Սիրտըս ցավում է անցած գնացած
Օրերիս համար. —
Մեկը շշուկով պատմում է կամաց
Մեկը իմ հոգին տանջում է համառ։
Այդ հուշերի մեջ կա մի քաղցր ցավ.
Մի թովիչ երազ. —
Մեկը իմ սիրտը փշրելով անցավ
Ու հեգնությունով նայում է վրաս։
Սակայն չեմ կարող ես նրան ատել —
Սիրում եմ նրան. —
Իմ կյանքը մի նուրբ մշուշ է պատել,
Գուրգուրում է ինձ մի լույս-հանգրվան…
Մեկը իմ սիրտը փշրելով անցավ.
Օ՜, քաղցր արբանք։ —
Օրհնըված եք դուք, սեր, ցընորք ու ցավ,
Օրհնըված եք դուք, երկիր, երգ ու կյանք…
Այս բանաստեղծության մեջ հեղինակը հիշում է անցած սերը, որը նրան տանջում է, քանի որ չի կարող մոռանալ։ Այն միաժամանակ բերում է ցավ, բայց նաև լավ հիշողություններ։ Թեև սիրտը կոտրված է, նա նրան չի ատում, այլ շարունակում է սիրել։ Վերջում էլ օրհնում է սերը, ցավը և կյանքը, որովհետև մենակ դրա շնորհիվ է նա գոյատևում։
Оставить комментарий