Գործնական քերականություն

11. Ո՞ր նախադասության մեջ կա փոխաբերություն։

Ա․ Առավոտյան ծուխ է ելնում երդիկներից, ծուխը ձգվում է կապույտ երիզի նման և հալվում ամպերի մեջ։

Բ․ Քանի՜ սերունդ է ապրել Բասուտա գետի մոտ, կարկատած թաղիքները փռել ցախերի վրա, եղեգնով պատել վրանները։

12. Կետադրի՛ր նախադասությունները։ 

Ա․ Վրաններից մեկը պատկանում էր` Պապ թագավորին, մյուսը սպարապետ Մուշեղին, իսկ երրորդը` Ներսես կաթողիկոսին։ 

Բ․ Բոլորը միասին բարձրացան վերնահարկ, որ գմբեթարդ շինություն էր` զարդարված մարմարյա սալերով։ 

Գ․ Թվում էր` քաղցից խելքս թռցնում եմ։ 

Դ․ Ամայի տարածության մեջ միայնակ մնալով ընկա գետնին, և հեծկլտոցիս ձայնը խախտեց շրջապատի լռությունը։ 

13. Նախադասությունները դասավորի՛ր տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։ 

Ա․ Եվ այդ նշան-պատկերները կոչվում էին հերոգլիֆներ, որոնց քանակն հասնում էր մոտ 750-ի, և դրանք փորագրում էին քարի, փայտի, նաև պապիրուսի վրա։ 

Բ․ Գրի ստեղծումը դարձավ պահանջ, սակայն սկզբնական գիրը ուղղակի բառի պարզագույն նկարն էր, ինչպես արևը, որը պատկերվում էր կենտրոնում կետ ունեցող շրջանի նշանով։ 

Գ․ Մթա չորրորդ հազարմայակում եգիպտացիների գիտելիքներն այնքան շատ էին, որ դրանց բանավոր փոխանցումը սերնդեսերունդ դառնում էր անհնարին։

Դ․ Հետագայում նշանով սկսեցին արտահայտել ոչ միայն առանձին բառեր, այլև մեկ կամ մի քանի բաղաձայն հնչյուններ՝ բաց թողնելով ձայնավորները։

Գ, Բ, Ա, Դ

14. Գրի՛ր նախադասության մեջ թույլ տված բառագործածության սխալը և ուղղի՛ր։ 

Համաձայն ավանդույթի՝ նրա նախնիները ծագել են վիշապներից։

Ավանդույթի=ավանդության

15.Ուղղի՛ր նախադասության քերականական սխալը։ 

Ամբողջ ժողովուրդը պապանձնված կանգնել էին՝ ասես խլացած Բուղայի մահացու սպառնալիքների առաջ։

Էին-Էր

16. Տրված բառերը տեղադրե՛ք բաց թողնված տեղերում՝ ենթարկելով համապատասխան փոփոխությունների։ 

Կոխկկրտվելուց խուսափելու համար պարսիկ զինվորները տեգերով փորձում էին խոցել արնաթաթախ, գրգռված փղերին՝ կարծես մոռացած իրենց բուն թշնամուն։ 

տեգ, կոխկրտվել, գրգռվել, թշնամի 



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы