Պատմությունը հիշողություն է, որը անհնար է մոռանալ։ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի ամենածանր դեպքերից է։ Մեկուկես միլիոն հայեր զրկվեցին կյանքից։ Բայց դրա ցավը միայն զոհերի մահը չէր, այլ նաև այն, որ շատ տարիներ անց աշխարհի մեծ մասը չճանաչեց այդ ճշմարտությունը և չտարածեց այն։ Մի շարք դպրոցներ, եկեղեցիներ և գրքեր ոչնչացան։
Ցեղասպանության ճանաչումը շատ կարևոր է զոհերի արդարությունը բերելու համար։ Բացի դրանից, ճանաչումը կօգնի կանխել նման դեպքերի կրկնությունը։ Եթե աշխարհը հին պատմությունները չբարձրաձայնի այդ ամենը հնարավոր է կրկնվի և ավելի դաժան ձևով։
Հայ ժողովրդի համար ճանաչումը նաև հոգևոր կարևորություն ունի։ Այն ցույց է տալիս, որ մեր ցավը նկատված է և աշխարհը կանգնած է մեր կողքին։ Դա ուժ է տալիս և օգնում է պահպանել արժանապատվությունը։
Այսպիսով, Հայոց ցեղասպանության ճանաչումը միայն անցյալի մասին խոսք չէ։ Դա արդարության վերականգնում է, զոհերի հիշատակի հարգանք և ապագայի համար կարևոր դաս։
Оставьте комментарий