Չես հասկանա

Ստեղծագործությունը մի աղջկա մասին է, որը շատ է դավաճանել մարդկանց սպասումներին, պահանջներին և ցանկություններին, քանի որ մարդիկ նրանից սպասել են ավելին։ Հեղինակը միշտ հասկացել է իինքն իրան և արել այնպես ինչպես համարում է ճիշտ։ Նրա համար դավաճանությունը նշանակում է` շարքը լքել ու մեկնել դեպի անհայտություն։ Դուրս է եկել և գնացել դեպի անհայտություն։ Բայց նա երբեք ոչ ոքի չի վնասել ու չի խանգարել։ Այլ գնացել է նրա ցանկությունների հետևից և ապրել պահը։ Բոլոր հատվածներից շատ դուր եկավ այս պահը.

Կյանքը երևակայություն ա, երազ, չափազանց լուրջ մի վերաբերվիր կյանքին, ուղղակի ներկիր կյանքդ ցանկություններիդ գույներով, որովհետև վերջին շունչդ փչելիս հաստատ չես մտածելու՝ ափսոս, ինչ լավ էր էն օրը, ինչ երջանիկ էի ես, շատ ափսոս, որ ապրեցի էդ պահը՝ վերջին պահի պես․․․

Նրա մասին է, որ պետք չէ կյանքին շատ լուրջ վերաբերվել։ Պարզապես ապրիր ինչպես ինքդ ես ուզում. ամեն պահը և ամենօրը ապրի` վերջին պահի պես։

Աղբյուր



Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы