Ստեղծագործության ասելիքն այն է, որ արվեստը չի մահանում, քանի դեռ գոյություն ունի մարդ, որը կարողանում է զգալ ու գնահատել դրանք։ Գաղափարն ընդգծում է մարդկային հոգու մաքրությունն, նույնիսկ կործանված աշխարհում գեղեցկությունն ու մարդկային հոգին չեն մեռնում։ Արվեստը՝ Մոննա Լիզայի ժպիտի միջոցով, ցույց է տալիս, որ հույսը, բարությունը և սիրելու կարողությունը հավերժ են, քանի դեռ մարդը կարողանում է զգալ ու հիանալ։ Ինձ վրա մեծ տպավորություն թողեց Թոմի կերպարը, քանի որ նա չկարողացավ թքել Մոննա Լիզա նկարի վրա, որովհետև նա միակն էր, ով զգաց պատկերի ժպիտի իմաստը։ Ստեղծագործությունը ինձ սովորեցրեց գնահատել արվեստը։ Հետաքրքիր միտք է՝ «Մարդը ապրում է այնքան ժամանակ, քանի դեռ կարողանում է հիանալ», երբ մարդը կորցնում է հիանալու և գեղեցկությունը տեսնելու կարողությունը, նրա հոգին մահանում է, թեկուզ նա ֆիզիկապես դեռ ապրում է։
Оставьте комментарий