Աղերը

Հարցեր.

  • Ի՞նչ է աղը: Ինչպե՞ս է այն սովորաբար առաջանում:       Աղերն այն էլեկտրոլիտերն են, որոնց դիսոցման ժամանակ գոյանում են մետաղի կատիոններ և թթվային մնացորդի անիոններ։ Աղը դա այն բարդ անօրգանական միացությունն է, որը կազմված է մետաղի ատոմից և թթվային մնացորդից։ Սովորաբար այն առաջանում է չեզոքացման ռեակցիայով` հիմքի և թթվի փոխազդեցությամբ։
  • Ո՞րն է ամենահայտնի աղը, որը մենք օգտագործում ենք ամեն օր: Ի՞նչն է դրա քիմիական բանաձևը, և ի՞նչ դեր ունի այն մարդու օրգանիզմում:                                    Ամենահայտնի աղերից մեկն է NaCl(նատրիումի քլորիդը)։ Մարդու օրգանիզմի համար հարկավոր է աղ, որը օգնում է մարսողությանը, ջրի հավասարակշռության և արյան ճնշման պահպանմանը։
  • Ի՞նչ տարբերություն կա չեզոք, թթու և հիմնային աղերի միջև (օրինակներով): Ինչո՞վ է դա պայմանավորված:         Չեզոք աղերը, ստանում են թթուների լրիվ չեզոքացման արդյունքում։ Օրինակ` NaCl.                                        Թթվային աղերը ստացվում են բազմահիմն թթուների ոչ լրիվ չեզոքացման արդյունքում։ Օրինակ`H2SO4+NaOH=NaHSO4+H2O                                 Հիմնային աղերը կարող են ստացվել բազմաթթվային հիմքերի ոչ լրիվ չեզոքացման արդյունքում։ Օրինակ`Cu(OH)2•CuCO3
  • Ինչպե՞ս է կոչվում այն պրոցեսը, երբ աղը ջրում լուծվելիս փոխազդում է ջրի հետ և փոխում լուծույթի pH-ը:
  • Ներկայացրե՛ք աղերի կիրառման երեք տարբեր ոլորտ (բացի սննդից), օրինակ՝ շինարարություն, գյուղատնտեսություն, կամ արդյունաբերություն:    Գյուղատնտեսության մեջ աղը կարող է կիրառվել, որպես պարարտանյութ։ Շինարարության մեջ կարող է կիրառվել, որպես`գիպս։ Արդյունաբերության մեջ` մետաղագործությամ և ապակու արտադրության։



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы