Դո՛ւրս գրիր բայեր և որոշիր, թե որ խոնարհման են։
Ցատկում էի, երբ լսեցի դպրոցի զանգի ձայնը, և հիշեցի, որ դա ամենից առաջ տխրեցրեց ինձ, քանի որ գիտեի, որ ուշացել եմ: Սակայն մի ակնթարթ անց այլևս չմտահոգվեցի ուշանալուս համար, որպես արդարացում ունենալով թե՛ հասուն տանձերը, և թե՛ ցատկելու հայտնագործությունը:
Ցատկում էի ե
Լսեցի ե
Հիշեցի ե
Տխրեցրեց ե
Գիտեի ա
Ուշացել եմ ա
Չմտահոգվեցի ե
Ունենալով ա
Ցատկելու ե
2. Տրված բայերը դարձրու պատճառական.
Սովորել-սովորեցնել
քնել-քնեցնել
պայծառանալ-պայծառացնել
զգալ-զգացնել
զբաղվել- զբաղեցնել
դադարել-դադարեցնել
փայլել-փայլեցնել
նրբանալ-նրբացնել
ծաղկել-ծաղկեցնել
3. Կետադրե՛ք ։
Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով, և դրանցից որն էլ պատահել է, փորձել եմ մանրազնին ուսումնասիրել։ Մի օր` տարիներ առաջ` ճահճային թռչունների որսի ժամանակ, մի կրիա գտա և բերեցի տուն։ Տանը` պատշգամբի մի անկյունում, նրա համար ստեղծեցի մի հարմար անկյուն՝ բերելով խոտեր, ճյուղեր ու հարդ։ Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները, բայց երբ համոզվում են, որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում, պատյանից դուրս են հանում գլուխն ու ոտքերը և քայլում՝ դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով։ Փոքր-ինչ ընտելանալուց հետո նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ։ Սակավապետ ու քչակեր կենդանիներ են դրանք, շաբաթներով կարող են ոչինչ չուտել, բայց շատ հեշտ են դիմանում, որովհետև շարժումներ քիչ են անում և էներգիա քիչ է ծախսվում։ Ժողովրդական մի հինավուրց ավանդություն կրիայի դանդաղաշարժությունը բացատրում է նրանով, որ ուր էլ լինի կրիան, իր տան մեջ է, ուստի չի շտապում։
Оставить комментарий