Ինչ նպատակով է քլորը օգտագործվում խմելու ջրի մեջ։
Քլորն ունի լայն կիրառություն, և այդ պատճառով արդյունաբերության մեջ ստանում են մեծ քանակներով’ էլեկտրոլիզի ենթարկելով նատրիումի քլորիդի ջրային լուծույթը:
Որտե՞ղ են կիրառվում ֆտորի միացությունները։
Ֆտորի միացությունները կիրառվում են՝
ատամի մածուկներում (ատամները ամրացնելու համար), բժշկությունում, քիմիական արդյունաբերությունում (պլաստմասսա, տեֆլոն)։
Ինչո՞ւ է սննդի մեջ ավելացվում յոդ (յոդացված աղ)։
Յոդը անհրաժեշտ է վահանաձև գեղձի ճիշտ աշխատանքի համար։ Յոդացված աղը կանխում է յոդի պակասից առաջացող հիվանդությունները։
Ո՞ր հալոգենի միացություններն են օգտագործվում լուսանկարչության մեջ։
Լուսանկարչության մեջ օգտագործվում են արծաթի բրոմիդը (AgBr) և արծաթի քլորիդը (AgCl)։
Ինչ նյութի արտադրության մեջ է օգտագործվում քլորը (նշել մեկ օրինակ)։
Քլորը օգտագործվում է պլաստմասսայի (PVC) արտադրության մեջ։
Ինչո՞ւ քլորը, լինելով թունավոր գազ, լայնորեն կիրառվում է կենցաղում։
Քանի որ փոքր քանակներով քլորը շատ արդյունավետ ախտահանիչ է և ճիշտ օգտագործման դեպքում անվտանգ։
Ինչո՞ւ չի կարելի օգտագործել ֆտոր պարունակող նյութեր մեծ քանակով։
Քանի որ ֆտորի մեծ քանակը թունավոր է և կարող է վնասել ատամներին, ոսկորներին ու օրգանիզմին։
Ինչո՞ւ է հալոգենների կիրառությունը կարևոր ինչպես արդյունաբերության, այնպես էլ բժշկության մեջ։
Որովհետև հալոգենները ունեն՝
ախտահանիչ հատկություններ (բժշկություն), լայն կիրառություն նյութերի արտադրության մեջ (արդյունաբերություն)։
Оставить комментарий