջողությունների համար ես պարտավոր եմ իմ ծնողներին։

Սխալ է`պարտավոր։

Պիտի լինի`պատրական։

15. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված քերականական սխալը։ 

Երիտասարդը երկար ու հիացած նայում էր Սարյանի նկարների վրա։

Սխալ է`նկարների։

Պիտի լինի`նկարներին։

16. Տրված բառերը տեղադրի՛ր բաց թողնված տեղերում՝ ենթարկելով համապատասխան փոփոխությունների։ 

Անծանոթ մարդկանց ներս գալը ․․․․ անչափ ․․․․․․․․ ․ չիմացավ՝ արդյոք սունկը ․․․․․ կրակի վրա և վազի մոր ․․․․․, թե սունկն էլ հետը տանի։ 

թողնել, տղա, հետև, զարմանալ

Տղային, զարմացրեց, թողնի, հետևից



Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы